#իվենթաPAN
July 11

🚀 #իվենթաPAN (115)

🎧 Լուսանկարում բազմաչարչար Սելին Դիոնն է, Երևանի կենտրոնի իր բնակարանից նայում է դեպի դիմացի մայթ, որ հասկանա՝ մենակ իրենց շենքի լույսն են անջատել, թե փողոցի մյուս կողմի «ֆազերն էլ են գցել»։ Հազար հատ դարդ ու ցավ ունեցող Սելինին միայն այդ էր պակաս՝ մի օր ջուր չկա, մի օր՝ ինտերնետ, մի քանի օր՝ լույս, և ինչպե՞ս այսպիսի պայմաններում պատրաստվել համերգի։ Հազվադեպ հիվանդության պատճառով Դիոնը տևական ժամանակ է՝ չի երգում, բայց խոստացել է առաջիկայում մոտ մեկ ժամանոց համերգ տալ։ Եկեք վերհիշենք ոչ այնքան հեռավոր 2019-ը, երբ երգչուհին ի վիճակի էր երկար գտնվել բեմում և Լոնդոնի Hyde Park-ում գրեթե երկու ժամանոց համերգ է տվել՝ կատարելով իր բոլոր հիթերը և ոչ միայն՝ https://youtu.be/044YbfcOxHA


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👩🏻‍🎤 Եթե Սելին Դիոնը ծնվեր հայկական ընտանիքում, անունը հաստատ Բավական կամ Հերիքնազ կլիներ, քանի որ Սելինն իր բազմազավակ ընտանիքի 14 երեխայից ամենափոքրն է։ Ու քանի այլ hrashk pokrikner ծնողների հորդորով մի կերպ արտասանում էին բարեկամների համար, փոքրիկ Սելինը դեռ 5 տարեկանում հասցրեց փայլել՝ երգելով եղբոր հարսանիքին։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ աղջիկն անչափ տաղանդավոր է։ Իսկ հետո ամեն ինչ շատ արագ սկսեց զարգանալ։ PAN-ը պատմում է համաշխարհային համբավ ունեցող երգչուհու առաջին քայլերի, նրանից մոտ քառորդ դար մեծ պրոդյուսեր ամուսնու, մեծ փառքի, ռեկորդների, Տիտանիկի երգի և նրա մարմինը «քարացնող»՝ միլիոնից մեկի մոտ պատահող հիվանդության մասին՝
📖 lav.pan.am/celine


Անցնենք մեր իվենթներին․

🎞️ Ավարտին է մոտենում ամառվա ամենակարևոր մշակութային իրադարձությունը՝ «Ոսկե ծիրանը», որի վերջին օրերի ծրագիրը դեռ կարող եք հասցնել վայելել՝ https://tinyurl.com/2uh2sfar

👨🏻‍🏫 Փառատոնի պատվավոր հյուրերից մեկին՝ ռեժիսոր Թարսեմ Սինգհին, որը նկարահանել է դավադրապաշտների սիրելի՝ Գագայի այն հայտնի տեսահոլովակը, կարող եք տեսնել հուլիսի 12-ին` AGBU-ում՝ https://tinyurl.com/4h4tb84v

📽️ Հուլիսի 16-ին նույն վայրում կարող եք դիտել Արցախի ու 44-օրյայի մասին պատմող երկու կարճ ֆիլմ՝ https://tinyurl.com/mrynt4ms

🎶 Հուլիսի 12-ին Օպերայի ու բալետի թատրոնում կարող եք վայելել Ազնավուրի հեղինակած՝ «Տուլուզ Լոտրեկ» երկու գործողությամբ մյուզիքլը՝ https://tinyurl.com/yxmwmus6

🎼 Իսկ նույն շենքում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հաջորդ օրը կհնչեն Ռախմանինովի և Չայկովսկու ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/2r5xucum

🎹 «Ուլիխանյանում» շաբաթ օրը կնվագի Վահագն Հայրապետյանի տրիոն՝ նրա գլխավորությամբ՝ https://tinyurl.com/3d22vhab

🎵 Հաջորդ օրն էլ նույն վայրում կարող եք վայելել ցիմբալոնի մեծ վարպետ Մարիուս Պրեդայի առաջին և միակ երևանյան համերգը՝ https://tinyurl.com/33dvjkeu

🎸 Անցնենք ռոքի, ավելի կոնկրետ՝ մեթալի. Tonelab-ում ուրբաթ օրը ելույթ կունենա տարիներ անց Երևան վերադարձող՝ գերմանական Aralez խումբը և լոկալ մեթալ բենդեր՝ https://tinyurl.com/5derx859

🔊 Հաջորդ օրը նույն վայրում կնվագի ֆրանսիացի երաժիշտ Ժերոմ Չերնեյանի Years Of Denial նախագիծը՝ https://tinyurl.com/5998vcts

🎛️ Իսկ եթե ուզում եք պարել, գնացեք «Հայֆիլմ», որտեղ թե՛ ներսում, թե՛ բակում լավ էլեկտրոնային երաժշտություն է հնչելու՝ https://tinyurl.com/4e4hw99m

🎚️ Ոչ պակաս լավ ռեյվ է սպասվում հաջորդ օրը The Office-ում, որտեղ կնվագեն նաև Իտալիայից ու Ֆրանսիայից ժամանած արտիստներ՝ https://tinyurl.com/mvssaddr

🍦 Վերջում էլ մի քիչ զովանանք. հուլիսի 12-ին «Երազ» այգում պաղպաղակի փառատոն է՝ երաժշտությամբ, անակնկալներով, խաղերով և, իհարկե, լիքը տարբեր պաղպաղակներով՝ https://tinyurl.com/cxr4nu3y


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ կիրակի ավարտվում է ոչ միայն «Ոսկե ծիրանը», այլև՝ «Եվրո-2024»-ը, որի եզրափակիչը կարող եք դիտել Երևան Պարկի մեծ էկրանին


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N114)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan