#իվենթաPAN
March 28

🚀 #իվենթաPAN (101)

🎧 Դուք, վստահաբար, գիտեք Անդիին, բայց «մուծյուկ» ձայնով մեկ այլ իրանահայ երգչին՝ Վիգենին թերևս միայն ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն։ Մինչդեռ Վիգենին Իրանում փոփի արքա են կոչում, նրա ակտիվ տարիները համընկել են պարսկական փոփի ոսկե դարաշրջանի՝ 1970-ականների հետ։ Իհարկե, «փոփի արքա» լսելիս առաջինը Ջեքսոնի պես փայլփլուն հագուստով մեկին ես պատկերացնում, ոչ թե լուսանկարի «բարի պապիկին», բայց երիտասարդ տարիներին Վիգենն իսկապես տպավորիչ է եղել. իրանցիները նրան Էլվիս Փրեսլիին էին նմանացնում։ Ցավոք, իսլամական հեղափոխությունն իրանցիներին զրկեց ոչ միայն կարճ շրջազգեստներից, այլև՝ փոփից։ Բարեբախտաբար, Վիգենն ԱՄՆ-ից էլ էր շարունակում երգել՝ https://youtu.be/NSdUgD86Pxc


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


📽️ Գրագողությունը, թերևս, դարի արատն է. նկարիչները գողանում են այլ նկարիչների գաղափարներ, գրողները «թխում են» միմյանցից, երաժիշտները «տանում են» ուրիշների բիթերը, ռեժիսորներն այնպես են «ոգեշնչվում» իրենց կոլեգաներից, որ նույնն են նկարում այլ հերոսներով։ Այդ ամենին էլ ավելացել է AI-ը, որը գողանում է բոլորից ու խախտում հեղինակային իրավունքները (բայց դա ապացուցելի չէ)։ Այս պայմաններում գրագողության մասին դատական հայտերով ոչ ոքի չես զարմացնի։ PAN-ը պատմում է՝ ինչպես իրանական ռեժիսոր Ասղար Ֆարհադին իր «Հերոսը» ֆիլմից հետո ինքը մի ոչ հաճելի կինոյի հերոս դարձավ, բայց, հուրախություն շատերի, հաղթող դուրս եկավ՝
📖 lav.pan.am/ahero


Անցնենք մեր իվենթներին․

🥚 Մինչ աշխարհում անարգանքի սյանն են գամում ու երևակայական ձվերով խփում գրագող արտիստների, մենք ազգովի այս կիրակի ձվեր ենք ներկելու, կոտրելու ու լավաշա-թարխունախառը բրդուճներով ուտելու. իսկ Ազնավուրի հրապարակում Զատիկ Արտ Ֆեստն է՝ https://tinyurl.com/yueefet7

🍷 Ուրբաթ և շաբաթ էլ կարող եք «Զատիկ գինու փառատոնի» շրջանակում նկարազարդել ձվերը, մասնակցել խաղերի և ընտրել վերոնշյալ բրդուճների հետ համադրվող գինիներ՝ https://tinyurl.com/mrbbkw57

🇫🇷 «Փարիզը մերն է». սա ոչ միայն Մակրոնի թվիթերից ոգեշնչված ու Paul-ում մեկ անգամ կրուասան կերած մեր հայրենակիցների ստատուսների հավաքական բովանդակությունն է, այլև Ազգային գրադարանում ցուցադրվող ֆրանսիական ֆիլմի անվանումը՝ https://tinyurl.com/bddzcd2j

🎛️ Անցնենք երաժշտությանը. Պոլիգրաֆը փակվել է, բայց դրա փոխարեն գրեթե նույն վայրում գտնվող Tonelab-ը որոշել է էլեկտրոնային երաժշտության օրեր անել, առաջինը հենց այս ուրբաթ է՝ ​​https://tinyurl.com/ycmh7vbw

🎚️ Էլեկտրոնային երաժշտության լավ լայնափ է այդ օրը նաև Banderego բարում՝ https://tinyurl.com/2x3rmap3

🔊 Իսկ Triangulum-ը սեզոնի փակում է անում Jellyfish-ում. իվենթի հեդլայները Volen Sentir էլեկտրոնային դուոն է՝ https://tinyurl.com/yn78smrk

🎶 Անցնենք ավելի հանգիստ երաժշտության. մարտի 30-ին How Club-ում տարվա առաջին համերգը կտա «Կաթիլ» ինդի-ֆոլկ խումբը՝ https://tinyurl.com/3t935dvs

🎷 Նույն օրը հին ու բարի Process-ում ջազ է հնչելու՝ տաղանդավոր երաժիշտների կատարմամբ՝ https://tinyurl.com/4fn32ffv

🎵 Ջազի «օջախում»՝ «Ուլիխանյանում», մարտի 29-ին հիշարժան պահեր կպարգևեն Թունջբոյաջյանն ու Մանուկյանը՝ https://tinyurl.com/uwrsdfd6

🎼 Մեզ լքած` ջազի վաստակավոր վարպետներից մեկին՝ Չիկոյին, կհիշեն ապրիլի 1-ին «Արամ Խաչատրյան»-ում. երաժիշտը կդառնար 80 տարեկան՝ https://tinyurl.com/47ajtz7b

🎻 Վերջում էլ՝ նվեր երաժշտասեր կանանց. միամսյակի շրջանակում Երևան է գալիս աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը, Համալիրում ընդամենը մեկ համերգ է տալու՝ https://tinyurl.com/ysuck29k


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս նախապես գնել ապրիլի 6-ին կայանալիք Death Bell Night-ի տոմսերը, որոնք այժմ դեռ լավագույն արժեքով են


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N100)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan