#իվենթաPAN
October 26, 2023

🚀 #իվենթաPAN (80)

🎧 Արցախի մասին խոսելու և արցախյան պատմություն պատմելու համար լավագույն ուղեկցող սաունդթրեքը կարող են ապահովել հենց նրանք՝ Արցախի պետական ջազ նվագախմբի անդամները։ Վերջին դեպքերից հետո նվագախումբը տեղափոխվել է Հայաստան։ Ի դեպ, կարողացել է իր հետ բերել նաև երաժշտկան գործիքները։ Արցախցի ջազմեններն արդեն մի քանի հաջող ելույթ են ունեցել Ուլիխանյանում և այլ վայրերում, ու վստահ ենք՝ դեռ շատ բեմերից կփայլեն իրենց վարպետությամբ։ Իսկ մինչ այդ վայելեք Էլվինա Մակարյանի «Աշունը» նրանց ինքնատիպ մատուցմամբ՝ https://youtu.be/IMXlP_bXHP0


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👀 Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում արդեն մոտ 100 երեխա է ծնվել, 15,000-ից ավելին հաճախում է դպրոց, սակայն այս ուրախալի թվացող թվերի կողքին կան և տխուրները՝ մոտ 10,000 արցախցի արդեն լքել է Հայաստանը։ Բայց այս ամենը լոկ թվեր են, որոնք վիճակագրության մաս են կազմելու։ #PAN-ը պատմում է այդ թվերի հետևում թաքնված իրական մարդկանց իրական պատմությունները՝ իրենց դժվարություններով, դժբախտություններով, կարիքներով ու էմոցիաներով՝
📖 lav.pan.am/artsakhstories


Անցնենք մեր իվենթներին․

💼 Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է աշխատանք. հոկտեմբերի 31-ին Artsakh Career Expo-ի շրջանակում տասնյակ ընկերություններ հարյուրավոր հաստիքներ կառաջարկեն արցախցիներին՝ https://tinyurl.com/2pnrn9s2

🎶 Tonelab-ն էլ շարունակում է բարեգործական համերգների շարքը. ամսվա վերջին համերգին ելույթ կունենան երևանյան Դեղ և Mad Nation խմբերը, հասույթը կուղղվի 8 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի՝ https://tinyurl.com/5ab8mxh8

🎤 Բարեգործական համերգներ են անցկացվելու նաև Mezzo Club-ում. հոկտեմբերի 27-ին ելույթ կունենա Nemra-ն՝ https://tinyurl.com/2p8ab2p6

🎵 Իսկ հաջորդ օրը նույն վայրում բարեգործական համերգ կտա Adana Project խումբը՝ https://tinyurl.com/yzer23e7

🎻 Անցնենք այլ երաժշտական միջոցառումների. Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 27-ին Tete-a-Tete նախագիծն է՝ https://tinyurl.com/yt8e8f69

🎹 Հոկտեմբերի 28-ին էլ Կամերային երաժշտության տան գեղեցիկ երգեհոնը Վիվալդի և Մոցարտ կհնչեցնի՝ https://tinyurl.com/mv7hcavy

🎼 Հոկտեմբերի վերջին օրը Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի փակման համերգն է. մուտքն Արամ Խաչատրյան ազատ կլինի՝ https://tinyurl.com/3yeuunrf

🎷 Նոյեմբերի 5-ին Ուլիխանյան ջազ ակումբում կարող եք լսել սիրելի «Կատուներին»՝ https://tinyurl.com/2p8tfaxa

🍈 Երաժշտական իվենթներից զատ, ամսի 28-ին սպասվում է «Դդմի տոն» (չխառնել Halloween-ի հետ) Տավուշի Հովք գյուղում այդ օրը հետաքրքիր է լինելու՝ https://tinyurl.com/2p946hac

🎃 Ի դեպ, Halloween-ն այս տարի կրկին «կռվադդում» է դարձել. այս անգամ «չար ուժի դեմ պայքարող բազմոցային զորքերին» հաջողվել է չեղարկել նոյեմբերի 4-ին սպասվող Boris Brejcha-ի իվենթը՝ https://tinyurl.com/4a3wecxv


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ նոյեմբերի 3-ին EPOS-ում ելույթ կունենա Գոռ Սուջյան և կկատարի իր սիրված երգերը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N79)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan