#իվենթաPAN
June 27

🚀 #իվենթաPAN (113)

🎧 Լուսանկարում լիքը պարած, երգած ու քրտնած Ջենիֆեր Լոպեսն իր արդար մուննաթն է ուղղում հայաստանյան կոմունալ ծառայություններ իրականացնող ընկերություններին, որոնք ամառվա տապին մեկ ժամերով հոսանքն են անջատում, մեկ՝ օրերով ջրերը կտրում՝ մեծացնելով բոլորիս նյարդային բջիջների վաղաժամ մահվան ռիսկերն ու հարգելի պատճառներ տալով առանց այդ էլ լողանալու հետ սեր չունեցող և ավտոբուսներում համապատասխան բույր ապահովող մեր որոշ համաքաղաքացիներին։ Կհավատաք, թե՝ ոչ, բայց այստեղ իր «թանկարժեք լոպեսի» վրա նստած Ջեյ Լոն 50 տարեկան է. 2020-ի American Music Awards-ին այս շքեղ կինը ելույթ է ունեցել իրենից ուղիղ երկու անգամ փոքր կոլումբիացի երգիչ Maluma-ի հետ։ Առաջարկում ենք վայելել Լոպեսի անկրկնելի խորեոգրաֆիան և երիտասարդ երգչի աչքերի փայլը՝ https://youtu.be/-c6TMmsLCxg


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🥴 Այսպիսի կրքերի կնախանձեին նույնիսկ կանանց խմբերի անանունները. այս հայտնիները մեկ սիրում են իրար, մեկ՝ բաժանվում, մեկ՝ նշանվում, մեկ տարիներով չեն շփվում, հետո՝ վերջապես ամուսնանում, և հիմա ամուսնալուծության շեմին են։ Վաղուց մեմ դարձած և ակտիվորեն քննարկվող Ջենիֆեր Լոպես - Բեն Աֆլեք զույգը կրկին ուշադրության կենտրոնում է. դերասանը, կարծես, այն տղամարդկանցից լինի, որոնց կանայք զոռով բերում են առիթների ու ստիպում լուսանկարվել Ջերմուկի շշի ֆոնին, Ջեյ Լոն էլ ակտիվորեն փորձում է ձևացնել, թե ամեն ինչ կարգին է՝ այդպես էլ պիտի լիներ։ PAN-ը պատմում է կյանքից հոգնած ու մշտապես դժգոհ Բենի և շքեղ ու մշտապես փայլող Լոպեսի առաջին մեծ սիրո, նշանդրեքի, 20 տարով հետաձգված ամուսնության և նոր ճգնաժամի մասին՝
📖 lav.pan.am/bennifer


Անցնենք մեր իվենթներին․

👩🏻‍🎤 Երևան էլ գալիս է երգչուհի Anna Asti-ն, իհարկե, Ջենիֆեր Լոպեսը չի, բայց էլի վատ կազմվածք ու ձայն չունի. ի դեպ, այսուհետ Աննան հանդես է գալիս որպես մենակատարուհի՝ https://tinyurl.com/4nn83mpa

🔊 Ռուսական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ ևս համերգ ունեն Երևանում՝ հունիսի 30-ին «Կաստա» խումբը ելույթ կունենա Hard Rock Cafe-ում. վայրի ընտրությունը փոքր-ինչ զարմացնում է՝ https://tinyurl.com/yy5wjsh4

🫡 Անցնենք մեր տեղացի արտիստներին. «Ցայգը» հունիսի 28-ին Tonelab-ում մենահամերգ ունի, թերևս վերջինը՝ եղած կազմով, խմբի անդամներից երկուսին բանակ են ճանապարհում արդեն հուլիսին (բարի ծառայություն տղաներին)՝ https://tinyurl.com/4vp8w7aj

🎸 FairWind-ն էլ վերադառնում է հին ու բարի Stop. ամսի 29-ին այդտեղ ռոքնռոլային ու պարային տրամադրություն է տիրելու՝ https://tinyurl.com/p8df4acc

🎚️ Ոչ պակաս պարային է լինելու հունիսի 28-ը The Office-ում, որտեղ այդ օրը CyberFolk-ի դպրոցի շրջանավարտները կներկայացնեն իրենց սեթերը, իսկ նրանց «սենսեյները» կտժժացնեն ամբողջ գիշեր՝ https://tinyurl.com/mryx8e5j

🎛️ Հունիսի 28-ին «Հայֆիլմում» իր 1-ամյակն է տոնում abc նախաձեռնությունը, և որ ամենալավն է՝ միջոցառումը կշարունակվի նաև հաջորդ օրը՝ բակի տարածքում՝ https://tinyurl.com/3ybdwsr5

🎉 Անցնենք լսելու իվենթներին. հունիսի 28-ին «Ուլիխանյանում» իր ծնունդն է նշում երաժիշտ Արտյոմ Մանուկյանը, վստահ ենք՝ այդ առթիվ հետաքրքիր ելույթներ են սպասվում՝ https://tinyurl.com/mrkha454

🎶 Նույն վայրում հուլիսի 3-ին Մանուկյանը հանդես կգա արդեն The Osmose Trio-ի կազմում՝ Վահագն Հայրապետյանի և Արման Ջալալյանի հետ՝ https://tinyurl.com/85nvdpp2

🖼️ Վերջում էլ մի քանի խառը միջոցառում. հունիսի 27-ին Նկարիչների միությունում բացվել է «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը, մինչև հուլիսի 4-ը կարող եք տեսնել «Արմենպրես»-ի արխիվային բացառիկ կադրերը՝ https://tinyurl.com/396p3n7p

🌸 Եթե պլանավորում եք ուիքենդին գնալ քաղաքից դուրս, Ենոքավանում կարող եք մասնակցել «ՀայԲույս» բույսերի և ծաղիկների փառատոնին. Երևանից ու Դիլիջանից տրանսֆեր է գործելու՝ https://tinyurl.com/59ttb2mm

👶🏻 Ավարտենք մեր սիրելի իվենթով՝ «Չոչի մրցույթով», որն ավանդաբար անցկացվում է «Երազ» այգում. մրցույթը 6-14 ամսական բալիկների համար է, ոչ թե՝ վերոնշյալ իվենթների ժամանակ շատ խմած ու սողալով տեղաշարժվող մեծերի՝ https://tinyurl.com/4maeyrse


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս ամսի 29-ին բաց չթողնել Rambalkoshe-ի 7-րդ Dzen-ը, որի հեդլայներն Իվան Դորնն է. այս անգամ երաժիշտը երգչի ամպլուայից դուրս կներկայանա և հանդես կգա դիջեյ սեթով


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N112)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan