#իվենթաPAN
December 7, 2023

🚀 #իվենթաPAN (86)

🎧 Հեռավոր 2012-ին հարավկորեական մշակույթը շատ անսպասելի ներխուժեց մեր կյանք՝ ի դեմս տարօրինակ ոճ ունեցող երգչի՝ Psy անունով հայտնի դարձած Պակ Չժե Սանի։ Նրա Gangnam Style-ը հնչում էր յուրաքանչյուր թեյնիկից, իսկ կլոր փորիկներով հայ ձյաձերը ռեստորաններում ինքնամոռաց պարում ու փորձում էին կրկնել կորեացու անհասկանալի շարժումները։ Հիթն այնքան հնչեղ էր, որ հասցրեց Psy-ին աշխարհի տարբեր ծայրեր, այդ թվում՝ Նյու Յորք, որտեղ նա ելույթ ունեցավ ամերիկացի հանդիսատեսի առջև, իսկ Gangnam Style-ի կլիպը դարձավ YouTube-ում 1 մլրդ դիտման շեմն անցած առաջին հոլովակը՝ https://youtu.be/NHeZXaSOgkw


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🦑 Իսկ դուք ինչի՞ եք պատրաստ հանուն $1 մլն-ի, իսկ հանո՞ւն $4.5 մլն-ի։ Մարդիկ նույնիսկ մի քանի դոլարի համար են երբեմն զարհուրելի արարքների գնում (հիշեք «Կարգինի» կոպեկ-կոպեկը)։ Իսկ մեծ գումարի հույսը կարող է լիովին փոխել մարդուն, հատկապես՝ կորցնելու ոչինչ չունեցող: Հարավկորեական «Կաղամարի խաղը» ֆիլմը ցույց տվեց, որ հատակին հասած մարդուն բացահայտելը շատ գրավիչ է ոչ միայն դիտելու համար, այլև՝ ռեալ կյանքում փորձելու։ PAN-ը պատմում է աղմկահարույց սերիալի և դրա մոտիվներով ընթացող սկանդալային ռեալիթի շոուի մասին՝
📖 lav.pan.am/squidgame


Անցնենք մեր իվենթներին․

🎁 Սկսենք նախատոնականից. դեկտեմբերի 9-ին և 10-ին Թումոյի ստուդիաների խանութում ամանորյա տոնավաճառ է լինելու, կարող եք կենտրոնի ուսանողների դիզայնով ստեղծված նվերներ գնել՝ https://tinyurl.com/2p8yw7c4

💼 Մեկ այլ կարևոր տոնավաճառ՝ Artsakh Career Expo Vol.2 աշխատանքի տոնավաճառն է ամսի 10-ին՝ Holiday Inn-ում. արցախցիների համար բազում թափուր հաստիքներ կներկայացվեն՝ https://tinyurl.com/2hmre3yy

🎷 Առանց աշխատանքի չի մնացել ու, հուսով ենք՝ երբեք չի էլ մնա Արցախի պետական ջազ նվագախումբը, որն ամսի 8-ին ելույթ է ունենալու Կոնսում՝ https://tinyurl.com/y9s6fdhw

🎵 Իսկ նվագախմբի ղեկավարի մեկ այլ հիմնադրած նախագիծ՝ New Quintet տաղանդավոր հնգյակը ելույթ կունենա Ուլիխանյանում՝ https://tinyurl.com/3t6ttvue

🎤 Նույն վայրում շաբաթ օրը կարող եք լսել նաև Աղվան Պապոյանին՝ ընկերների հետ՝ https://tinyurl.com/yck9dtxu

🎶 Նույն օրն է նաև մաեստրո Ջիվան Գասպարյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգը «Արամ Խաչատրյանում»՝ https://tinyurl.com/86h25un8

🎻 Իսկ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 13-ին կարող եք վայելել «Սիմֆոնիկ ջազ» համերգային ծրագիրը՝ մեծ կոմպոզիտորի գործերով՝ https://tinyurl.com/4ne68her

🎹 Դեկտեմբերի 16-ին էլ կարող եք անցնել երգեհոնային երաժշտության վերջին 500 տարվա պատմության վրայով՝ ունկնդրելով լավագույնների գործերը՝ https://tinyurl.com/yh582ab4

🎛️ Անցնենք տժժիկներին. դեկտեմբերի 8-ին Poligraf-ում քուիր համայնքին աջակցող առաջին Partea իվենթն է՝ https://tinyurl.com/482vskjh

🔊 Իսկ մյուս օրը նույն վայրում Quarter նոր շարքի միջոցառում է. միանգամից երեք ստեյջ ու լիքը լավ արտիստներ Հայաստանից, Գերմանիայից և Վրաստանից՝ https://tinyurl.com/2s3z8cdm

🎚️ Դեկտեմբերի 8-ին Jellyfish-ում Triangulum-ի տղաները կփորձեն կրկնել կամ նույնիսկ գերազանցել նախորդ իվենթի հաջողությունը՝ https://tinyurl.com/mr74vd96

🎧 Monogram-ում էլ ամսի 9-ին կարող եք Gortsaran FM-ի սթրիմի շրջանակում վայելել տաղանդավոր հայ արտիստների սեթերը՝ https://tinyurl.com/4753nbcf

🐦‍⬛ Եթե ձեզ համար ворона-ն ոչ միայն Արամոյի կատարմամբ «սիրուն թռչուն ворона» է, ապա կարող է հետաքրքրել Լինդայի համերգը՝ https://tinyurl.com/y72ezbm4

🎙️ Իսկ եթե ավելի շատ հայկական արդի պոեզիայի (ոչ Ավետ Բարսեղյանի պես մեծության գրչի, բայց ինչևէ) սիրահար եք, Platform-ում 3.33-ի համերգն է՝ https://tinyurl.com/u6juffej


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ դեկտեմբերի 9-ին, 14-ին, 16-ին, 21-ին, 23-ին և 28-ին One&Only թատրոնում կարող եք վայելել Follow The Sun նոր ակրոբատիկ ներկայացումը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N85)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan