#իվենթաPAN
January 11

🚀 #իվենթաPAN (90)

🎧 Լուսանկարում ՆԱՏՕ-ի զինվորները տանում են կիսամերկ Լեոնտևին դեպի «փչացած գեյրոպա»։ Իսկ եթե լուրջ, ապա այն, ինչ թույլատրվում է մեկին, շատ հաճախ չի ներվում մեկ ուրիշին։ Իվլեևայի կիսամերկ փարթիի սկանդալի ֆոնին որոշեցինք հիշել ՌԴ էստրադայի մեկ այլ կարկառուն դեմքի՝ Վալերի Լեոնտևին, որը ցանցավոր տոպեր և կաշվից կարճ շորտեր էր հագնում դեռ այն ժամանակ, երբ դա մեյնսթրիմ չէր, և ամենակարևորը՝ դրա համար բանտ ընկնելու վտանգ չկար։ Իսկ հեռավոր 1995-ին նա հանդգնում էր նման հագուկապով երգել ահա այսպիսի պրովոկացիոն երգեր՝ https://youtu.be/YSpOSoObaZI


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🫣 Երբեմն լինում է՝ պատահմամբ սխալ դուռ ես բացում և բաղնիքի փոխարեն հայտնվում խորդանոցում։ Այդպիսի մի բան էլ Կիրկորովի հետ է եղել. վերջերս ՌԴ էստրադայի աստղերից մեկը սովորականի պես ցանցավոր հագուստով դուրս էր եկել տնից, սխալ դռնով մտել և հայտնվել Իվլեևայի կիսամերկ (իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ մերկ) փարթիին։ PAN-ը պատմում է այդ սկանդալային իվենթի մանրամասների, դրան հետևած «առաքինի» ներողությունների, «ազգանվեր» նվիրատվությունների, տուգանքների, համազգային պարսավանքի և համապարփակ կեղծավորության մասին՝
📖 lav.pan.am/nakedparty


Անցնենք մեր իվենթներին․

💯 Օրերս էպատաժային և լեգենդար մի հայի՝ մեծն Փարաջանովի 100-ամյակն էր, ինչի կապակցությամբ ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացել է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը, որը կգործի մինչև մայիս՝ https://bit.ly/3RXHlF0

⛄ Ի դեպ, «ձեր անցած տոները շնորհավոր» ասելուն մնաց մի քանի օր. հունվարի 13-ին Շահումյանի հրապարակում «Նեմրայի» Հին Նոր տարվա համերգից հետո էլ պետք չի ասել այդ բառերը՝ https://bit.ly/3NWuy4o

🎻 Ամանորյա տրամադրությանը հրաժեշտ են տալու նաև հունվարի 13-ին և 14-ին «Արամ Խաչատրյանում», որտեղ կհնչեն Սինատրայի սիրված և հայտնի երգերը՝ https://bit.ly/3RSjjLO

🎶 Ամսի 13-ին Սինատրայի, ինչպես նաև Մայքլ Բուբլեի և Սթիվի Ուանդերի ամենասիրված երգերը կհնչեն Համալիրում՝ հայ աստղերի կատարմամբ՝ https://bit.ly/3NY62A8

🎤 Իսկ Tonelab-ում վերսկսվում են համերգները. տարին հունվարի 12-ին կբացի «Կաթիլ» բենդը նոր տեսահոլովակի շնորհանդեսով և համերգային ծրագրով՝ https://bit.ly/3vEZH67

🎸 Ամսի 14-ին Poligraf-ում համերգով հանդես կգա Saturnus դանիական դեթ-դում մեթալ խումբը, ու թեև ակումբը չեղարկել ա բոլոր իվենթները մինչև ամսվա վերջ, այս մեկը հաստատ կայանալու է (ի դեպ, Tonelab-ում համերգի աֆթերփարթին է լինելու)՝ https://bit.ly/3NWuP7q

🎷 Նույն օրն Ուլիխանյանում կարող եք լսել սվինգ (չխառնել սվինգերի հետ) շրջանի ջազ երաժշտություն՝ https://bit.ly/3O1eC0V

🎵 Իսկ հունվարի 16-ին նույն վայրում ելույթ կունենա Վահագն Հայրապետյանն իր քառյակով՝ https://bit.ly/3SdsXtx

🎹 Հունվարի 18-ին էլ Կամերային երաժշտության տանը կարող եք վայելել կլավեսինային երաժշտություն, գուցե սա դառնա ձեր առաջին նմանատիպ համերգը՝ https://bit.ly/47vrR0O


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ Faze Fest-ը, որը պետք է տեղի ունենար դեռ հոկտեմբերին, կվերադառնա փետրվարի 16-ին. տոմսերը դեռ հասանելի են լավագույն արժեքով


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N89)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan