#իվենթաPAN
May 9

🚀 #իվենթաPAN (107)

🎧 Հավանաբար այսօր արթնացել ես մի քիչ ուշ, արդեն իսկ հոգնած, դեմքիդ դրոշմվել են անհանգիստ գիշերվա հետևանքով ճմռթված բարձի ծալքերը, աչքերիդ տակի պարկերում կարելի է տեղավորել հայ ազգի ամբողջ վիշտն ու ցավը, հայելու միջից քեզ է նայում ոչ այնքան գրավիչ մի անձնավորություն, իսկ դու դեռ քո կյանքի մեկ երրորդն ես ապրել։ Իսկ ահա այս լուսանկարի «ծիտը»՝ կիսամերկ ու ձիգ մարմնով, «տատուդ թայ է». այո, Շերն այս ֆոտոյում 70 տարեկան է։ Եվ գուցե այս ամենը մեծ գումարների, վիրահատությունների կամ էսթետիկ այլ միջամտությունների արդյունք է, բայց մեկ է՝ «հալալ ա», մենք կերազեինք թեկուզ 50-ում այսպիսի շքեղ տեսք ունենալ՝ https://youtu.be/Jp6ocROzJFg


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


💃🏻 «Ես նախընտրում եմ երիտասարդ տղամարդկանց այն պարզ պատճառով, որ նրանք ողջ են։ Իմ տարիքի կամ ավելի մեծ տղամարդիկ արդեն մահացած են», կատակում է 77-ամյա և մի քանի օրից 78 տարեկան դարձող Շերը՝ մեկնաբանելով իրենից 40 տարի փոքր բոյֆրենդ ունենալու փաստը։ Էպատաժային երգչուհին ասում է` շատ է սիրում տղամարդկանց, ընտրում է` ում հավանում է, սակայն չի զգում նրանց կարիքը. կարծում ենք, որ հայ կանանց խմբերում Շերի սթափեցնող ու ոչ հայեցի մեկնաբանությունները պահանջված կլինեին։ PAN-ը պատմում է «փոփի աստվածուհու» ստեղծագործական ուղու, Վեգասում աշխատած միլիոնների, ԼԳԲՏ ակտիվիզմի ու ռեկորդների մասին՝
📖 lav.pan.am/cher


Անցնենք մեր իվենթներին․

🧔🏻‍♀️ Քանի խոսք գնաց էպատաժից, չենք կարող չհիշատակել այս շաբաթ օրն անցկացվող «Եվրատեսիլի» եզրափակիչը, որը կարող եք դիտել Rio Mall-ի մեծ էկրանին՝ https://bit.ly/4du3YuP

🎵 «Եվրատեսիլի» շրջանակում ինչ երաժշտություն ասես՝ կլսեք, բայց այ կելտական մոտիվներ ամսի 10-ին կարող եք լսել ToneLab-ում՝ https://bit.ly/3QCOyKT

💯 Ուրբաթ և շաբաթ օրերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա սիմֆոնիկ համերգ՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին. շանսոնյեի երգերը կկատարի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը՝ https://bit.ly/3JQNY8m

🎻 Իսկ Ֆիլհարմոնիկն առաջիկայում Երևանից դուրս կգա ու կտանի լավ երաժշտությունը մարզեր. մայիսի 13-ին՝ Գյումրի՝ https://bit.ly/4b5STyk

🎵 Մայիսի 15-ին «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից հատվածներ կհնչեն Մեղրիում՝ https://bit.ly/4bcqJSy

🎶 Իսկ մայիսի 16-ին այդ նույն կազմով՝ մենակատար Սերգեյ Խաչատրյանն ու դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ելույթ կունենան Կապանում՝ https://bit.ly/44BbcsS

🎼 Մինչդեռ Կամերային երաժշտության տանն ամսի 15-ին փոքր-ինչ ուշացած «Գարուն ա» խորագրով համերգ է. Ծրագրում՝ Կոմիտաս և Մանսուրյան՝ https://bit.ly/3Wtxbjt

🎷 Ճարտարապետների միության դահլիճում էլ հաջորդ օրը Yerevan Calling Quartet-ի սպասված ջազային համերգն է լինելու՝ https://bit.ly/44AUEkT

🕺🏻 Հիշու՞մ եք՝ երբ եք վերջին անգամ պարային փերֆորմանս նայել, բայց իսկական, ոչ թե ձեր խմած կուրսեցու անկանոն շարժումները. մայիսի 11-ին «Առնո Բաբաջանյան»-ում «Ուտիճը» խորագրով պարային փերֆորմանս է լինելու՝ https://bit.ly/3yc4ldk

👫🏻 Իսկ մայիսի 15-ին նույն վայրում ևս մեկ հետաքրքիր փերֆորմանս է սպասվում՝ «Սենյակը», որը հետազոտում է ամուսնական հարաբերություններին նախորդող իրավիճակը. մուտքը կրկին անվճար է՝ https://bit.ly/4af3ANZ

🧑🏻‍🎓 Մայիսի 16-ին ԵՊՀ-ում կանցկացվի «ԲանՈՒԳործ» անունը կրող էքսպո, որի շրջանակում մայր բուհը կմտնի անհավասար պայքարի մեջ ՏիկՏոկի հետ՝ փորձելով համոզել թինեյջերներին, որ բարձրագույն կրթությունը պետք է փող աշխատելու համար (կարծես, ՏիկՏոկը դեռ կրում է)՝ https://bit.ly/3wCVkt8

💼 Մայիսի 15-ին էլ մեկ այլ բուհ՝ «Ժողը», կկազմակերպի իր ամենամյա աշխատանքի տոնավաճառը. մոտ 80 գործատու կմրցի «Ամազոնը քեզ առաջարկում է աշխատանք. օրական 20 րոպե՝ 1,000,000 դրամ աշխատավարձով» նամակներ ուղարկող հաքերների հետ՝ https://bit.ly/3UBxtSC


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը «Հաղթանակ» զբոսայգում համերգ կտա բոլորի (կամ գրեթե բոլորի) սիրելի Արամ MP3-ը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N106)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan