#իվենթաPAN
April 4

🚀 #իվենթաPAN (102)

🎧 Երբ կյանք տեսած, «ստաժավոր» գեյ ես, հստակ գիտես՝ քեզ որտեղ ոնց պահել, ու ինչպես «ձուլվել» տեղի հանրությանը՝ շատ աչքի չընկնելու համար։ Թերևս, դա էր պատճառը, որ 2018-ին ՀՀ այցելության ժամանակ սըր Էլթոն Ջոնը հետը մի քանի իսկական «չարբախ սթայլ սպառտիվկա» էր բերել։ Թեև դա էլ չփրկեց նրա ուղղությամբ նետված ձվից։ Ինչևէ, իր ընկեր Արմեն Սրագսյանի մոտ հյուր եկած Էլթոնը խոստանում էր համերգ տալ Հայաստանում, բայց, ցավոք, այդպես էլ չտվեց, երևի որովհետև ընկերն այլևս նախագահ չէ։ Դրա փոխարեն առաջարկում ենք դիտել Էլթոնի հուզիչ ելույթը նրա մեծ ընկեր՝ արքայադուստր Դիանայի հուղարկավորությունից՝ https://youtu.be/1o9rLDCfO6o


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👸🏻 Երբ տեսնում եք, որ ձեր հարևանուհի Զմրուխտը մի քանի ֆիլտրով անճանաչելի է դարձրել իրեն Ինստագրամում, իսկ մի քիչ թմբլիկ Գեղեցիկն էլ այնպես է նեղացրել գոտկատեղը, որ ծռվել են անգամ կողքի պատերը, չեք զարմանում, դե՜հ, ի՞նչ սպասել նրանցից։ Բայց երբ նույն «ֆոտոշոփային» կիքսերն անում են աստղերը կամ, օրինակ, թագավորական արքունիքում, մի տեսակ հասկանալի չէ։ Հենց այդպիսի կիքսերն էլ առիթ դարձան դքսուհի Քեյթ Միդլթոնի անվան շուրջ դավադրության տեսությունների։ PAN-ը պատմում է՝ ուր էր անհետացել բոլորի սիրելի Քեյթը, ինչ միֆեր են պտտվում նրա անվան շուրջ, ինչով է հիվանդ դքսուհին և ինչպես են նրա անձնական տվյալները գողացել հիվանդանոցում՝
📖 lav.pan.am/kate


Անցնենք մեր իվենթներին․

💐 Իսկ մեզ մոտ նշելու են գարնան ամենագեղեցիկ տոնը՝ Ապրիլի 7-ը. այդ օրը Միսաք Մանուշյանի պուրակը հազարավոր ծաղիկներով է լցվելու՝ Flowers Market-ն է լինելու՝ https://bit.ly/3U4MEVq

🛍️ Խաչքարերի պուրակում էլ կկայանա «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառքը, որի շրջանակում կարող եք ձեռք բերել կանանց ձեռքի յուրօրինակ աշխատանքներ՝ https://bit.ly/3U1VraO

🤲🏻 Նույն օրը կարող եք ձեռք բերել նաև արցախցի կանանց ձեռքի աշխատանքները՝ դեռ Արցախում պլանավորված «Վըսկե ծերքեր» փառատոնի շրջանակում՝ https://bit.ly/3VNlNi8

💼 Իսկ եթե այն մարդկանցից եք, ովքեր «հավաքարարի» փոխարեն ասում են՝ «գրասենյակում հավաքված անպիտան իրերի տեսակավորման և հավաքագրման մենեջեր», ապա ձեզ վստահաբար կհետաքրքրի LinkedIn Local Event-ը՝ https://bit.ly/3VK5ceO

💃🏻 Անցնենք երաժշտական իվենթների. Պարի պետականն ապրիլի 8-ին մեծ համերգ ունի «Արամ Խաչատրյանում»՝ https://bit.ly/3TNyNla

🇬🇪 Եթե ուզում եք դուք էլ պարել, ոչ թե նայել ուրիշներին, ուրբաթ գնացեք TheOffice, որտեղ այդ օրը բացառապես վրացական լայնափ է՝ https://bit.ly/4cL3YGa

🎛️ Հաջորդ օրը «Հայֆիլմում» երկար սպասված Death Bell Night-ն է լինելու. ակնկալում ենք, որ նույնքան թեժ կլինի, ինչքան Անահիտ աստվածուհու արձանի մասին լուրի մեկնաբանություններում՝ https://bit.ly/441QbYd

🎶 Մինչդեռ հիփ-հոփի սիրահարներն ապրիլի 7-ին կարող են գնալ Platform, որտեղ 3.33-ի համերգն է՝ կենդանի գործիքավորմամբ՝ https://bit.ly/4aDlsCE

🔊 Ուրբաթ օրը «Վարպետում» կարող եք լսել Թումոյում ստեղծված ու այդտեղից դուրս եկած Panic Lab կոլեկտիվը՝ https://bit.ly/3U1v6tp

🎸 Թումոյից սկիզբ առած մեկ այլ խումբ՝ Թմբաթան, ինչպես նաև Ցայգն ու Rozen Tal-ը շաբաթ օրը մեծ համատեղ համերգով կնշեն Թոնլաբի 1-ամյակը՝ https://bit.ly/3xnVXH9

🎷 Ռոքից անցնենք ջազի. «Ուլիխանյանում» ապրիլի 10-ին չորս սիրված ու տաղանդավոր երաժշտից բաղկացած The Usual Suspects խմբի համերգն է՝ https://bit.ly/3TI5Tmp

🎵 Իսկ հաջորդ օրը՝ You Decided Quartet-ի, որի կազմում ևս հայտնի երաժիշտներ են, այդ թվում՝ Ֆրանսիայից ժամանած Ալեքսիս Ավակյանը՝ https://bit.ly/3U4GIfi


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ապրիլի 6-ին ռուս ամենահայտնի թոթովախոս ռեփերի՝ Գուֆի երևանյան համերգն է. այո, Գուֆը ողջ է և նույնիսկ մասամբ առողջ


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N101)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan