#իվենթաPAN
October 19, 2023

🚀 #իվենթաPAN (79)

🎧 Կամավորության և դժվար պահերին մարդկանց օգնելու մասին խոսելիս տեղին կլինի հիշատակել Շառլ Ազնավուրին։ Մեծն շանսոնյեն տասնյակ տարիներ հայ ժողովրդի կողքին էր։ Նրա օգնությունը հատկապես զգացվել է 1988-ի Սպիտակի երկրաշարժին հաջորդած շրջանում։ Մինչ այդ Ազնավուրը Հայաստանում ընդամենը մեկ անգամ էր եղել։ Դրանից հետո եկավ օգնությամբ բարձված օդանավով, տարի անց՝ արդեն երկու օդանավով… Այդպես սկսվեց Ազնավուրի և հայ ժողովրդի մեծ սիրո պատմությունը։ Այդ առիթով վայելեք շանսոնյեի 90-ամյակի մեծ համերգը Երևանում՝ Համալիրում՝ https://youtu.be/Cfm1OiiRIVw


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.


🦸 «Ցավդ տանեմ» առօրյա դարձվածքը երբեք այսքան արդիական ու գործնական չէր եղել, ինչքան վերջին մեկ ամսում։ Արցախից մեր հայրենակիցների տարհանման ցավը «տանում են» հազարավոր մարդիկ, փորձում կիսել և թեթևացնել այն՝ ջերմ խոսքերով, հյուրընկալությամբ, ակտիվ գործողություններով, հոգեբանական աջակցությամբ` ամենաանհրաժեշտը տրամադրելով. PAN-ը պատմում է բոլոր նրանց մասին, ովքեր մի կողմ են դրել սեփական հարմարավետությունն ու գերադասել են կամավորության սկզբունքով օգնել կարիքի մեջ գտնվողներին՝
📖 lav.pan.am/volunteers


Անցնենք մեր իվենթներին․ 🎙️ Կարիքի մեջ գտնվողների կողքին էր մեծն շանսոնյե Ազնավուրը, որին և նվիրված կլինի «Նարեկացի» արվեստի միությունում հոկտեմբերի 20-ին կայանալք համերգը՝ https://shorturl.at/giM28

🎶 Իսկ Tonelab-ը շարունակում է բարեգործական համերգների շարքը. ամսի 20-ին «Լավ էլի»-ի համերգի հասույթը կուղղվի 7 անչափահաս երեխա ունեցող արցախցի ընտանիքի՝ https://shorturl.at/cpEOZ

🎚️ Մյուս օրն էլ նույն վայրում Rozen Tal և Ցայգ խմբերը կներկայացնեն հատուկ ծրագիր. Հասույթը կուղղվի արցախցի երկու միայնակ տատիկի՝ https://shorturl.at/pvEN9

🎤 Անցնենք այլ երաժշտական միջոցառումների. Noize MC-ն վերադառնում է Երևան համերգով, այս անգամ՝ Համալիրի բեմում։ Ի դեպ, երգիչը սոցցանցերում անդրադարձել էր Արցախի դեպքերին և արժանացել «հարևանների» գրոհների՝ https://shorturl.at/clmnE

🎛️ Մինչդեռ հայտնի դարձած Princess Diaries նախագիծն իր նախավերջին իվենթն է անում հոկտեմբերի 21-ին. Հասույթի մի մասը ևս կուղղվի արցախցիներին՝ https://shorturl.at/ovBLT

🎼 Հոկտեմբերի 28-ին էլ Կամերային երաժշտության տունը կլցվի Մոցարտի և Վիվալդիի երգեհոնային ստեղծագործությունների ելևէջներով՝ https://tinyurl.com/mv7hcavy

🎞️ Անցնենք կինոիվենթներին. ամսի 22-28-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը՝ https://tinyurl.com/59j6bxsr

🎬 Հոկտեմբերի 24-ին Երևանի կարճամետաժ ֆիլմերի 6-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիպում և քննարկում է լինելու Թատրոնի և կինոյի պետինստիտուտի Անրի Վերնոյի սրահում՝ https://tinyurl.com/mr2ur4ch

📽️ Նույն օրն Ազգային գրադարանի մեծ դահլիճում կարող եք դիտել Ռենուարի «Մեծ պատրանքը» ֆիլմը հենց ֆրանսերեն՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով՝ https://tinyurl.com/46znanx9

🦮 Եվ վերջում մի ուրախ իվենթ. հոկտեմբերի 21-22-ին DogFest-ն է։ Ոչ, քաղաքապետարանում չէ. դրա մոտակայքում է՝ Անգլիական այգում։ Եվ ոչ, ձեր մտածածը չէ. պարզապես շներին ու դրանց տերերին նվիրված փառատոն է՝ https://tinyurl.com/mu58wu7s


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի՝ Հայաստան-Ուելս հանդիպմանն ընդամենը մեկ ամիս է մնացել. տոմսերն արդեն վաճառքում են


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N78)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan