#իվենթաPAN
April 18

🚀 #իվենթաPAN (104)

🎧 Լուսանկարում ամերիկյան հայտնի ռեփեր Jay-Z-ն ցույց է տալիս, թե որտեղից էր Բելառուսի վրա հարձակում պատրաստվում։ Ջեյը, իհարկե, iconic դեմք է ԱՄՆ մշակույթի մեջ, բայց ի տարբերություն մի շարք այլ ռեփերների, շատ հազվադեպ է անկեղծանում իր տեքստերում։ Այդպիսի նշանակալի անկեղծացում է եղել նրա վերջին ալբոմում՝ «4:44»-ում, որտեղ ռեփերը պատմել է իր ու Բեյոնսեի հարաբերությունների մասին, անդրադարձել Քանյեի հետ կոնֆլիկտին, ակնարկել իր մայրիկի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, ինչպես նաև երգերից մեկը նվիրել Օ. Ջեյ Սիմփսոնին՝ հնչեցնելով՝ «ես սև չեմ, ես Օ. Ջեյն եմ» տողը։ Իսկապես լսելուն արժանի ալբոմ է՝ https://youtu.be/cNWsQb4F88A


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🫱🏿‍🫲🏽 Ասում են՝ կյանքը կարելի է ստացված համարել, եթե ընկերներիդ մեջ ունես բժիշկ, փաստաբան, ոստիկան ու մարդասպան (վերջինը՝ optional), որովհետև չգիտես՝ կյանքի որ փուլում նրանցից որը պետք կգա։ Օ. Ջեյ Սիմփսոնն այս ցանկից ուներ առնվազն մեկ լավ ընկեր՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին, որը նրան հանեց բանտից։ Բարեբախտաբար, Քարդաշյանն իր ընկերոջ «օգնությունից» չի օգտվել։ PAN-ը պատմում է վերջերս մահացած Սիմփսոնի պատմությունը՝ հայտնի մարզիկի կարիերայից ու ֆիլմերի դերերից մինչև նախկին կնոջ ու նրա սիրեկանի դաժան սպանություն, արդարացում, այնուհետև՝ այլ հանցանք, պատիժ, ու սպանության մասին գրված գիրք՝
📖 lav.pan.am/ojsimpson


Անցնենք մեր իվենթներին․

🎙️ «Օ», բայց առանց «Ջեյ»-ի. «Օ» խորագրով փոդքասթների շարքը մեկնարկում է այս շաբաթ օրը, առաջին արտիստը կլինի Հայկ Կարոյին՝ https://tinyurl.com/4mxktx2m

🎛️ Իսկ հայաստանյան ռեյվ մշակույթում իր ուրույն տեղն ունեցող MOCT-ը դառնում է 5 տարեկան և իր տարեդարձը նշելու է երկօրյա հագեցած փառատոնով «Հայֆիլմում»՝ https://tinyurl.com/mu4e84za

💃🏻 Եթե ռեյվը ձեր թեման չէ և նախընտրում եք, օրինակ, ազգային պարեր, ապա ամսի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կարող եք սովորել Վասպուրականի շրջանի պարեր՝ https://tinyurl.com/36t4m9wk

📽️ Մեկ այլ թանգարանում՝ Ժողովրդական արվեստների կենտրոնում, ապրիլի 25-ին կարելի է դիտել Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմը՝ https://tinyurl.com/cjrdh76y

👨🏻‍🏫 Մշակութային կենտրոններից ՆՓԱԿ-ում էլ այդ օրը կարող եք ներկա գտնվել Զապել Եսայանի գրական ժառանգության և հայ կին գրողների մասին քննարկմանը՝ https://tinyurl.com/3cr5dajr

🎤 Բայց վերադառնանք երաժշտությանը. Հայկ Պետրոսյանը Կոմիտաս է երգելու, «Վա՜յ, լե՜ լե՜» խորագրով համերգը կլինի ապրիլի 23-ին՝ https://tinyurl.com/yfx8wxb6

🎼 Հաջորդ օրը Կոմիտաս է հնչելու նաև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ այս անգամ Բաբաջանյանի քոլեջի կամերային նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/3k8yxuam

🎻 «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ամեն տարի հնչող՝ Մոցարտի Ռեքվիեմն արդեն ավանդույթ է. այս տարին ևս բացառություն չէ՝ https://tinyurl.com/3pj4u2nj

🎵 Կամերային երաժշտության տանն էլ ապրիլի 25-ին կհնչեն հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարումները՝ https://tinyurl.com/bvwhkmx2

🎷 Նույն օրը Ճարտարապետների միության դահլիճում Պետական ջազ
նվագախումբը հանդես կգա գարնանային՝ «Ծաղիկների վալս» ծրագրով՝ https://tinyurl.com/2f75vp4m

🎶 Ջազ ավանդաբար կարող եք լսել նաև «Ուլիխանյանում», որտեղ ապրիլի 20-ին ելույթ կունենա 9 երաժշտից բաղկացած՝ ArmStrong Dixie խումբը՝ https://tinyurl.com/3nknsnys


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ հունիսի 16-ին կայանալիք՝ Gayazov$ Brother$ երաժշտական դուետի երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառքում են


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N103)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan