#իվենթաPAN
December 28, 2023

🚀 #իվենթաPAN (89)

🎧 Իսկ հիմա տեղափոխվենք հեռավոր 1998 թվական, երբ միայն ընտրյալների տանը կար «Մեր բակը 2»-ի վիդեոկասեթը, որն առաջինի աննախադեպ հաջողությունից հետո ձեռքից ձեռք էին տանում։ Արամոյի ու Մարկ Սաղաթելյանի լեգենդար և իր խառը լինելու մեջ այնքան վատ, որ նույնիսկ լավ այս կատարումը երևի ծանոթ է բոլոր հայերին։ Ժամանակն է այն կրկին վերհիշելու, մի քիչ հիշողությունների գիրկն ընկնելու, մի քիչ ուրախանալու, մի քիչ էլ առողջ քրինջ ապրելու, ինչո՞ւ ոչ՝ https://youtu.be/lkbhp4klszA


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🎄 Եվ ահա հասավ այդ օրը՝ տարվա վերջին #իվենթաPAN-ն է, որը, հավանաբար, կարդալու եք Սիթիի դրամարկղի բաթլներում կամ մամայի ձեռքի տակից թարմ թխած բլինչիկների լիստերը գողանալով ու «ձեռք մի՛ տուր, սա Նոր տարվա համար ա» անդադար գոռոցների ուղեկցությամբ։ Այս անգամ PAN-ը պատմում է աշխարհի ամենահետաքրքիր տոնածառերի մասին՝ վիսկիով լի տակառներից մինչև սահնակներից հավաքած, լողացող ու երգող։ Ի դեպ, մեր «տատիկի գործած» տոնածառը ևս աչքի է ընկել՝ ճանաչվելով ԱՊՀ-ում ամենաբարձրը (տարվա, թերևս, ամենամեծ ձեռքբերումը)՝
📖 lav.pan.am/christmastree


Անցնենք մեր իվենթներին․

🎉 Ամանորյա ամբողջ շրջանի համար բազմաթիվ համերգներ է պատրաստել Երևանի քաղաքապետարանը. Շահումյան հրապարակում ելույթ կունենան Yellow Stones բենդը, Սրբուկը, «Նեմրան» և այլ երաժիշտներ՝ http://tinyurl.com/yfk6rm5v

🎻 Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 29-ին, «Արամ Խաչատրյանում» կարող եք լսել լեգենդար Ազնավուրի սիրված երգերը՝ սիմֆոնիկի ու ժողովրդական արտիստների կատարմամբ՝ http://tinyurl.com/3wnhj3f4

🎵 Գիշերվա համար մի քանի տեղ ենք ընտրել, որտեղ պետք չի լինելու երիկամը վաճառել մուտքավճար տալու համար. օրինակ՝ Tonelab-ում ելույթ կունենան Rozen Tal ու «Կանգառ» խմբերը՝ http://tinyurl.com/yn5nb86s

🔊 ПЭУ-ում այդ գիշեր լիքը տարբեր դիջեյներ ու բենդեր են նվագելու՝ http://tinyurl.com/2w7yntf5

🎛️ Եթե ավելի dark տրամադրություն ունեք, Նոր տարին կարող եք դիմավորել Poligraf-ում, որտեղ այդ օրը ռեզիդենտներն են նվագելու, կամ կարող եք միանգամից տարվա վերջին երեք օրվա տոմս գնել՝ http://tinyurl.com/uj88j8as

🎚️ Եվ եթե բավարար էներգիա ունեք, կարող եք ծախսել այն TheOffice-ի երկօրյա նոնստոպ ռեյվին՝ տեղ ազատելով բոլոր գալիք բլինչիկների ու բդի համար՝ http://tinyurl.com/26c5jx7z

🔉 Հունվարի 1-ին էլ տարվա իր առաջին մինի ռեյվն է նախատեսել Kitchen Lab-ը՝ http://tinyurl.com/2p8et7bb

🎤 Ոչ պակաս ռեյվային է լինելու գալիք տարվա առաջին ուիքենդը. հունվարի 5-ին MOCT-ը Hayfilm կբերի երկու բրիտանացի արտիստի՝ http://tinyurl.com/59pkfdct

👸🏻 Իսկ 5-ին ու 6-ին Princess Diaries-ը կնշի իր երեքամյակը, և դա կլինի շարքի վերջին իվենթը, ուստի հագեք ձեր ամենագեղեցիկ շորիկները և վերջին անգամ զգացեք ձեզ արքայադուստր՝ անկախ սեռից՝ http://tinyurl.com/yc3ddjxc

🎶 Ավելի հանգիստ ժամանցի սիրահարները հաստատ չեն ուզի բաց թողնել Միքայել Ոսկանյանի MVF բենդի ելույթը հունվարի 3-ին՝ «Ուլիխանյանում»՝ http://tinyurl.com/yr3jcs6f

🎙️ Նույն վայրում Սուրբ ծննդյան օրը ելույթ կունենան Dialog Project-ի տաղանդավոր երաժիշտները՝ http://tinyurl.com/bdhd2mje

🎼 Իսկ առավել հոգևոր երաժշտություն այդ օրը կարող եք լսել «Արամ Խաչատրյան» համերգասրահում. համերգը նույնիսկ ստացել է կաթողիկոսի օրհնությունը՝ http://tinyurl.com/c3t4ceff


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, մաղթում ենք, որ ցանկացած վնասակար բան մնա այս տարում. ի դեպ, վնասակարի մասին առանց «Կար»-ի՝ ռեփեր Վնասի համերգը դեկտեմբերի 30-ին է


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N88)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan