#իվենթաPAN
November 9, 2023

🚀 #իվենթաPAN (82)

🎧 Ֆիլմերում ներկայացված սիրային պատմությունները հաճախ էկրանից այն կողմ են անցնում՝ վերածվելով դերասանների միջև իրական հարաբերությունների. այդպես է եղել Ջոլի-Փիթ, Լայվլի-Ռեյնոլդս, Կունիս-Քաթչեր և այլ աստղային զույգերի մոտ։ Այդպիսի շշուկներ էին պտտվում նաև Լեգի Գագայի ու Բրեդլի Կուպերի շուրջ, որոնց հարաբերությունները սկիզբ առան A Star Is Born ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ երկրորդ պլան մղելով Իրինա Շեյքին։ Թե ինչ էր կատարվում այդտեղ՝ հստակ հայտնի չէ, բայց այդ ֆիլմից (ու գուցե հարաբերություններից) ծնված այս շքեղ կատարումն արժե վերլսել՝ https://youtu.be/JPJjwHAIny4


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


💔 Բաժանումները երբեք էլ գեղեցիկ չեն լինում, անգամ ամենասեքսուալ ու ցանկալի մարդկանց՝ աստղերի բաժանումները։ Եթե բանը հասել է ամուսնալուծության, ուրեմն զույգը բարդ ճանապարհ է անցել. դրա մասին է վկայում Դեփի անկողնում հայտնված տհաճ սյուրպրիզը, Բրանջելինայի շուրջ աղմուկը, Քիդմանի երջանիկ ֆոտոները Քրուզից «պրծնելուց» անմիջապես հետո և այլ աղմկահարույց մանրամասներ։ PAN-ն այս անգամ պատմում է հայտնիների այդքան քննարկված, «ծամված» ու սկանդալային ապահարզանների մասին՝ Մադոննայից մինչև Բեզոս՝
📖 lav.pan.am/divorce


Անցնենք մեր իվենթներին․

👩‍🏫 Իսկ Երևան է գալիս ամուսնալուծությունների հարցում բավականին մեծ փորձ ունեցող Իրինա Խակամադան. նոյեմբերի 18-ին կարող եք մասնակցել նրա մաստեր կլասին (ոչ բաժանվելու թեմայով)՝ https://tinyurl.com/5s8vup8k

🎙️ Հետաքրքիր խոսելու մեկ այլ վարպետի՝ սթենդափ արտիստ Արթուր Չապարյանին կարող եք լսել Ari ակումբում նոյեմբերի 11-ին. միանգամից երկու համերգ է տալու՝ https://tinyurl.com/24jrbzps

♟️ Ինտելեկտուալ ժամանցի սիրահարների համար Loft-ը նոյեմբերի 12-ին անցկացնելու է շախմատային մեծ մրցաշար՝ դրամական մրցանակով՝ https://tinyurl.com/4hcf8pnh

🖼️ Իսկ ամսի 10-ին Common Ground-ում կկայանա Թումո ստուդիաների ցուցահանդեսի բացումը, որը կտևի տասն օր՝ https://tinyurl.com/3kpddtmh

🎤 Անցնենք երաժշտական իվենթներին. ամսի 10-ին Mezzo Club-ում համերգով ելույթ կունենա Aram Mp3-ն՝ https://tinyurl.com/4e98nzk6

🎚️ Հին ու բարի Process-ում այդ օրը հետաքրքիր երաժշտություն կհնչի. նվագելու է Artyom Manukyan Group-ը, հնչելու է ջազի և էլեկտրոնայինի միքս՝ https://tinyurl.com/52hhmf57

🎶 Մյուս օրն Ուլիխանյանում էլ ավելի բազմազան հնչողություն է լինելու. ելույթ է ունենալու Dialog Project-ը՝ 7 երաժիշտ՝ https://tinyurl.com/9e5mwsyf

🎵 Իսկ Stop-ում նոյեմբերի 12-ին հակառակը՝ մինիմալիզմ է լինելու. բեմում կլինի «Կավիճը»՝ սիրված երգերով՝ https://tinyurl.com/ynakjvpk

🎼 «Հովեր» երգչախումբը շուտով մեկնելու է Վարշավա՝ փառատոնի, բայց դրան ընդառաջ նոյեմբերի 14-ին Կոմիտասի երաժշտության տանը հանդես կգա մեծ համերգով՝ https://tinyurl.com/36dxnwks

🎛️ Tonelab-ն էլ շարունակում է արցախցիների աջակցությանն ուղղված բարեգործական համերգների շարքը. բաց չթողնեք ամսի 17-ին Hogh Arthun նախագծի ելույթը՝ https://tinyurl.com/5uambxpr


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, բոլոր ալարկոտ ֆուտբոլասերներին հիշեցնում ենք, որ Հայաստան-Ուելս հանդիպմանը մոտ մեկ շաբաթ է մնացել. հետո չասեք՝ «տոմսերը պրծան»


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N81)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan