#իվենթաPAN
May 30

🚀 #իվենթաPAN (110)

🎧 Դեռ սեպտեմբերին Diddy-ն «քուչում» հարգված տղա էր, հայտնի ռեփեր, MTV Video Music Awards-ի բեմից ելույթ էր ունենում իր որդու և աստղերի հետ, իր զույգ աղջիկների հետ ստանում Global Icon Award մրցանակը և պատմում իր երազանքների մասին, ու ничто не предвещало беды, բայց այսօր նրա գլխին սև ամպեր են կուտակվել։ Ի դեպ, զարմանալի է, բայց Diddy-ն երրորդն է Foo Fighters-ից և Red Hot Chili Peppers-ից հետո, ով ստանում է Global Icon Award պատմական մրցանակը։ Նրա այդ օրվա ելույթը գուցե ևս պատմական դառնա, որովհետև, հնարավոր է, մյուս ելույթներն արդեն լինեն դատարանում՝ մեղադրյալի աթոռին, կամ բանտում՝ https://tinyurl.com/55and58b


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👨🏿 Չի կարելի ծեծել ու սեռական բռնության ենթարկել կնոջը, նույնիսկ եթե դա հենց քո կինն է, ընկերուհին կամ այն գեղեցիկ երիտասարդ մոդելը, որին շատ ես հավանել։ Սա, թվում է, պարզ ճշմարտություն է, բայց արի ու տես, որ աշխարհում բազում տղամարդիկ այն ոչ մի կերպ չեն ընկալում, այդ թվում՝ ամերիկյան հայտնի ռեփեր P. Diddy-ն։ PAN-ը պատմում է նրա անվան շուրջ վերջին տարիներին ծագող սկանդալների, նրա գլխին կուտակվող մութ ամպերի, ծանր մեղադրանքների, ծեծված ու բռնաբարված կանանց, արքայազն Հարիի հետ ընկերության, շամպայնի շշով մարդ ծեծելու, թրաֆիքինգի մեջ կասկածվելու և այլ ոչ հաճելի միջադեպերի մասին՝
📖 lav.pan.am/diddy


Անցնենք մեր իվենթներին․

👧🏻 Հունիսի 1-ին և 2-ին Երազ այգում մեծ Մանկական փառատոն է լինելու, որի ընթացքում փոքրիկները կարող են պարել, խաղալ, նկարել և զվարճանալ՝ https://tinyurl.com/4hwwntaw

🏛️ Այդ ամենը (տեղ-տեղ՝ ավելի, տեղ-տեղ՝ պակաս) կարող են անել նաև մեծիկները՝ Rambalkoshe-ի այս տարվա առաջին musæum-ի շրջանակում. այն կանցկացվի ATS-ի հինգհարկանի շենքում, որն ամբողջությամբ վերածվել է թանգարանի, ու կտևի երեք օր՝ https://tinyurl.com/37upp8wm

🔊 Մայիսի 30-ին էլ Cyber Folk-ը կանցկացնի իր առաջին ավարտական միջոցառումը՝ իր ուսանողների և փորձառու ու հայտնի արտիստների մասնակցությամբ՝ https://tinyurl.com/43uup25j

🎛️ Հունիսի 1-ին մեծերը ևս մի քանի առիթ ունեն ուրախանալու. դրանցից մեկը «Հայֆիլմում» MOCT-ի ու Gortsaran.FM-ի՝ տպավորիչ լայնափով համատեղ իվենթն է, որը կանցկացվի թե՛ ներսում, թե՛ բակի հատվածում՝ https://tinyurl.com/5x535cdb

🌟 Մյուսը՝ TheOffice-ում անցկացվող՝ թվով չորրորդ Stardust-ն է, որը ևս տեղի կունենա երկու սթեյջում՝ https://tinyurl.com/4ay6ta3w

🎚️ Հաջորդը՝ The House of Writers-ում սպասվող ամռան առաջին ռեյվը, որին կնվագեն Death Bell Records-ի ռեզիդենտները՝ https://tinyurl.com/38hy6rcy

🎸 Հարդ տեխնոյից մինչև ռոք մի քայլ է, և այդ մեկ քայլը կարող եք անել ամսի 1-ին Թոնլաբում, որտեղ Davachanner խումբը կտա իր վերջին համերգը՝ https://tinyurl.com/26w8ux43

🎙️ Իսկ կիրակի այդ նույն վայրում ելույթ կունենան բոլորի սիրելի վանաձորցիները. «Լավ էլի»-ն հատուկ ակուստիկ ծրագրով հանդես կգա՝ https://tinyurl.com/48yctu56

🎶 Ռոքից ռոքնռոլ էլ է մեկ քայլ. հին ու բարի (բոլորի համար, բացի մեծ խմբերով տղաներից) Կալյումեում հունիսի 4-ին գուցե ընդամենը մեկ քայլ անելու տեղ էլ լինի, չէ որ FairWind-ի համերգն է՝ https://tinyurl.com/53tsb8pa

🎤 Անցնենք ոչ այդքան ակտիվ մեծերի համար իվենթների. մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան»-ում սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ https://tinyurl.com/yt6pc5fb

🎼 Նույն օրը «Առնո Բաբաջանյան»-ում կհնչեն Կամիտասի երգերը. Հայկ Պետրոսյանը ոչ միայն երգելու է Կոմիտաս, այլև բեմադրելու է, խաղալու ու պատմելու՝ https://tinyurl.com/2ee5pkxd

🎻 Հունիսի 3-ին համալիրում ընդամենը մեկ օր կարող եք վայելել աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի կատարումները՝ https://tinyurl.com/ysuck29k

🎵 Իսկ հաջորդ օրն Ուլիխանյանում ամռան առաջին համերգը կտան Վահագն Հայրապետյանի «Կատուները»՝ https://tinyurl.com/4xmud34y


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս հունիսի 22-ին բաց չթողնել 3.33-ի, D’Litte-ի և Serjo-ի մասնակցությամբ ավանդական դարձած «Մայրամուտը»


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N109)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan