#իվենթաPAN
May 23

🚀 #իվենթաPAN (109)

🎧 Երբ 4 տարեկան ես, մաման ասել է, որ գնում եք Անո ծյոծյայենց տուն ու կյանքում առաջին անգամ թողել է, որ հագուստդ ինքնուրույն ընտրես։ Դու էլ ընտրել ես, բայց մեկ է՝ դժգոհ գնում ես մամայի հետևից. նախ՝ որովհետև մայրիկը չափազանց արագ է քայլում, և երկրորդ՝ որովհետև գիտես, որ Անո ծյոծյան էլի թքոտ պաչելու է թշերդ։ Մոտավորապես այդպիսի հոգեվիճակում ու տեսքով էր գնում Բիբերն իր սիրելի Հեյլիի կոսմետիկ բրենդին նվիրված միջոցառմանը։ Առաջարկում ենք վայելել տանջված Ջասթինի վերջին ելույթներից մեկը. շուրջ մեկ տարվա դադարից հետո փետրվարին երգիչը մասնակցել է Տորոնտոյում «Բոլոր աստղերի խաղին» ու երգել՝ https://youtu.be/P9BBzcyYO4A


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👼 Մեր բոլորի «լայքած ու մեծացրած» baby-ն իսկապես մեծացել է ու շուտով արդեն ինքն է «hrask poqrik» ունենալու։ Խոսքը Ջասթին Բիբերի մասին է։ Բոլորովին վերջերս պարզվեց, որ Հեյլին հղի է, ու զույգը, կարծես, երջանիկ է, բայց կան որոշակի «բայցեր»։ Ջասթինի առողջական վիճակը վերջին տարիներին կայուն չէ, ընդ որում՝ ոչ միայն ֆիզիկական, այլև՝ հոգեկան։ PAN-ը պատմում է աշխարհի ամենահայտնի և անհոգ թվացող աստղերից մեկի բազմաթիվ դարդերի, նրա առջև ծառացած մարտահրավերների, դրանց մասին ակտիվ խոսելու, լացող սելֆիներ հրապարակելու և իր անկեղծությամբ մարդկանց օգնելու մասին՝
📖 lav.pan.am/bieber


Անցնենք մեր իվենթներին․

🎛️ Քանի աշխարհը կարոտում է Բիբերին, մեզ մոտ էլ գիշերային կյանքի բազում սիրահարներ կարոտել են Diaries-ի իվենթները. ամսի 24-ին HOW-ում կարող եք առնել ձեր կարոտը՝ Diaries Showcase է լինելու՝ https://tinyurl.com/bdehp9w6

🎚️ Մայիսի 25-ին Հայֆիլմում մեծ իվենթ ունի Triangulum-ը. հեդլայները կլինի Իտալիայից հրավիրված Lehar-ը՝ https://tinyurl.com/4tmvs7md

🎵 Վերադառնանք HOW՝ Գրողների տուն, որտեղ նույն օրն իր յուրահատուկ համերգային ծրագրով հանդես կգա «Հող Արթուն» էթնիկ/էլեկտրոնային նախագիծը՝ https://tinyurl.com/bdhjxxn9

🎤 Իսկ Թոնլաբում այդ օրը կարող եք լսել հայկական ժողովրդական երգեր՝ «Կաթիլ» ֆոլկ/ֆյուժն խմբի մատուցմամբ՝ https://tinyurl.com/3u3mebj8

👨‍🏫 Ի դեպ, մայիսի 27-ին «Հայկական նվագարաններ» խորագրով հանդիպում-բանախոսություն է լինելու Միքայել Ոսկանյանի հետ՝ https://tinyurl.com/yx4424j4

🎙️ Հետաքրքիր կլիներ լսել թառահարի կարծիքը նաև ՀՀ-ում զարգացող այլ երաժշտական ճյուղի՝ հայկական ռեփի մասին. օրինակ՝ Վնասի մասին, ով Սկրիպտոնիտի պես ելույթ է ունենալու բենդով՝ https://tinyurl.com/4sc2ejzd

👩‍🎤 Մայիսի 25-ին Երևանում համերգ է տալու նաև Ուսպենսկայան. վերջին պլաստիկ վիրահատություններից հետո, ասում են՝ երգչուհու բերանը նույնիսկ դժվարությամբ է շարժվում, հետաքրքիր է՝ ինչպես է երգելու՝ https://tinyurl.com/3z8rtbdj

📽️ Անցնենք ոչ երաժշտական իվենթների. մայիսի 29-ից Երևանում կմեկնարկի եվրոպական ֆիլմերի փառատոնը, ընդհանուր կցուցադրվի 23 ֆիլմ՝ https://tinyurl.com/mry632w9

♻️ Բնության ու շրջակա միջավայրի մասին մտահոգ քաղաքացիները կկարողանան մայիսի 24-ից 28-ն օգտվել «Ձրի շուկայից». տանել իրենց այլևս անպետք իրերը և փոխանակել այլոց անպետք իրերի հետ՝ https://tinyurl.com/dj7ru5d5

👺 Նույն «Արևորդի» փառատոնի շրջանակում տեղի կունենա «Կենդանիների դիմակահանդես-շքերթը». Երևանի կենտրոնով կանցնեն թափոններից պատարստված՝ տարբեր վտանգված կենդանիներ մարմնավորող հագուստներով մարդիկ և կշոկահարեն այլ ակցիաների մասնակիցներին՝ https://tinyurl.com/3we25acj

👰‍♀️ Իսկ եթե այս տարի պատրաստվում եք մեծ վարկերի տակ ընկնել ձեր բոլոր 400 «ամենամոտ» բարեկամներին ուրախացնելու համար, Թուֆենկյանում կազմակերպվող Հարսանեկան տոնավաճառը հենց ձեզ համար է՝ https://tinyurl.com/2p97w8yh

🧳 «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում էլ կարող եք ընտրել ձեր հարսանիքից հավաքված փողերով մեղրամիս գնալու համար մի հարմար ուղղություն՝ երկրի ներսում՝ https://tinyurl.com/bdh3dk2f


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, բոլոր ֆուտբոլասերներին խորհուրդ ենք տալիս հունիսի 7-ին բաց չթողնել Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը և գնալ ոգևորելու մեր ֆուտբոլիստներին


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N108)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan