#իվենթաPAN
November 2, 2023

🚀 #իվենթաPAN (81)

🎧 Friends սերիալը հիշվել է իր սիրահարներին ոչ միայն սիրելի դերասանների բնական խաղով, ցայտուն հումորով, սուր ու հիշվող արտահայտություններով և այդքան հարազատ դարձած, այդքան жизненный իրավիճակներով, այլև երաժշտությամբ. ու խոսքը Ֆիբիի անկրկնելի կատարումների մասին չէ, խոսքը ֆիլմի սաունդթրեքի մասին է, որը երբ ու որտեղ էլ հնչի, Friends-ի իսկական ֆանին միանգամից կտեղափոխի 90-ականներ ու 2000-ականների սկիզբ՝ իր թեկուզ ոչ իրական, բայց երբեմն իրականներից ավելի հարազատ ընկերների մոտ՝ https://youtu.be/SCQGnVrTsAM


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🤗 Հոկտեմբերի 28-ին շատերը կորցրին իրենց ընդհանուր ընկերոջը՝ Մեթյու Փերիին։ Friends կուլտային սերիալի առանցքային դերակատարներից մեկը և շատերին հարազատ դարձած Չենդլերը հեռացավ կյանքից ընդամենը 54 տարեկանում։ PAN-ի այս անդրադարձը նվիրված է միլիոնավոր մարդկանց «լավ ընկերոջը»՝ Մեթյուի մանկությունից մինչև կարիերա, թմրանյութերից մինչև այլ կախվածություններ, Թրյուդոյի դասընկեր լինելուց մինչև «Մոնիկայի ամուսին» դառնալը՝
📖 lav.pan.am/matthewperry


Անցնենք մեր իվենթներին․

🎬 Ու քանի խոսք գնաց ֆիլմերից. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նոյեմբերի 2-3-ին անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին՝ https://bit.ly/3QGmiax

📽️ Նոյեմբերի 7-ին էլ ՆԱՄ-ում կարող եք դիտել «Շուշի. Ամէն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է երբեմնի բախտավոր ու գունավոր քաղաքի առօրյայի, մշակույթի և հիմնադրման մասին՝ https://bit.ly/49gW0mD

🎞️ Հաջորդ օրը Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվող ֆրանսիական ֆիլմերի շրջանակում կարող եք դիտել Իվ Ռոբերի «Կոճակների պատերազմը»՝ https://bit.ly/40tKQqD

🐕‍ Նոյեմբերի 5-ին էլ մի չափազանց բարի միջոցառում է սպասվում. Մաշտոցի պուրակում կարող եք որդեգրել շունիկ կամ փիսո և երջանկացնել թե՛ այդ կենդանուն, թե՛ ինքներդ ձեզ՝ https://bit.ly/47zav3J

🎶 Ի դեպ, երջանկացնում են ոչ միայն որդեգրված կատուները. նոյմեբերի 4-ին Ուլիխանյանում ձեզ կարող են երջանկացնել նաև Վահագն Հայրապետյանի «Կատուները»՝ իրենց երաժշտությամբ՝ https://bit.ly/45V0JaQ

🎹 Իսկ եթե ուզում եք լսել մաեստրոյի տրիոյի կատարումները, կարող եք գալ նույն վայր ամսի 8-ին՝ https://bit.ly/3tWw9An

🎻 Մեկ այլ հայ մաեստրոյի՝ Մանսուրյանի երաժշտությունը կարող եք լսել նոյեմբերի 5-ին սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ. համերգը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանին՝ https://bit.ly/3tVzob3

🎼 Դրա նախորդ օրն էլ վիզուալ արվեստի մաեստրոյի՝ Հայաո Միյաձակիի լեգենդար անիմացիոն ֆիլմերի երաժշտությունը կարող եք լսել Common Ground-ում՝ Scherzo քառյակի կատարմամբ՝ https://bit.ly/3tYsIsL

🎛️ Ու մի քանի ակտիվ իվենթ ընկերներով գնալու համար. նոյեմբերի 3-ին TheOffice-ը կրկին բացում է իր դռները՝ նոր սթեյջով ու լավ իվենթով՝ Bassiani-ի ռեզիդենտ արտիստների մասնակցությամբ՝ https://bit.ly/3tZy2MJ

🎚️ Հաջորդ օրը Poligraf-ում է մեծ իվենթ՝ ծագումով հոլանդացի, բեռլինաբնակ DJ և պրոդյուսեր Ignez-ի ու ակումբի ռեզիդենտ արտիստների մասնակցությամբ՝ https://bit.ly/3QgUEj4

🎙️ Եվ մեկ բավականին «կասկածելի» իվենթ՝ Platform-ում. ղազախական «Ирина Кайратовна» նախագիծն է ելույթ ունենալու՝ https://bit.ly/3tXJ2dn

📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ նոյեմբերի 4-ին, 18-ին և 25-ին One&Only ակրոբատիկ թատրոնում կարող եք վայելել Follow The Sun էքստրեմալ ու գեղեցիկ ներկայացումը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N80)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan