#իվենթաPAN
June 20

🚀 #իվենթաPAN (112)

🎧 Էկրաններից հեռու տարեք հեշտ տպավորվող տատիկներին ու պատեհ-անպատեհ AMEN գրող «գանձերի հորքուրներին», սա 30 Seconds to Mars խմբի մենակատար, 52-ամյա Ջարեդ Լետոն է, որի նկուղում հաստատ կա իր ծերացող պորտրետը, այլապես չենք պատկերացնում՝ ինչպես է նա պահպանում իր այս տեսքը։ Լետոն չի վախենում բեմում տարբեր գժություններ անելուց՝ առանց որևէ անվտանգության միջոցի բարձր սյուների վրա մագլցելուց մինչև տասնյակ հազարավոր մարդկանցից բաղկացած ամբոխի մեջ նետվել՝ իր թիկնապահների մոտ միկրոինսուլտ առաջացնելով։ 2013-ին Գերմանիայում Rock Am Ring փառատոնի ժամանակ Լետոն, ինչպես Մովսեսը՝ ծովը, կիսում է մարդկանցից կազմված «օվկիանոսն» ու հանգիստ անցնում ամբոխի միջով՝ ընդամենը ձեռքի մի շարժումով զսպելով ֆանատներին՝ https://youtu.be/OGmQC_G1c3Q


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🕴🏻 Պատկերացրեք իրավիճակ. դուք ունեք $150,000 (ոչ այնքան թանկ) արժողությամբ ձեր անձնական ինքնաթիռը, որն իր համար հանգիստ կանգնած է օդանավակայանում, և օրերից մի օր իմանում եք, որ այն առևանգել է մի անօթևան տղամարդ, մոտ 40 կմ ճանապարհ անցել և մի քիչ կոշտ վայրէջքի արդյունքում մխրճվել լողափի ավազի մեջ։ Հենց այդպիսի դեպք է եղել փետրվարին` Կալիֆոռնիայում։ PAN-ը հավաքել է այս տարվա ամենահետաքրքիր կողոպուտների դեպքերը՝ ոստիկանների աչքերի առջև Apple-ի խանութից մոտ 50 iPhone գողանալուց մինչև կոյուղիով թանկարժեք զարդեր հանելը, որպեսզի դուք ամառվա այս տապին թեթև ընթերցելու բան ունենաք՝
📖 lav.pan.am/heist24


Անցնենք մեր իվենթներին․

🕺🏻 Եթե ձեզ հուզում է այն հարցը, թե Հայաստանում որտեղ կարելի է հանդիպել Ջարեդ Լետոյի պես «ծիտ» տղամարդկանց, ապա վստահաբար Diaries-ի իվենթներին. ամսի 21-ին HOW-ում կանցկացվի արդեն երկրորդը՝ https://tinyurl.com/375vukft

🎚️ Շաբաթ օրը The Office-ում արդեն ավանդական դարձած Unison-ն է՝ հետաքրքիր լայնափով և երկու սթեյջով՝ https://tinyurl.com/ycy5cs6d

🎛️ Իսկ կիրակի օրը «Հայֆիլմում» կարող եք տժժալ մաքուր օդին՝ MOCT-ենց բակային իվենթների շարքի շրջանակում՝ https://tinyurl.com/ykzhtavz

🎤 Հունիսի 22-ին կրկին Երևան է գալիս X Factor-ից և Georgian Idol-ից հայտնի դարձած ու տարածաշրջանում սիրված Մերաբ Ամզոևին՝ https://tinyurl.com/4kuekkap

🎶 Թումոյի սաները ևս երաժշտական հաջողություններ են գրանցում. ստեղծարար կենտրոնում ստեղծված URU-ն հունիսի 26-ին նշում է իր 1-ամյակը Թոնլաբում՝ https://tinyurl.com/bdaj4uv4

🎵 Իսկ բեմից արդեն տասնամյակներ շարունակ փայլող Վահագն Հայրապետյանը ոչ պակաս տաղանդավոր երաժիշտների հետ հունիսի 21-ին ելույթ կունենա Ուլիխանյանում՝ https://tinyurl.com/yusfyf3w

🎷 Կիրակի օրը նույն վայրում կարող եք լսել մոդեռն ջազ՝ New Quintet-ի անկրկնելի մատուցմամբ՝ https://tinyurl.com/3ayryxcf

🎹 Ոչ միայն լեգենդար ջազային կատարում լսել, այլև Օպերայի տանիքից բացվող տեսարանը վայելել կարող եք ամսի 26-ին. ջազը տանիքում կապահովի լեգենդար Մալխասը՝ https://tinyurl.com/yw7vnykx

🎻 Օպերայի տանիքից իջնենք «Արամ Խաչատրյան» համերգասրահ, որտեղ հունիսի 22-ին կարող եք լսել ձեր սիրելի ֆիլմերի սաունդթրեքերը՝ Ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ https://tinyurl.com/bdfz3myz

🎺 Իսկ ամսի 24-ին նույն վայրում հանրահայտ ջազմեն Մարվին Մուոնեկեն կկատարի Արմսթրոնգի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերը՝ https://tinyurl.com/yc4dvbkm

🖼️ Հունիսի 22-ին ՀայԱրտ կենտրոնում կբացվի Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային Բիենալեն, որի շրջանակում հետաքրքիր ցուցադրություններ կարող եք տեսնել՝ https://tinyurl.com/ms9h2kh5


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ հունիսի 22-ին Simona բարը մեծ իվենթ է անում «Հայֆիլմի» տարածքում՝ հրավիրելով Habibi Funk նախագիծն ու Դարոն Սասունյանին


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N111)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan