#իվենթաPAN
July 4

🚀 #իվենթաPAN (114)

🎧 Լուսանկարում Արամ Խաչատրյանը խորը կշտամբանքով նայում է Աբովյանով սլացող Նիվաների ու Պրիորաների ուղղությամբ՝ փորձելով հասկանալ՝ ինչպես կարելի է դրանց միջից հնչող երաժշտությունը ոչ միայն հաճույքով լսել, այլև այնքան հպարտությամբ ու բարձր դա անել, որ ամբողջ փողոցը ստիպված լինի լսել այդ «կլկլոցը»։ Խաչատրյանի հայացքի մեջ նաև լուռ հարց կարող եք տեսնել այդ մեքենաների վարորդների «կերատինային» սանրվածքների վերաբերյալ։ Մենք էլ առաջարկում ենք վայելել մեծ կոմպոզիտորի և դիրիժորի ղեկավարությամբ հեռավոր 1972-ում տեղի ունեցած այս համերգը՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Թող դարման լինի ձեր ականջներին՝ https://youtu.be/yaWIGxELiEw


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


⛲ Եթե այսօր Հանրապետության հրապարակը՝ չնայած իր ճարտարապետական շքեղությանը, նման է բաց երկնքի տակ գործող վատ կրկեսի ու փնթի շուկայի՝ այնտեղ վաճառվող տգեղ խաղալիքների, նվագող անտաղանդ երաժիշտների և այլ անհասկանալի կոնտինգենտի պատճառով, ու երևանցիների մեծ մասը խուսափում է այդտեղով անցնելուց, ապա կես դար առաջ դա այդպես չէր. այդ ժամանակ բացվեցին ԽՍՀՄ-ում առաջին ու աշխարհում եզակի երգող շատրվանները, որոնք ամեն երեկո ամբոխներ էին հավաքում իրենց շուրջ։ Այսօր ևս այդ ամբոխները հավաքվում են, բայց արդեն հիմնականում տուրիստներից և պարապ արևածաղիկ կեղևազատողներից բաղկացած։ PAN-ը պատմում է շատրվանների ստեղծման, հայ ինժեներների փայլուն մտքի, վերագործարկման և Արամ Խաչատրյանի երաժշտության տակ մինչև 50մ հասնող ջրի շիթերի մասին՝
📖 lav.pan.am/fountains


Անցնենք մեր իվենթներին․

💦 Ու եթե տարվա մնացած օրերին շատրվաններ մտնել չի կարելի հոսանքահարվելու վտանգի պատճառով, ապա Վարդավառի օրերին դա թույլատրվում է. այս տարի իրար կջրեն ոչ միայն Հրապարակում և Կարապի լճում, այլև՝ «Երազ» այգում՝ https://bit.ly/4cQz52D

🚿 Իսկ հայրաքաղաքում Վարդավառը երկու օր շարունակ կտոնեն՝ հուլիսի 6-7-ին. Աստղիկ աստվածուհու հաճույքներից ևս հասանելի կլինեն՝ վարդի թերթիկներով մեծ լողավազաններ են պատրաստվելու՝ https://bit.ly/3xJRT4w

🎬 Վերադառնանք մայրաքաղաք, որտեղ հուլիսի 7-ին ևս մեկ՝ ոչ թաց, բայց շատ կարևոր միջոցառում է լինելու՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը՝ https://bit.ly/3zrOdoC

🫢 Իսկ փառատոնի ամենագլխավոր ու ամենաքննարկվող հյուրի՝ սկանդալային, բայց լեգենդար Քևին Սփեյսիի հետ կարող եք հանդիպել հուլիսի 9-ին` Ամերիկյան համալսարանում՝ https://bit.ly/3RWxz6R

🖼️ Հուլիսի 4-9-ը Ժամանակակից արվեստի թանգարանում ևս նայելու բան կա. Yerevan Art Expo-ի շրջանակում կարող եք տեսնել Հայաստանի և ԱՄՆ-ի արվեստագետների ստեղծագործություններ՝ https://bit.ly/3WaOtkA

🚮 Հուլիսի 6-ին էլ կարող եք մաքրությամբ զբաղվել՝ օգնելով ռելոկանտներին. այս անգամ աղբակույտերից ազատվելու է Լամբադա կամրջի ու Սուրբ Խաչ եկեղեցու շրջակայքը՝ https://bit.ly/3Lbkinf

🩰 Անցնենք երաժշտական իվենթներին. Օպերայի ու բալետի թատրոնում հուլիսի 11-ին կարող եք վայելել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ https://bit.ly/3L91163

🎻 Իսկ նույն շենքում՝ Խաչատրյանի պատվին անվանակոչված համերգասրահում, հուլիսի 6-ին անվանի դիրիժոր Վասիլի Պետրենկոյի գալա-համերգն է՝ https://bit.ly/3RTOhDS

🎶 Ուլիխանյանում հուլիսի 5-ին կհնչեն Արամ Խաչատրյանի լավ բարեկամ Առնո Բաբաջանյանի երգերը՝ Աննա Կոստանյանի և այլ երաժիշտների կատարմամբ՝ https://bit.ly/3RVHTw2

🎛️ Վերջում էլ տեղափոխվենք Դիլիջան, որտեղ հուլիսի 5-ին սուր զգացողությունների սիրահարներին հայտնի Verev պարանայգում մեծ ամառային փառատոն է լինելու՝ հայտնի երաժիշտներով՝ https://bit.ly/3XQlqUN


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ հուլիսի 13-ին FoodPark by Downtown-ում yellowheart.-ի այս տարվա վերջին համերգն է. կհնչեն խմբի հիթերը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N113)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan