#իվենթաPAN
November 23, 2023

🚀 #իվենթաPAN (84)

🎧 Վստահ ենք, որ այսօրվա լուսանկարն ու հոլովակը մեզնից չէիք սպասի, հավատացեք՝ մենք էլ մեզնից չէինք սպասում։ Բայց մի շտապեք, մի հատ տրամադրվեք, միացրեք Թաթայի այս երգն ու վայելեք սերբական արտհաուս հիշեցնող այս անհասկանալի ու անսպասելի տեսահոլովակի ամբողջ գեղեցկությունը՝ իր անգերազանցելի աբսուրդի մեջ։ Թաթան էլ (որի իսկական անունը, ի դեպ, Ալբերտ է) պարզապես շքեղ է այս կեղծամով։ Մենք նայել ենք, վայելել ենք, այսքան ուրախ չէինք տեսել մեր հորն ու մորը… չէ, սա, կարծես, ուրիշ «օպերայից» էր։ Ինչևէ, ձեզ բարի դիտում՝ https://youtu.be/H93lSrI0wpI


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🍿 Երբևէ փորձե՞լ եք ChatGPT-ին հայերեն ինչ-որ հարց տալ։ Այնպիսի մի հիմարություն է պատասխանում, որ հանգիստ հասկանում ես՝ սա մոտ ապագայում ի վիճակի չի լինի մարդկությանը վերացնել։ Բայց մոտավորապես ChatGPT-ի գրած սցենարների պես է զարգացել OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանի կյանքը վերջին օրերին։ Նրան հանել են սեփական ընկերությունից Google Meet-ով, նա առաջարկ է ստացել Microsoft-ից, նրան էլի հետ են կանչել սեփական ընկերություն։ PAN-ը մանրամասնում է այդ տարօրինակ պատմությունը, որին կնախանձի անգամ Դիանա Գրիգորյանը՝
📖 lav.pan.am/samaltman


Անցնենք մեր իվենթներին․

👩🏻‍🎤 Այս շաբաթ օրը «Մանկական Եվրատեսիլն» է, որը, ի տարբերություն մեծերի մրցույթի, սովորաբար շատ հաջող է անցնում մեր երկրի համար. տանը չդիտելու համար կարող եք դիտել այն, օրինակ՝ Cinema Star-ում՝ https://tinyurl.com/2zs7cm6c

🪩 Իսկ վանաձորցիները կարող են դիտել մրցույթն ու սատարել Yan Girls խմբին քաղաքի Loft-ում՝ https://tinyurl.com/yzjxndcu

🔊 Խոսելով տաղանդավոր պատանիների մասին՝ «Ցայգ» հայկական ֆոլկ-ռոք խումբը նշում է 4-ամյակը. Տիկնիկայինում տոմսերն արդեն սպառվել են, հավելյալ աթոռներ են ավելացվել, շտապեք՝ https://tinyurl.com/yc767eax

🎶 Իսկ Արցախի ջազ նվագախմբի տաղանդավոր պատանիները, ինչպես նաև ոչ պակաս տաղանդավոր մյուս երաժիշտներն ամսի 28-ին ելույթ են ունենալու Mezzo-ում՝ https://tinyurl.com/kkhmwn8h

🎸 Անցնենք ավելի ծանր երաժշտության. Black Friday-ի օրով Stop-ում Black Sabbath է հնչելու, հաստատ ավելի հանգիստ ու բարի միջավայրում կանցնի, քան այդ օրը մոլերում՝ https://tinyurl.com/4w2bytze

🎵 Շաբաթ օրն էլ նույն վայրում բեմ կբարձրանա լեգենդար Bambir խումբը՝ https://tinyurl.com/2uu6nzt7

🎤 Եթե պատահաբար ինչ-ինչ պատճառներով բաց եք թողնելու այդ համերգը, հաջորդ օրը Bambir Afterparty-ն է, գոնե դա բաց մի թողեք՝ https://tinyurl.com/mwkevzzv

🎂 Շաբաթ օրը Rambalkoshe-ն նշում է իր 7-ամյակը. լիքը մարդ է նվագելու՝ սկսած Համասյանից, վերջացած deck-երի հետևում երբեք չկանգնած էնտուզիաստներով, օջախ մուտքն այդ օրն ազատ է՝ https://tinyurl.com/bdcru3a4

💼 Մի քանի հատ էլ կողմնակի իվենթ. նոյեմբերի 25-ին Holiday Inn հյուրանոցում աշխատանքի մեծ տոնավաճառ է սպասվում, կարող եք Ամանորին ընդառաջ նվեր անել ինքներդ ձեզ՝ ընտրելով 3000 թափուր հաստիքներից մեկը՝ https://tinyurl.com/p2k2huxx

🎙️ Կամ փոխարենը գնալ բելառուսցի հայտնի սթենդափեր Իվան Ուսովիչի երևանյան համերգին, որն այնքան սպասված էր, որ մասնակիցները լրացուցիչ համերգ են նախատեսել նույն օրը՝ https://tinyurl.com/4hcsyn9e


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ շաբաթ ու կիրակի օրերին Agile Ninja Workshop-ն է՝ Հայաստանում մինչ օրս արված ամենամեծ Agile միջոցառումը (եթե չգիտեք՝ դա ինչ է, գուգլեք, հետաքրքիր է)


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N83)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan