#իվենթաPAN
May 16

🚀 #իվենթաPAN (108)

🎧 «Գարմի աղջիկ» երգը լսել են երևի բոլոր հայերը, այլ հարց է, որ գուցե ոչ բոլորն են հասկացել՝ ինչ է ասվում երգում։ Հայկական լիքը բենդեր ու երգիչներ հասցրել են այդ երգի իրենց տարբերակները կատարել, ընդ որում՝ նույնիսկ մի քիչ սխալ բառերով, օրինակ՝ «գարմի աղջիկ»-ի փոխարեն «կար մի աղջիկ» ասելով։ Եվ դա զարմանալի չէ. երգը համշենահայերեն է, որն արևելահայերենից շատ է տարբերվում, իսկ «գարմի» նշանակում է «կարմիր», «կարմիր աղջիկ» բառակապակցությունն էլ փոքր-ինչ անհասկանալի է։ Ինչևէ, մենք խորհուրդ ենք տալիս լսել երգի օրիգինալ տարբերակը հենց դրա հեղինակ՝ համշենական «Մելուսես» խմբի կատարմամբ, որը, ի դեպ, վերջերս եկել էր Երևան՝ https://youtu.be/ve7xRR-_bdw


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🎃 «Կյանքը խիյար է, մի օր՝ ձեռքդ է…», իսկ մի օր դու Հոլիվուդի ամենակարևոր մարդկանցից մեկի դիրքից գահավիժում ես բանտ, որտեղ պիտի անցկացնես ավելի քան երկու տասնյակ տարի։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ մտածում ես՝ «կնոջ «չէ»-ն հիմնավորում չի»։ Հավանաբար, հենց այդպես էր մտածում ամերիկյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, կամ գուցե ավելի ճիշտ կլինի նրան անվանել «մերսում Հարվի», քանի որ հենց այդ «ծառայությունն» էր պրոդյուսերն առաջարկում կին դերասանուհիներին։ PAN-ը պատմում է սկանդալային Հարվիին ուղղված մեղադրանքների, հայտնի զոհերի, լացող կանանց հանգստացնող վարորդի և պրոդյուսերին սպասող նոր դատավարության մասին՝
📖 lav.pan.am/weinstein


Անցնենք մեր իվենթներին․

🏛️ Այս շաբաթվա, թերևս, կարևորագույն մշակութային իրադարձությունը «Թանգարանային գիշերն» է. այստեղ ԿԳՄՍՆ հավաքել է այդ օրվա բոլոր կարևոր իրադարձությունները՝ https://tinyurl.com/5ayfwrfr

📜 Մենք էլ կառանձնացնենք մի քանիսը. օրինակ՝ Մատենադարանը պատրաստել է հագեցած երեկո՝ https://tinyurl.com/2952rtuj

🍂 Գուցե անսպասելի թվա, բայց այդ օրվան պատրաստվել է նաև Բուսաբանական այգին, որը ևս կցուցադրի իր հավաքածուները՝ https://tinyurl.com/5cawu2wa

☎️ Իսկ Կապի թանգարանի մասին լսե՞լ եք. այդ օրն այն կվերաբացվի, և տեղում կկարողանաք տեսնել նախորդ դարերից պահպանված եզակի հեռահաղորդակցության սարքեր՝ https://tinyurl.com/57hveaeh

🎵 Կասկադում այդ օրը տեղի կունենա «Սիմֆոնիկ Կասկադ» ֆլեշմոբը. միշտ 10-15 րոպե ուշացող մարդկանց հորդորում ենք ոչ էլ գնալ, ֆլեշմոբը հենց 10 րոպե է տևելու՝ https://tinyurl.com/bdfav7h8

🎛️ Փոխարենը կարող եք ամսի 17-ին գնալ լավ ռեյվի TheOffice-ում. այդտեղ ուշանալու խնդիր չի լինի, իսկական ռեյվերները միշտ բոլորից ուշ են գնում, բայցև բոլորից ուշ դուրս են գալիս՝ https://tinyurl.com/2p9m4kum

🎚️ Մեկ այլ ռեյվ նույն օրը սպասվում է «Հայֆիլմի» տարածքում, հեդլայները կլինի գերմանացի Dr. Rubinstein-ը. իվենթը կշարունակվի նաև հաջորդ օրը՝ արդեն բացօթյա՝ https://tinyurl.com/ykc86evm

🎸 Մայիսի 17-ին Թոնլաբում ռոք ու ռոքնռոլ է հնչելու. կնվագեն սիրված բենդեր FairWind-ն ու Sevagir-ը՝ https://tinyurl.com/59v4tn54

🎶 Իսկ եթե փշաքաղվում եք ձեր սիրելի ֆիլմերի սաունդթրեքերը լսելիս, Համալիրում հատուկ ձեզ համար երկու օր շարունակ՝ մայիսի 18-ին և 19-ին, Cinema Medley շոուն է՝ https://tinyurl.com/4j6nskxd

🎙️ Ռեփի սիրահարներն ամսի 23-ին Գրողների տանը կարող են լսել արցախյան ռեփ՝ Լյոկայի կատարմամբ, այն Լյոկայի, որ պիտի մեզ $6 մլն պարտք մնացած Snoop Dogg-ից առաջ երգեր. Snoop-ի փոխարեն B58-ն է՝ https://tinyurl.com/mt6mztsj

🎊 Մայիսի 17-ին ՔՈԱՖ-ում տեղի կունենա տեղեկատվական ցուցահանդես, իսկ այնուհետև՝ մեծ համերգ՝ Արամ MP3-ի, «Լավ Էլի»-ի, Վահագն Հայրապետյանի և այլոց մասնակցությամբ՝ https://tinyurl.com/4y7a82my

🎹 Վահագն Հայրապետյանին իր տրիոյով կարող եք լսել նաև մայիսի 21-ին «Ուլիխանյանում»՝ https://tinyurl.com/em5hd2tz

🎤 Նույն վայրում հաջորդ օրը կարող եք լսել նաև Արտո Թունջբոյաջյանին և մի քանի այլ տաղանդավոր երաժշտի՝ https://tinyurl.com/mppv2mks

🏃🏻 Իսկ մայիսի 19-ին կարող եք բառի բուն իմաստով փախչել ձեր խնդիրներից՝ մասնակցելով One Run կիսամարաթոնին. դա նաև խցանված Երևանում մի կետից մյուսը հասնելու, թերևս, լավագույն տարբերակն է՝ https://tinyurl.com/bdf6wze7


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ մայիսի 18-ին «Հաղթանակ» զբոսայգում համերգ կտա «Նեմրա» ռոք խումբը՝ ջահելական վայբեր բերելով այդ հին ու բարի այգի


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N107)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan