#իվենթաPAN
April 11

🚀 #իվենթաPAN (103)

🎧 Լուսանկարում Լեննի Կրավիցն է. այսպիսի տեսք ունի արտիստը 59 տարեկանում, մինչդեռ դու անընդհատ հետաձգում ես մարզասրահ գնալդ՝ ամեն հերթական լահմաջոյի հետ խոստանալով ինքդ քեզ երկուշաբթի օրվանից նոր՝ առողջ կյանք սկսել։ Ընդ որում՝ այստեղ Լեննին նույնիսկ չգիտեր, որ հոլովակի մեծ մասը մերկ կամ կիսամերկ է նկարահանվելու. նկարահանման օրը նրան մոտեցել է ռեժիսորն ու ասել՝ «հանվի՛ր»։ Մշտապես ցանցավոր շապիկներ կրող ռոք աստղին էլ նման մի առիթ էր պետք, կրկնելու կարիք չեղավ՝ Լեննին սիրով մերկացավ։ Արդյունքում այնքան թեժ հոլովակ է ստացվել, որ կանայք «հղիանում են»՝ պարզապես դիտելով այն։ Զգույշ կնայեք՝ https://youtu.be/JqNZxEMaRrY


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🎼 Անտաղանդների կյանքը հեշտացել է, տաղանդավորներինը՝ բարդացել. այսպիսի եզրակացություն կարելի է անել առաջին հայացքից, բայց ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Մի կողմից՝ տարատեսակ AI-ները (կամ ինչպես հայկական սոցցանցերում են ասում՝ «Աբոները») հեշտացնում են թե՛ մասնագետների կյանքը, թե՛ մասնագետ չհանդիսացող էնտուզիաստների, մյուս կողմից՝ դրանք վնասում են ստեղծագործողներին՝ հարվածի տակ դնելով հեղինակային իրավունքները և նրանց եկամուտները։ PAN-ն այս անգամ պատմում է երաժշտություն գեներացնող, երգերի բառեր գրող ու նույնիսկ այդ երգերը կատարող աբոների և դրանցից բողոքող երաժիշտների մասին՝
📖 lav.pan.am/AImusic


Անցնենք մեր իվենթներին․

🎛️ «Աբոներից» ամենաառաջինը տուժելու են դիջեյները (բացի հայկական հարսանիքների դիջեյ-երգիչ-թամադաներից). բայց քանի դեռ չեն տուժել, ուրբաթ օրը TheOffice-ում Stardust-ի շրջանակում կարող եք լսել իրենց գործի վարպետներին՝ https://tinyurl.com/59hyctyz

🎚️ Գաֆէսճեանում ամսի 13-ին «Հող Արթուն» էթնիկ/էլեկտրոնային դուոյի համերգն է. նրանց ևս դժվար կլինի փոխարինել «անհոգի» AI-ով՝ https://tinyurl.com/2p9nf4pr

🎙️ Շաբաթ օրը վերջապես կկայանա «Մաշինա վրեմենի» (չգիտես՝ ինչու գովազդային վահանակների վրա «Ժամանակի մեքենա» է գրված, հուսով ենք՝ կազմակերպիչները մի օր Red Hot Chili Peppers չեն բերի Հայաստան) խմբի երևանյան համերգը, որը պետք է լիներ դեռ նախորդ տարի՝ https://tinyurl.com/38ww2tva

🎸 Նույն օրը Թոնլաբում հայկական Rozen Tal ռոք խմբի լիարժեք համերգն է՝ որպես լրացում նախորդ շաբաթվա ավելի կարճ տևած ելույթի՝ https://tinyurl.com/48v26jrc

🎶 Երբ մի խումբ տաղանդավոր երաժիշտներ միասին են հավաքվում, դրանից միշտ մի հրաշալի բան է ծնվում. վստահ ենք՝ այդպես կլինի ապրիլի 16-ին` «Ուլիխանյանում»՝ https://tinyurl.com/57w73mxv

🎤 Իսկ ապրիլի 18-ին նույն վայրում Միքայել Ոսկանյանը յուրահատուկ ելույթ կունենա Թոնի Կարապետյանի տրիոյի հետ՝ https://tinyurl.com/5xed3983

🎹 Բախ, Վիվալդի, Մարչելո և ոչ միայն կարելի է լսել ապրիլի 13-ին` Կամերային երաժշտության տանը՝ կլավեսինային մատուցմամբ, միաժամանակ վայելելով մինչև 6 տարեկան երեխաների մուտքի արգելքը՝ https://tinyurl.com/mv9ztsp2

🎻 Իսկ Հաջորդ օրը «Արամ Խաչատրյանում» մեր ֆիլհարմոնիկը գերմանացի երաժիշտների հետ միասին կկատարի դասական երաժշտություն՝ https://tinyurl.com/2nm7fjrr

📽️ Անցնենք ոչ երաժշտական իվենթների. ապրիլի 16-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում «գեղեցիկ նախկինի» մասին՝ «Սիրուն Սերժը» ֆրանսիական ֆիլմի ցուցադրությունն է՝ https://tinyurl.com/mux9khcu

🥺 Ապրիլի 11-ից Հենրիկ Իգիթյանի անվան կենտրոնում 3 օր շարունակ կարող եք տեսնել հայկական հնամաշ գորգերից փրկված պատառիկներ՝ մեր պատմության մասնիկները՝ https://tinyurl.com/2fsm5xp2

🫠 Իսկ Ժողարվեստի թանգարանում ամսի 13-ին և 14-ին «Սիրով՝ Արցախից» ցուցահանդեսն է, որի շրջանակում կտեսնեք արցախցի արհեստագործների ձեռագործ աշխատանքներ՝ https://tinyurl.com/y4edj6th


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ապրիլի 13-ին ռուսական ինքնատիպ R&B երգչուհի Բիանկան գալիս է Երևան՝ հիշեցնելու բոլորիս պատանեկության անհոգ տարիները


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N102)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan