#իվենթաPAN
June 6

🚀 #իվենթաPAN (111)

🎧 Երեխաները պարտավոր են մեծանալ, ու ոչինչ, որ հայրիկի ուսին ընդմիշտ կմնա նրանց փոքր տարիքի նկարը՝ դաջվածքի տեսքով։ Ինչպես տեսնում ենք, «պապայի փոքրիկ արքայադուստր» լինելը չի խանգարել Eminem-ի դստերը՝ Հեյլիին, ոչ միայն մեծանալ ու կայանալ, այլև ամուսնանալ։ Հարսանիքից այս լուսանկարի վրա Հեյլին երջանիկ է, միամտորեն ժպտում է նաև նրա նորընտիր ամուսինը, իսկ այ 51-ամյա հայրիկը, որը, ի դեպ, փեսացուից թարմ ու երիտասարդ է թվում, չի ժպտում. նրա դեմքի խոժոռ արտահայտությունը հուշում է, որ եթե իր դստերը լավ չնայեն, խնդիրներն անխուսափելի են։ Բայց թողնենք նրանց ընտանեկանը և վայելենք Eminem-ի ելույթը Rock & Roll Hall of Fame-ում՝ https://youtu.be/7_We5YFmS8Q


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


😎 Eminem-ը սպիտակ ագռավ էր դեռ վաղ մանկությունից. խորն աղքատության մեջ մեծացող, մոր հետ 20-ից ավելի անգամ տեղից տեղ տեղափոխված, դպրոցներում՝ մշտապես նորեկ, առանց ընկերների, բուլինգի զոհ, եզակի սպիտակամորթ` սևամորթների թաղամասում՝ դրանից բխող բոլոր խնդիրներով։ Բայց դա նրան չկոտրեց, այլ միայն ավելի ուժեղ դարձրեց։ PAN-ը պատմում է լեգենդար ռեփերի անցած ուղու մասին՝ թմրանյութերից մինչև տոքսիկ անձնական հարաբերություններ, ձախողումներից մինչև ռեկորդային նվաճումներ, ինչպես նաև նրա գալիք 12-րդ ալբոմից, որը կազդարարի Slim Shady-ի «վախճանը»՝
📖 lav.pan.am/eminem


Անցնենք մեր իվենթներին․

🍷 Այս weekend-ի, թերևս, կարևորագույն իրադարձությունը համահայկական մեծ գինարբուքն է՝ ավանդական դարձած «Երևանի գինու օրերը». հունիսի 7-9-ին Սարյանն իր հարակից տարածքներով ավանդաբար կվերածվի մի մեծ ու անկառավարելի խնջույքի՝ https://bit.ly/3x899jD

🛍️ Նույն օրերին Սարյանի և Սիզնս այգիներում՝ գինարբուքի հենց կողքին, կանցկացվի Կետ մարկետը, որպեսզի խմած ու երջանիկ գնեք ձեզ չպետքական լիքը մանրուքներ, իսկ երկուշաբթի զարմանաք, թե ու՞ր են փողերը՝ https://bit.ly/3yIcfv5

🧶 Հունիսի 8-9-ին ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք է լինելու նաև Միսաք Մանուշյանի պուրակում. ուսանողների աշխատանքներ կարող եք գնել՝ https://bit.ly/3yQu2jS

🏡 Իսկ հարուստ, չխմող ու խնայող մարդիկ այդ օրերին կարող են գնալ Մերիդիան, որտեղ կանցկացվի Homing Expo-ն, ու ընտրել հիպոտեկով գնած իրենց տան ներքին հարդարանքը՝ https://bit.ly/3V4OsNm

♟️ Հունիսի 9-ին Լոֆթը սպասում է բոլոր խելացիներին Շախմատի մեծ մրցաշարին, որը կազմված կլինի 7 խաղափուլից՝ https://bit.ly/3RfUTvX

🎸 Անցնենք երաժշտական իվենթներին. որտե՞ղ ծախսել ալկոհոլից գոյացած ամբողջ էներգիան, եթե ոչ ռոք համերգին, օրինակ՝ Թոնլաբում Rozen Tal-ի համերգին՝ https://bit.ly/3KyKA2E

🎤 Հունիսի 9-ին էլ Stop-ում Կավիճի համերգն է. այստեղ արդեն դժվար գինովցած շատ մարդու տեսնեք, նրա ֆաների մեծ մասին դեռ գինովնալ չի կարելի՝ https://bit.ly/4c4g1NM

🎶 Հունիսի 11-ին Վահագն Հայրապետյանի «Կատուները» բավականին մեծ կազմով ելույթ կունենան «Ուլիխանյանում»՝ https://bit.ly/45tXQPL

🎛️ Ոչ պակաս մեծ կազմով նույն վայրում հաջորդ օրը կնվագեն ու կերգեն Dialog Project-ի երաժիշտները՝ https://bit.ly/45fBIs1

💯 Մեծն շանսոնյեի 100-ամյակի միջոցառումները դեռ չեն ավարտվել. հունիսի 8-ին Արամ Խաչատրյանում տեղի կունենա Ազնավուրին նվիրված ևս մեկ համերգ՝ https://bit.ly/3yMrGSZ

🎼 Հունիսի 12-13-ին էլ Կամերային երաժշտության տանը երկու օր շարունակ Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգներ են լինելու՝ https://bit.ly/45eOas7


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ հունիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում ամառային իր առաջին համերգն է տալու yellowheart. խումբը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N110)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan