#իվենթաPAN
May 2

🚀 #իվենթաPAN (106)

🎧 Հեռավոր 2015-ին Քիմն իր այդ ժամանակվա ամուսնուն՝ մեր արդեն նախկին փեսա Քանյեին բերեց Հայաստան՝ ավանդական «Գառնի-Գեղարդ-խորոված» թրիփի շրջանակում ծանոթացնելու հայկական մշակույթին։ Ու Քանյեն, կարծես, այնքան գոհ մնաց, որ որոշեց մի մեծ անակնկալ մատուցել հայերին՝ անսպասելի համերգ տալով Կարապի լճում։ Բացի գերագույն հաճույքից, Քանյեն իր որոշ երկրպագուներին նաև հիանալի բիզնես գաղափար պարգևեց, չէ՞ որ մենք քարից՝ հաց, Կարապի լճից ջուր քամող ազգ ենք. այո-այո, որոշ ձեռներեց հայեր Ամազոնում և Իբեյում հետո փորձում էին վաճառել այն «սուրբ» ջուրը, որին դիպչել է Յեի ոտքը։ Եկեք վերադառնանք այդ անհոգ ժամանակներ՝ https://youtu.be/46coQtGdZu0


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


😎 Մեր նախկին փեսան շատ սկանդալային տիպ դուրս եկավ։ Դա, իհարկե, նորություն չէ, բայց չի դադարում զարմացնել մեզ, ինչպես որ չի դադարում զարմացնել ցանկացած՝ հավատքի հետ կապ չունեցող random նկարի տակ «amen»-ների քանակը։ Բայց վերադառնանք Քանյեին. իրեն Հիսուսից ոչ պակաս կարևոր համարող, կիրակնօրյա ծառայությունների խումբ ունեցող և գոսպելներ կատարող ռեփերի անունը վերջին տարիներին չի իջնում սկանադալային քրոնիկոնների առաջին էջերից։ PAN-ը պատմում է Ուեսթի՝ Քիմին գրավելու ու նրանից բաժանվելու, այլ աստղերի հետ վեճերի, նախագահի պաշտոնին հավակնելու, հակասեմական հայտարարությունների ու վերջապես պոռնո ստուդիա հիմնելու ոչ հայեցի պլանների մասին՝
📖 lav.pan.am/kanye


Անցնենք մեր իվենթներին․

🥃 Այս weekend-ը փառատոնաշատ է. օրինակ՝ Անգլիական այգում մայիսի 3-5-ը Spirits of Armenia ալկոհոլային խմիչքների փառատոնն է՝ կոնյակից մինչև թթի օղի՝ https://tinyurl.com/y438445j

⚽ Նույն օրերին է նաև ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը՝ Երևանում. այստեղ շատ կարևոր է ճիշտ ընտրել նշված երկու միջոցառման այցելության հերթականությունը՝ https://tinyurl.com/mrpez8y7

🛍️ Բրիտանացի գիտնականները խորհուրդ չեն տալիս խմած վիճակում գնումներ կատարել, բայց մենք բրիտանացի գիտնականներ չենք, ուստի խորհուրդ ենք տալիս բաց չթողնել շաբաթ ու կիրակի Սիզնս այգում անցկացվող մեծ «Կետ մարկետը»՝ https://tinyurl.com/3vn8anb9

🧐 Ասում են՝ Կաֆկա հասկանալ ավելի հեշտ է թթօղու որոշակի չափաբաժնից հետո, երբ ներսիդ փիլիսոփան զարթնում է. մայիսի 4-ին մեկնարկում է ԱՐԷ փառատոնը՝ նվիրված Կաֆկայի մահվան 100-րդ տարելիցին՝ https://tinyurl.com/mrxybkuh

🥻 Նույն օրը կանցկացվի մեկ այլ փառատոն ևս՝ գունեղ և ուրախ Հոլին՝ Սպարտակ ստադիոնում. սա հնդկական մշակույթը «բժշկականի ուսանող-առաքիչ» կարծրատիպային տանդեմից անդին ճանաչելու լավ շանս է՝ https://tinyurl.com/bdfzx5du

🎸 Ի դեպ, մշակույթը բացահայտելու մասին. մայիսի 4-ին Երևան է գալիս համշենական «Մելուսես» խումբը, իսկ դա նշանակում է, որ «Գարմի աղջիկ»-ը կարող եք լսել օրիգինալ կատարմամբ՝ https://tinyurl.com/edfa6uf6

🎤 Ոմանք չեն հասկանում համշենահայերենը, ոմանք էլ՝ Արտո Թունչբոյաջյանի հետաքրքիր հայերենը. մայիսի 4-ին Ձիթողցյանի Արտ Ստուդիայում կարող եք լսել նրա կատարումները՝ https://tinyurl.com/mteuyzdj

🎹 Տեղափոխվենք Գյումրի, որտեղ ամսի 3-ին լեգենդար Մալխասը համերգ ունի. մաեստրոն գրեթե 80 տարեկան է՝ https://tinyurl.com/2bybc9at

🎮 Իսկ մայիսի 4-5-ին հայրաքաղաքում Game Conference-ն է անցկացվելու՝ 20-ից ավելի խոսնակով և խաղային ոլորտի սիրահարներին ու մասնագետներին միավորելու առաքելությամբ՝ https://tinyurl.com/37wjntx8

🎶 Եվ վերադառնանք մայրաքաղաք, որտեղ ամսի 8-ին Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված ջազային մեծ երեկո է՝ լիքը տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ՝ https://tinyurl.com/2n4w269r

🎙️ Նույն օրն «Արամ Խաչատրյան»-ում ֆրանսիացի հայտնի երգչուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ մեր Ֆիլհարմոնիկի ուղեկցությամբ՝ https://tinyurl.com/3wwn6fnv

🖼️ Մեկ այլ տաղանդավոր ֆրանսիացի՝ համադրող, փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեր Տանգին էլ է Երևանում. weekend-ին կներկայացնի իր արվեստը՝ https://tinyurl.com/93tjfb3u

🤌🏻 Վերջում էլ, եթե դուք էլ եք ուզում միշտ պատրաստ լինել «դու լա՞վ տղա ես», «մա՞խ ես, թե՞ գաղափար», «գտե՞լ ես ճիշտդ» և այլ նման դարակազմիկ հարցերին, մայիսի 7-ին գնացեք «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարան» գրքի հեղինակ Աղասի Թադևոսյանի բանախոսությանը՝ https://tinyurl.com/4ej4up8j


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ մայիսի 18-ին հայկական ռոքը փոխարինելու կգա այն «կարմիր պիջակով անփոփոխ ձյաձին», և «Հաղթանակ» զբոսայգում համերգ կտա Nemra-ն



#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N105)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan