#իվենթաPAN
July 18

🚀 #իվենթաPAN (116)

🎧 Լուսանկարում 20-րդ դարի ամենահայտնի և սեքսուալ կինն է, ու նրա ոչ պակաս հայտնի և սեքսուալ հետույքը։ Շքեղ Մոնրոն արդեն վաղուց չկա, բայց նրա այս էպիկ զգեստը դեռ ապրում է իր կյանքով՝ վաճառվում միլիոններով, պատռվում Քիմի բարեմասնությունների վրա, քննարկվում Met Gala-ի շրջանակում։ Հենց այս թափանցիկ ու մինչ օրս չափազանց համարձակ համարվող զգեստով Մերիլինը հեռավոր 1962-ին բարձրացավ բեմ՝ շնորհավորելու նախագահ Քենեդիի ծնունդը։ Ի դեպ, նրա ուշացած ժամանումն ու մնացած բոլոր էմոցիաները բեմում սպոնտան չեն, այլ նախապես ծրագրված։ Իր սիրելի նախագահին շնորհավորող՝ դարի ամենասեքսուալ կնոջ այս ելույթն իսկապես պատմական է. առաջարկում ենք դիտել գունավոր տեսանյութը՝ https://youtu.be/DJ7E1fzQzd8


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👂🏻 Դուք կարող եք ասել՝ «ախր, PAN ջան (չխառնել «բան ջան»-ի հետ), նախագահների սպանության ու մահափորձի դեպքերում ի՞նչ entertainment կա, որ դրա մասին եք գրել»։ Մենք էլ կասենք՝ «ոչ մի ուրախ բան դրանում չկա, բայց երբ խոսքը Թրամփի մասին է, համարեք՝ ռոք կամ ռեփ աստղի կյանքի մասին ենք պատմում»։ Ըստ այդմ, վերջին դեպքերի ֆոնին PAN-ը որոշել է պատմել ԱՄՆ նախագահների ամենահայտնի ու քննարկվող մահափորձերի, ինչպես նաև սպանության դեպքերի մասին՝ Թրամփի «մի քիչ թռցրած ականջից» մինչև Քենեդիի՝ տարիներ շարունակ առեղծվածային համարվող սպանությունն ու Թիֆլիսում Բուշի ուղղությամբ հայի կողմից նռնակ նետելը։ Իսկը լավ թեմա է՝ անջուր, անլույս պայմաններում կարդալու ու հետո փաբում մի բաժակ սառը գարեջրի շուրջ քննարկելու համար՝
📖 lav.pan.am/shootings


Անցնենք մեր իվենթներին․

🔊 Ամսի 19-ին MOCT-ը «Հայֆիլմում»՝ բակային հատվածում, բարի ու թեթև իվենթ ունի՝ minimal նվագող Daniel Bell-ով՝ https://tinyurl.com/3r9jvh4f

🎛️ Փաստացի նախորդ իվենթը The Office-ում սեզոնի փակման ռեյվի պրեփարթին կարող է դառնալ. իսկ այ The Office-ում այդ օրը շատ թեժ է լինելու, նվագելու են լոկալ, վրացի ու գերմանացի հայտնի արտիստներ՝ https://tinyurl.com/muhwmbv3

🎚️ Այս օրերին իր ծնունդն է նշում Էսթետիկ հաճույքների դեսպանատունը՝ ՊԷՈւ-ն. ամբողջ weekend հագեցած ծրագիր է լինելու՝ տեղացի, բրիտանացի, իտալացի ու ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ՝ https://tinyurl.com/36z6v6xm

🎸 Իսկ համշենական Meluses խումբն այնքան է հավանել Երևանը, որ կրկին համերգ է տալու այստեղ, ու կրկին Hard Rock Cafe-ում՝ https://tinyurl.com/5bkmfftr

🎤 Columbia Pictures-ը հաստատ չէր պատկերացնում, որ Banderos խումբը մի օր կգա Հայաստան. ամսի 20-ին Դալմայի ավտոկայանատեղիում Full Moon Fest-ն է, որին, Banderos-ից բացի, ելույթ կունենան Outlandish-ը, Vintage-ը, 5Sta Family-ն և այլ հայտնի արտիստներ՝ https://tinyurl.com/54thmd5d

🎵 Մեր սիրելի ռոքնռոլլաները՝ FairWind խումբը, հուլիսի 25-ին մեծ համերգ է տալու Գրողների տանը, իսկ վերջում անակնկալ ելույթ է սպասվում՝ https://tinyurl.com/56psxeu7

🎙️ Երևի դուք էլ եք տեսել «Ֆրեդի Մերկուրին Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում» գովազդը. իհարկե, խոսքն իրական Մերկուրիի մասին չէ, բայց Queen Sensation խումբը կփորձի լրացնել իրական Queen-ի պակասը՝ https://tinyurl.com/yznnfspr

🎻 Իսկ կիրակի օրը նույն վայրում կարող եք լսել մեկ այլ երաժշտական մեծության՝ Մայքլ Ջեքսոնի երգերը՝ մեր սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ՝ https://tinyurl.com/arf82cet

🎷 Հուլիսի 25-ին դասական ջազի սիրահարները հնարավորություն կունենան վայելելու Big Band Classics ծրագիրը՝ պետական ջազ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/3xvvwp7m

🎹 Ջազ է հնչելու նաև Օպերայի տանիքից. լեգենդար Մալխասի՝ հունիսի 26-ին չկայացած համերգը կարող եք վայելել այս ուրբաթ, հուսանք՝ եղանակն այս անգամ չի հարամի՝ https://tinyurl.com/48axy9u9

🎶 Իսկ «Ուլիխանյանում» կիրակի օրը ջազ կհնչի արդեն ավելի երիտասարդ երաժիշտների սերնդի կատարմամբ՝ Yerevan Calling նախագծի շրջանակում՝ https://tinyurl.com/ppkb8yyc

📜 Վերջում էլ մի հայագիտական միջոցառում. Մատենադարանը նոր ձեռագրեր ունի, որոնք ուզում է ցույց տալ, իսկ ավարտին ելույթ կունենա կամերային նվագախումբը՝ https://tinyurl.com/mvtkj6e5


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ քանի շուտ է՝ պետք է գնել Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը, այլապես հետո այֆոնի և երիկամի գնով եք ձեռք բերելու վերավաճառողներից


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N115)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan