#իվենթաPAN
April 25

🚀 #իվենթաPAN (105)

🎧 Ուրախ ու գոհ Համասյանը՝ գեղեցիկ ու ոչ պակաս գոհ Խուստուփ լեռան ֆոնին։ «Հող ու ջուր» խորագրով համերգն այսպես է մեկնաբանել Համասյանը. «Կա գերագույն արժեք՝ բնություն, բնությունից ծնված մարդ, մարդուց ծնված մշակույթ»: Ապրիլի 21-ի առավոտվա այս բացառիկ համերգին նախորդել է լուսանկարում երևացող ռոյալի տպավորիչ ճամփորդությունն ուղղաթիռով, իսկ հաջորդել՝ համերգին ներկա տպավորված մարդկանց հիացական մեկնաբանություններն ու որոշ ներկա չեղած մարդկանց քննադատությունը «не читал, но осуждаю» ոճի մեջ։ Եթե դուք չեք եղել համերգը տեղում դիտած մի քանի հազար հաջողակների մեջ, առաջարկում ենք դիտել այս տեսանյութը՝ https://youtu.be/IztnhzPR4nU
Լուսանկարը «ցրել ենք» Մարիաննա Քաբաբյանից


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


📸 Ձեզ թվում էր՝ մենք չգիտե՞նք, թե ինչպես եք ընթերցում մեր #լավPANեր-ը և առավոտվա ու երեկոյան լուրերի դայջեսթները, ա՛յ չարաճճիներ։ Իհարկե, գիտենք. սկզբում թերթում եք մինչև վերջ, կարդում լուսանկարի նկարագրությունը, լայքում և նոր արդեն կարդում մնացած լուրերը։ Իսկ ինչու եք այդպես անում. բացի այն, որ ֆոտոների մեր նկարագրությունները հետաքրքիր են ու գրավիչ (համեստ սմայլիկ), կարևոր են հենց լուսանկարները, դրանք ամենաշատն են գրավում այսօրվա օգտատերերին։ PAN-ը պատմում և ցույց է տալիս լուսանկարչության պատմության անդրանիկ կադրերը. առաջին լուսանկարը, առաջին գունավոր ֆոտոն, «անմահացրած» մարդը, շատ դանդաղ «սելֆին», լուսինը, արևը, պատերազմը և շատ ավելին։ Վայելեք՝
📖 lav.pan.am/firstphotos


Անցնենք մեր իվենթներին․

🎛️ Քաղաքում ևս մեկ երաժշտական նախաձեռնություն է ավելանում. Cyber Folk-ն իր բացումն ապրիլի 26-ին կազդարարի «Առնո Բաբաջանյանում» հետաքրքիր իվենթով՝ թե՛ կենդանի, թե՛ DJ սեթերով՝ https://tinyurl.com/bdf7p2eu

🎚️ Իվենթասեր հասարկության համար ևս մեկ լավ լուր կա՝ Revo-ն է վերադառնում. Revo Memories Night-ի ընթացքում կարող եք վերհիշել երևանյան գիշերային կյանքի մաս կազմող վայրերից մեկի ջերմ օրերը՝ լավ արտիստների մասնակցությամբ՝ https://tinyurl.com/4sntmu5c

🎵 Կիրակի օրն էլ ՆՓԱԿ-ում կարող եք լսել ակուստիկ և էլեկտրոնային հնչողության խառնուրդ. մուտքն ազատ է, բայց պետք է գրանցվել նախապես՝ https://tinyurl.com/3zm5bhs9

🎸 Թոնլաբում այս ամսի 26-ին ռոքային տրամադրություն է, ինչը սպասելի էր. բեմում կլինի միանգամից երկու խումբ՝ Degh-ն ու Sevagir-ը՝ https://tinyurl.com/3cmauw62

🎶 Իսկ հին ու բարի Կալյումեում մայիսի 2-ին ռոքնռոլային տրամադրություն է տիրելու, որը կապահովի FairWind-ը. չենք պատկերացնում՝ այդքան մարդ ինչպես է տեղ անելու այդ «մի մատ» փաբում՝ https://tinyurl.com/2c99rum9

🔊 Փոխարենը շատ լավ պատկերացնում ենք՝ ինչպես են մարդիկ տեղավորվելու Կասկադի աստիճաններին, չէ որ ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա մեծ համերգն է. բոլոր ջազային դեմքերն այդտեղ են լինելու՝ https://tinyurl.com/ybaz9em9

🎷 Երեկոն կարող եք շարունակել «Կոնդի տանը», որտեղ ևս ջազային տրամադրություն է տիրելու՝ https://tinyurl.com/5csw9hn6

🎹 Այնինչ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այդ օրը դասական երաժշտություն է տիրելու՝ Իլյա Ռամլավի դաշնամուրային մենահամերգն է՝ https://tinyurl.com/2s3esrf3

🎤 Ջազային է լինելու նաև մայիսի 2-ն «Արամ Խաչատրյանում», որտեղ շվեյցարական Authentic Light Orchestra-ն կներկայացնի հայկական էթնո ջազի մշակումներ՝ https://tinyurl.com/mrx9fd62

🎭 Անցնենք այլ՝ ոչ երաժշտական իվենթների. ապրիլի 26-ին Two Arcs Art Space-ում կբացվի Շառլ Ազնավուրին նվիրված՝ դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը, բացմանը ներկա կլինի շանսոնյեի կրտսեր որդի Նիկոլան՝ https://tinyurl.com/3tsk4er7

💼 Իսկ եթե հոգնել եք ձեր աշխատավայրից, որտեղ ձեր կողքի նստած կոլեգայից միշտ քրտինքի հոտ է գալիս, պատուհանը չի բացվում, ձեր աշխատավարձն արդեն 5 տարի է՝ չեն բարձրացրել, աթոռն էլ հին է ու անհարմար, գնացեք Career City Fest 2K24-ին՝ ծանոթանալու լավագույն ընկերությունների առաջարկներին՝ https://tinyurl.com/bddz2u66


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ մայիսի 3-ին և 5-ին Երևանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի 2024-ի կիսաեզրափակիչները և եզրափակիչը, ու դուք կարող եք դրանք դիտել Համալիրում


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N104)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan