#իվենթաPAN
November 30, 2023

🚀 #իվենթաPAN (85)

🎧 Հիմա հաստատ մտածում եք՝ «ի՞նչ կապ ունի «Կապուտաչյա սամուրայի» պաստառն այսօրվա ճապոնական թեմայի հետ»։ Եվ ճիշտ եք. այս անիմացիոն սերիալը ճապոնական արտադրության չէ, սա Նեթֆլիքսի ֆրանս-ամերիկյան համատեղ արտադրանք է, բայց դասական անիմեի ազդեցությունն այստեղ այնքան ակնհայտ է, որ մեկ անգամ ևս ապացուցում է ճապոնական անիմեից ոգեշնչվելու համաշխարհային տենդենցը։ Եվ այդ կապակցությամբ առաջարկում ենք վայելել ամենահայտնի ու սիրված անիմեների սաունդթրեքերը, քանզի երաժշտությունը պակաս կարևոր չէ այդ մշակույթի համար՝ https://youtu.be/pVddPNSzjZI


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👘 Ճապոնական մշակույթը մի ուրիշ աշխարհ է, որը զարմացնում, գերում, գրավում կամ առնվազն անտարբեր չի թողնում դրանից դուրս գտնվող բոլորին։ Այն նույնիսկ Հայաստան է հասել՝ թե՛ ճապոնական սուշիի ու ռամենի տեսքով, թե՛ «գյուղեր գրավող՝ թրով սամուրայների (ամուսնացածները կհասկանան 😉)»։ #PAN-ն այս անգամ պատմում է ճապոնական մշակույթի անբաժան մաս կազմող մի հրաշալի երևույթի՝ անիմեի մասին՝ դրա ծագումից ու վարպետ Հայաո Միյաձակիից մինչև համաշխարհային ֆիլմարտադրության վրա ազդեցություն՝
📖 lav.pan.am/anime


Անցնենք մեր իվենթներին․

🌟 Տոներն են մոտենում, տոներն են մոտենում… Հրապարակի տոնածառի լույսերից դեռ նորություն չկա, բայց այ Seasons Park Station-ում դեկտեմբերի 1-ին վառվելու են տոնածառի լույսերը՝ https://tinyurl.com/4w4xvvyt

🛍️ Նույն օրը Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի Christmas Art Fair սուրբծննդյան ցուցահանդես-վաճառքը՝ https://tinyurl.com/2nv9m4mm

📽️ Ընդհանրապես ձմռան առաջին օրը նայելու շատ բան է լինելու. օրինակ՝ Գուստավ Կլիմտի կտավները՝ «կենդանացած»՝ https://tinyurl.com/2baf7c9h

🎞️ Այդ օրն է բացվելու նաև «ԿԻՆ» միջազգային 20-րդ կինոփառատոնը, որի շրջանակում 5 օր շարունակ կարող եք հետաքրքիր ֆիլմեր դիտել. մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/3tc42un3

🎤 Անցնենք երաժշտական իվենթների. դեկտեմբերի 3-ին Pour toi Arménie խորագրով համերգի շրջանակում «Արամ Խաչատրյանում» կհնչեն մեծն շանսոնյեի սիրված երգերը՝ https://tinyurl.com/yutw5u45

🎭 Իսկ դեկտեմբերի 1-ին Բաբելոն թատրոնում ելույթ կունենա Միքայել Ոսկանյանն իր նոր մենակատարային ծրագրով՝ https://tinyurl.com/4ea86722

🎶 Հայկական և էլեկտրոնային երաժշտության ինքնատիպ live միքս կարող եք նույն օրը լսել Kitchen Lab-ում, որտեղ ելութ կունենա Hogh Arthun յուրօրինակ նախագիծը՝ https://tinyurl.com/8v585chy

🎸 Rozen Tal-ն էլ ձմռան առաջին օրը կամփոփի տարին համերգով. խումբը կատարում է 70-ականների պրոգրեսիվ ռոքի ու ժամանակակից հարդ ռոքի խառնուրդ՝ https://tinyurl.com/mwcp4ps2

🎛️ Քանի խոսք գնաց ծանր երաժշտությունից, չմոռանանք, որ դեկտեմբերի 1-ին Poligraf-ում իր SUBCORE միջոցառումների շարքին սկիզբ կդնի KamavoSian-ը. հարդ թեքնո է հնչելու՝ https://tinyurl.com/3hjvya9m

🎚️ Ոչ պակաս ծանր է հնչելու նաև ամսի 2-ին Platform-ում կայանալիք՝ «Кровосток» ռուսական հիփ հոփ խմբի համերգը՝ https://tinyurl.com/37mfefav

🤖 Եվ վերջում չմոռանանք Արմռոբոտիքսի մասին, հայկական ռոբոտաշինության 15-րդ մրցույթը կանցկացվի ամսի 3-ին՝ «Մերիդիանում». ասում են՝ «ապէ, աջ քաշի, կոխի տակը» ասող ռոբոտ-«պառկովշիկներ» են ներկայացվելու՝ https://tinyurl.com/2m5vpk6f


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ դեկտեմբերի 1-ին իսկական ձմեռային հեքիաթ է սպասվում Երևան Պարկում. այդ օրը կբացվի մեծ սահադաշտը և կաշխատեն նոր ատրակցիոններ


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N84)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan