#իվենթաPAN
December 21, 2023

🚀 #իվենթաPAN (88)

🎧 Մինչ դուք հետևում էիք Ջոնի Դեփի շուրջ ծավալվող սկանդալներին ու դատավարություններին, գուցե բաց եք թողել այն հանգամանքը, որ Դեփը՝ հայտնի ռոքերներ Էլիս Կուպերի և Ջո Փերիի հետ համատեղ 2015-ին հիմնել է Hollywood Vampires ռոք խումբը, որտեղ բոլորիս սիրելի դերասանը կիթառահար է, ընդ որում՝ շատ տաղանդավոր, ու բեք վոկալիստ։ 70-ականներին հայտնի բարի պատվին կոչվող բենդը հաջող ելույթներ է ունենում և ալբոմներ թողարկում։ Այս տարի ևս մեծ համերգներ են տվել՝ տժժացնելով բեմում (ի դեպ, հիմնադիրներից ամենաջահելը 60-ամյա Դեփն է)՝ https://youtu.be/QJogHgCGKKQ


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🤷🏻‍♀️ Բռնաբարության թեմայի շուրջ հերթական սկանդալը հայտնիի մասնակցությամբ այս անգամ էլ Ֆրանսիայում է։ Ընդհանրապես, մեր բարեկամ երկրում այժմ տարբեր փոքր ու մեծ սկանդալներն անպակաս են, բայց այսօր PAN-ը պատմում է հայտնի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերի անվան հետ կապված վերջին իրադարձությունների մասին։ Ու թեև շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, փորձել ենք հնարավորինս բացել փակագծերը՝ պատմելով, թե ինչ է թաքնված «մեկ անգամ՝ համաձայնությամբ, մեկ անգամ՝ առանց» մեղադրանքի տակ՝
📖 lav.pan.am/beigbeder


Անցնենք մեր իվենթներին․

🎷 Դեկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյանում» նախատոնական ջազային երեկո է լինելու՝ Մալխասյանի, Հայրապետյանի և մի շարք այլ տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ՝ http://tinyurl.com/j8325vyt

🎵 Իսկ ավելի երիտասարդ սերնդի, բայց ոչ պակաս տաղանդավոր՝ Dialog Project-ի երաժիշտներին կարող եք հաջորդ օրը լսել «Ուլիխանյանում»՝ http://tinyurl.com/yj8j357x

🎤 Դեկտեմբերի 22-ին «Բաբելոնում» շատ սիրված «Կաթիլ» բենդն այս տարվա վերջին համերգը կտա՝ http://tinyurl.com/2kjnbzsx

🕺🏻 «Դանդաղ հայկականից» անցնենք «դանդաղ արտասահմանյանի». հայտնի ֆորմատի այս տարվա վերջին իվենթը կլինի դեկտեմբերի 23-ին, որպեսզի ձեր կորպորատիվներից հետո տեղ ունենաք երեկոն շարունակելու՝ http://tinyurl.com/3ajzu9uh

🎛️ Իսկ եթե ուզում եք կորպորատիվից կտրուկ տարբերվող ձևով շարունակել երեկոն, Poligraf-ի քլաբնայթը ևս լավ տարբերակ է՝ ձեր խմած հաշվապահի անտաղանդ կարաոկեն մոռանալու համար՝ http://tinyurl.com/4f9dzykk

🔊 Հին ու բարի Calumet-ում ամսի 28-ին Degh խմբի տարեվերջյան համերգն է. մուտքն ազատ է, բայց չկա երաշխիք, որ ձեզ կթողնեն ներս՝ http://tinyurl.com/5b97epst

💃🏻 Իսկ այ որտեղ ձեզ հաստատ կթողնեն, դա Պարի պետական անսամբլի հիմնադրման 65-ամյակի համերգն է, որը տեղի կունենա նույն օրը՝ Օպերայում՝ http://tinyurl.com/3smh9hj6

🎻 «Արամ Խաչատրյանում» էլ այդ օրը ամենատոնական համերգն է՝ «Տանը մենակ» ֆիլմի երաժշտությամբ՝ http://tinyurl.com/569vjmrn

🎙️ Դեկտեմբերի 23-ին ամանորյա տրամադրություն է լինելու նաև Դալմայում, որտեղ համերգի շրջանակում ելույթ կունենա Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը՝ http://tinyurl.com/y6z3se4c

🎁 Դեկտեմբերի 21-23-ին ամանորյա մարկետ է լինելու Առնո Բաբաջանյան համերգասրահում. Սիքրեթ Սանտայի նվերները գնելու վերջին հնարավորությունն է՝ http://tinyurl.com/4rvukhbd

🛍️ Ամանորյա տոնավաճառ է լինելու նաև Վանաձորի Լոֆթում՝ դեկտեմբերի 24-ին՝ http://tinyurl.com/35efdz8e


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ արդեն սկսվել է ու մինչև շաբաթվա վերջ դեռ շարունակվելու է Coca-Cola-ի մեծ ամանորյա տոնավաճառը Համալիրում, որտեղ կգտնեք ոչ միայն նվերներ, այլև Նոր տարվա սեղանի բաստուրմա և սուջուխ


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N87)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan