#իվենթաPAN
December 14, 2023

🚀 #իվենթաPAN (87)

🎧 Հեռավոր 1996-ին, երբ PAN-ի հիմնադրմանը ընդամենը 3 տարի էր մնացել, իսկ մեր ընթերցողներից ոմանք դեռ չէին ծնվել, Prodigy բրիտանական խումբն արդեն տժժցնում էր աշխարհի լավագույն բեմերում։ Բիգբիթ ժանրի պիոներները բազում տպավորիչ համերգներ են տվել և տասնյակ չհնացող հիթեր նվիրել մարդկությանը մինչև խմբի ֆրոնթմեն Քիթ Ֆլինթի մահը 2019-ին։ Հարվածը հզոր էր, և խումբը ստիպված եղավ երեք տարով դադարեցնել գործունեությունը, սակայն անցյալ տարի Prodigy-ն կրկին բեմ բարձրացավ, իսկ այս տարի համաշխարհային շրջագայություն պլանավորեց։ Բայց եկեք վերադառնանք 1996, երբ ռուս այթիշնիկները դեռ մեյնսթրիմի չէին վերածել կանաչ մազերը՝ https://youtu.be/3HtdU4MjLYo


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🥷🏻 Netflix-ում ուղղակի մեր (PAN-ի չէ` հայերի) տեղը չգիտեն, այլապես վաղուց կթողնեին բոլոր թղթե տնակները և նմանատիպ սյուժեները և կլծվեին իսկական «դարի կողոպուտի» մասին պատմությունն էկրանավորելու գործին։ Իսկ այդ կողոպուտը եղել է ոչ ավելի, ոչ պակաս՝ Խորհրդային Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ` Երևանի կենտրոնում գտնվող Կենտրոնական բանկում։ PAN-ը պատմում է նախորդ դարի ամենաաղմկահարույց կողոպուտի, դրան նախորդած իրադարձությունների և տխուր հանգուցալուծման բոլոր մանրամասները՝
📖 lav.pan.am/armrobbery


Անցնենք մեր իվենթներին․

🎄 Տոներն են մոտենում, տոներն են մոտենում~ դեկտեմբերի 18-ին Հրապարակին կից կբացվի քաղաքի գլխավոր սուրբծննդյան տոնավաճառը և կգործի մինչև հունվարի 15-ը՝ http://tinyurl.com/y4wpe3fm

☃️ Առաջիկա շաբաթ-կիրակի էլ Գրքի պալատի պատմական շենքում գտնվող TheOffice-ում երկօրյա նախատոնական «Կապ» մարկետն է՝ http://tinyurl.com/nhhy3hhj

🪅 Եվս մեկ փոքրիկ ամանորյա տոնավաճառ է սպասվում դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական դպրոցում՝ http://tinyurl.com/4cxc64r5

🛍️ Իսկ հաջորդ օրը՝ «Իմփաքթ Հաբ Երևան»-ում, որտեղ նաև արցախյան տաղավարներ կտեսնեք՝ http://tinyurl.com/3423mzz9

🥘 «Մեգերյան Կարպետ»-ում ոչ միայն ամանորյա ցուցահանդես-վաճառք է լինելու, այլև ավանդական հայկական ղափամայի փառատոն՝ http://tinyurl.com/azp753zv

🎁 Դեկտեմբերի 20-ից էլ Coca-Cola-ի մեծ ամանորյա տոնավաճառն է Համալիրում. 5 օր շարունակ 200 բրենդ կներկայացնի ամանորյա առաջարկներ՝ http://tinyurl.com/4utsfwjt

📚 Իսկ եթե դուք կարծում եք, որ լավագույն նվերը գիրքն է, ձեզ համար հատուկ դեկտեմբերի 15-17-ին մեծ գրավաճառք է անցկացվելու՝ մե՜ծ զեղչերով՝ http://tinyurl.com/2xvwbpsc

🥃 Հատուկ գներ են գործելու նաև ARARAT թանգարանում, որտեղ այս շաբաթ-կիրակի բաց դռների օր է լինելու. հայկական կոնյակը ևս ընտիր նվեր է՝ http://tinyurl.com/3s3uc5w6

🎹 Անցնենք նախատոնական երաժշտությանը. ամսի 16-ին կարող եք փոքրիկ էքսկուրս անցկացնել երգեհոնային երաժշտության վերջին 500 տարվա պատմությամբ՝ https://tinyurl.com/yh582ab4

♟️ Իսկ դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն. ամբողջ հասույթը կուղղվի «4090 բարեգործական» հիմնադրամին՝ http://tinyurl.com/4ehmr89a

🎶 Դեկտեմբերի 19-ին էլ «Ուլիխանյանում» Վահագն Հայրապետյանի «Կատուներն» են ելույթ ունենալու՝ http://tinyurl.com/4v2umf3b

🎻 Իսկ Համալիրում դեկտեմբերի 21-ին կարող եք լսել հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերի սաունդթրեքերը՝ Imperial Orchestra սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ՝ http://tinyurl.com/4wec3czh

🎚️ Անցնենք տժժիկներին. դեկտեմբերի 15-ին Poligraf-ում Stardust նախագծի երկրորդ իվենթն է, որի հեդլայներն այս անգամ կլինի Օսլոյից հրավիրված Marius Bø-ն՝ http://tinyurl.com/nzze9ptc

🎛️ Նույն օրը մեծ ռեյվ է սպասվում նաև TheOffice-ում, որտեղ միանգամից երկու հարթակում ելույթ կունենան հայ, վրացի, գերմանացի և ֆրանսիացի արտիստներ՝ http://tinyurl.com/5n6p8xme

🎤 Ու վերջում, ազիզներ, տեղափոխվենք Վանաձոր, որտեղ դեկտեմբերի 15-ին The BAMBIR-ի մեծ համերգն է՝ հին ու նոր ալբոմների երգերով՝ http://tinyurl.com/ywf7fsv6

🤗 Իսկ համերգից առաջ սիրված երաժիշտների հետ կարելի է հանդիպել Վանաձորի Լոֆթում, շփվել դեսից-դենից. մուտքն ազատ է՝ http://tinyurl.com/ynn49j9u


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ դեկտեմբերի 23-ին Երևան պարկի բացօթյա սահադաշտի բեմում ելույթ կունենա Արամ MP3-ը և Yan Girls խումբը. սպասվում է գեղասահքի շոու, Սանտայի ներկայացումներ և ավելին


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N86)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan