#իվենթաPAN
November 16, 2023

🚀 #իվենթաPAN (83)

🎧 Երիտասարդ սերունդը, վստահաբար, ճանաչում է Tyler, the Creator-ին՝ վերջին տարիների ամենաինքնատիպ ռեփերներից մեկին։ Այս ուիքենդ Tyler-ը բեմ բարձրացավ Camp Flog Gnaw փառատոնի շրջանակում, որը հենց նա է համակարգում։ Փառատոնն իսկական տոն էր դարձել այցելուների համար՝ վերադառնալով 4-ամյա ընդմիջումից հետո։ Իսկ Tyler-ի ելույթը հատկապես տպավորիչ է ոչ միայն երաժշտական կատարման, այլև դրա վիզուալ բաղկացուցիչ մասի համար։ Եթե դեռ չեք տեսել այդ շոուն կամ ավելի վատ՝ չեք լսել Tyler, the Creator-ի մասին, խորհուրդ ենք տալիս ուղղել այդ «սխալը»՝ https://youtu.be/ttSDOpYVkvQ


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👩🏻‍⚖️ Հայաստանում այսպես է. ցանկացած սրճարանում ցանկացած բենդ կարող է կատարել, օրինակ, «Լավ էլի»-ի «Քո աչքերը» երգը, ու որևէ մեկին դա չի հուզում, անգամ հենց «Լավ էլի»-ին։ Կամ ցանկացած երգիչ կարող է չափից դուրս շատ «ոգեշնչվել» մեկ այլ երգչի կատարմամբ ու դրան նման մի «հիթ» էլ ինքը թողարկել։ Ու էլի՝ բոլորի համար ամեն ինչ օքեյ է։ Բայց աշխարհում այդպես չէ։ PAN-ը պատմում է երգերի համար ամենաաղմկահարույց դատերի, միլիոններ աշխատելու ու կորցնելու, հեղինակային իրավունքի հաշվին դիզված կարողությունների ու ավարտված կարիերաների մասին՝
📖 lav.pan.am/copyright


Ու հաշվի առնելով մեր այսօրվա թեման՝ ընտրել ենք ձեզ համար բացառապես երաժշտական իվենթներ․

🎛️ Այս ուիքենդը ռեյվաշատ է լինելու. օրինակ, քաղաքի ամենամեծ rave space-ում՝ The Office-ում, ամսի 17-ին կգործի միանգամից երկու հարթակ, կնվագեն արտիստներ Գերմանիայից, Նիդերլանդներից ու Վրաստանից՝ https://tinyurl.com/23n88hu9

🔊 Նույն օրը Poligraf-ում բացառապես հայ արտիստներից բաղկացած լայնափ է հերթական SKIN-ի շրջանակում. պատրաստվեք կոտրելու բոլոր նորմերը՝ հիշելով, որ ամեն մարմին գլուխգործոց է՝ https://tinyurl.com/bdhkru46

🎵 Հաջորդ օրը նույն վայրում ավանդական քլաբնայթն է, ու էլի մեր արտիստներով, բայց արդեն երկու հարթակում՝ https://tinyurl.com/4ueeu6sy

🎚️ Նոյեմբերի 17-ին Process-ում կարող եք լսել Lezvani լեյբլի արտիստների նվագը՝ https://tinyurl.com/4eey939w

🎷 Իսկ շաբաթ օրը նույն վայրում արդեն լրիվ այլ տրամադրություն է տիրելու. նվագելու է Yerevan Vienna Connection միջազգային նախագիծը, հնչելու է «ջազախառը» երաժշտություն՝ https://tinyurl.com/3rv56772

🎙️ Tonelab-ում այս շաբաթ ևս կլինի բարեգործական համերգ. ամսի 17-ին կարող եք վայելել Hogh Arthun նախագծի մեդիտատիվ ելույթը, որը կուղեկցվի վիզուալներով՝ https://tinyurl.com/5uambxpr

🎸 Տեղափոխվենք հին ու բարի Stop, որտեղ նոյեմբերի 17-ին ելույթ կունենա Հայաստանի «ամենաանվախ» բենդը՝ «Սևագիրը». պարտավորեցնող կոչում է, ինչ խոսք՝ https://tinyurl.com/2p8jtt6c

🎶 Կիրակի նույն վայրում կարող եք լսել հայկական ժողովրդական ու ժամանակակից շատ սիրված երգեր՝ նորաստեղծ «Լուսարեք» խմբի մատուցմամբ. օրինակ՝ Կոմիտասի «Կաքավիկը» ռեգգի կամ պրոգրեսիվ ռոք ոճով՝ https://tinyurl.com/5n85438t

🎹 Նոյեմբերի 20-22-ը՝ երեք օր շարունակ, Օպերայում Համասյան է հնչելու. Տաղանդավոր երաժիշտը երեք համերգ է նախապատրաստել` տրիո, սոլո և էլեկտրիկ տրիո ձևաչափերով՝ https://tinyurl.com/yjs25y4x

🥁 Իսկ Նոյեմբերի 21-ին Պետական ջազ նվագախմբի համերգասրահում մաստեր կլաս է լինելու. Լոս Անջելեսից եկած հայտնի թմբկահար Ջոնաթան Փինսոնի վարպետաց դասի մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/2h3w9r9w

🎻 Մույս օրն էլ Կամերային երաժշտության տանը «Հայահավաք» նախագծի շրջանակում կհնչի Բախ՝ https://tinyurl.com/bdfr2vuw


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ամսի 17-ին և ​​24-ին գնալ ու վայելել տարածաշրջանի միակ ակրոբատիկ թատրոնի ամենատպավորիչ ներկայացումը՝ Genetic Code-ը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N82)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan