#իվենթաPAN
January 18

🚀 #իվենթաPAN (91)

🎧 Հարավային Կորեան հայտնի է ոչ միայն Սամսունգով ու որակյալ և հասանելի կոսմետիկայով. այդ երկիրն աշխարհին K-pop է նվիրել։ Եթե չգիտեք՝ ինչ է դա, իսկական ժամանակն է ծանոթանալու, որպեսզի հետ չընկնեք համաշխարհային թրենդներից ու չվերածվեք՝ «էս թազա սերունդը էս ի՞նչ ա լսում» քթի տակ մռթմռթացող բիձուկների։ K-pop-ի ժանրում ամենահայտնի աղջկական բենդը BlackPink-ն է. այս գեղեցկուհիները ոչ միայն նվաճել են ամբողջ Կորեան, այլև գրավել են համաշխարհային ունկնդիրների սրտերն ու հասել հեղինակավոր Coachella փառատոնին (ընդ որում՝ երկու անգամ)՝ https://youtu.be/-6XwN_wu3KU


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🐕 Հասկիի սթեյք, չաու-չաուի տապակա, դոբերմանի կոտլետներ… իհարկե, Հարավային Կորեայում հենց այս ուտեստները չեն ու ոչ նշված ցեղատեսակներից, սակայն, ի՞նչ տարբերություն։ Շները դարեր շարունակ դելիկատես են համարվել Կորեայում, իսկ վերջին տասնամյակներին՝ սովորական ուտեստ բոլորի համար, բայց հիմա ամեն ինչ փոխվում է։ PAN-ը պատմում է կորեացիների՝ շուն ուտելու դարավոր ավանդույթի, դրա բոլոր բացասական կողմերի, կենդանասերների պայքարի ու, ի վերջո, շուն ուտելու` օրեր առաջ ընդունված արգելքի մասին՝
📖 lav.pan.am/southkorea


Անցնենք մեր իվենթներին․

🎸 Հունվարի 20-ին Tonelab-ում հերթական ռոք համերգն է. այս անգամ կմիավորվեն Sootrah և Davachanner խմբերը՝ http://tinyurl.com/mpkcthfp

🎵 Հունվարի 27-ին էլ Գյումրիում ռոքի, իսկ ավելի կոնկրետ՝ Nemra խմբի սիրահարների համար է տոն լինելու. խումբը համերգ կտա Դրամատիկական թատրոնում՝ http://tinyurl.com/45e2errw

🤘🏻 Իսկ ռոքի տիտաններին վերհիշելու համար հունվարի 25-ին գնացեք Stop, որտեղ հնչելու են Black Sabbath-ի, Led Zeppelin-ի, Deep Purple-ի և այլ հայտնի բենդերի հիթերը՝ http://tinyurl.com/2frrc5mu

🎤 Հունվարի 24-ին էլ հայկական շոուբիզնեսի ամենահաջողված արտիստներից մեկը՝ Aram Mp3-ը համերգ է տալու Mezzo Club-ում՝ http://tinyurl.com/u5wwy7sk

🔊 Մեցցոյից տեղափոխվենք Ուլիխանյան, որտեղ նույն օրը New Quintet-ի համերգն է, մի խմբի, որը ձևավորվել է էքսպրոմտ համերգից հետո՝ http://tinyurl.com/2zeytj5m

🎷 Նույն վայրում հաջորդ օրը կարող եք լսել Արցախի ջազ նվագախմբի ելույթը՝ վայելելով որակյալ կատարումը և միաժամանակ աջակցելով մեր հայրենակիցներին՝ http://tinyurl.com/2u6xpkvx

🎼 Իսկ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյանում» կենդանի լեգենդ Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո է լինելու՝ http://tinyurl.com/59kccvzh

💯 Մեկ այլ լեգենդար գործչի՝ Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ ամսի 23-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կարող եք դիտել ֆրանսիացի կինոգետ և կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի ֆիլմերը՝ http://tinyurl.com/4nf9thb9

📷 Դիտարժան ևս մեկ միջոցառում կա. նույն օրը Ճարտարապետության ազգային թանգարանում կբացվի World Press Photo ցուցահանդեսը, կարող եք տեսնել անցած տարվա լավագույն կադրերն աշխարհից՝ http://tinyurl.com/5n898yv9

🎙️ Եվ մեկ անսպասելի իվենթ՝ վերջում. հունվարի 19-ին Երևան է գալու սթենդափեր Տիմուր Կարգինովը, այն երիտասարդը, ով ՌԴ եթերում «լեգիտիմացրեց» «խաչ» ածականը՝ դրան դրական երանգ հաղորդելով՝ http://tinyurl.com/e5zc853s


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ Գուֆը ոչ միայն չի մահացել, այլև ապրիլի 6-ին համերգ ունի Երևանում՝ ռուսական օլդ-սքուլ ռեփի սիրահարների համար


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N90)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan