#իվենթաPAN
July 25

🚀 #իվենթաPAN (117)

🎧 Եթե լուսանկարի հերոսին չեք ճանաչում, ուրեմն ձեր կյանքում չի եղել «а он тебя целует, говорит, что любит…», և ձեր միամիտ մանկական աչքերի առջև մի «ձյաձյա» չի կերպարանափոխվել «ծյոծյայի» և չի գնացել այլ ձյաձյայի հետ ժամադրության։ Руки Вверх!-ի այս չափազանց համարձակ և այն ժամանակների համար սկանդալային, իսկ այսօրվա Ռուսաստանի համար՝ քրեական հոլովակը, թերևս, խմբի ամենաճանաչվածներից է, իսկ երգը՝ ամենաշատ երգվողներից։ 2000-ականների սկզբին թողարկված այդ հոլովակը մեզնից շատերը, գուցե, այդ ժամանակ չէին հասկանում, որոշները՝ զայրանում էին, իսկ ոմանց համար էլ այն ոգեշնչման աղբյուր դարձավ, բայց մի բան է հաստատ՝ այն թվերին Ռուսաստանում տիրող «ազատության շունչը», գուցե, այլևս չկրկնվի։ Руки Вверх!-ի սպասվող համերգի համատեքստում առաջարկում ենք վերհիշել այս էպիկ տեսահոլովակը՝ https://youtu.be/phxQFEH51SE


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🏅 Հուլիսի 26-ին Փարիզում տեղի կունենա Ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը։ Մենք պարզապես չէինք կարող չանդրադառնալ այդպիսի մեծ և նշանավոր իրադարձությանը։ Բանն այն է, որ վերջին անգամ Փարիզն ընդունել է Օլիմպիադան ուղիղ մեկ դար առաջ՝ 1924-ին։ Դեռ չգիտենք, թե այս տարի ինչ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում, բայց 100 տարի առաջվա Օլիմպիադան էնքան հագեցած էր մեմային ու նկարահանելուն արժանի «կոնտենտով», որ այսօրվա տիկտոկերներն ու ինստագրամերներն ուղղակի նախանձից կկրծեին իրենց այֆոնները։ PAN-ը պատմում է Փարիզ-1924-ի սկանդալների, մեծ ռեգբիական ծեծուջարդի, Տարզան դարձած լողորդի, աստվածավախ վազորդի, Տիտանիկից փրկված թենիսիստի ու Օլիմպիական խաղերին մասնակցող արվեստագետների մասին՝
📖 lav.pan.am/olympics1924


Անցնենք մեր իվենթներին․

🙌🏻 Գուցե չհավատաք, բայց այն աղջիկը, որին Սերգեյ Ժուկովը տանում էր за сто морей ու համբուրում էր везде, արդեն 41 տարեկան է. դուք էլ արդեն առաջվա ջահելը չեք, ուստի, քանի կարող եք` մի կողմ դրեք ձեր ռևմատիզմը և օգոստոսի 2-ին գնացեք Руки Вверх! խմբի երևանյան համերգին՝ https://tinyurl.com/ym59rns5

👨🏻‍🎤 Մեր մանկության մեկ այլ հերոս՝ այն հայտնի «պոչիկով, բայց քաչալ» Թաթան ելույթ կունենա Գյումրու Վարդանանց հրապարակում՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում՝ https://tinyurl.com/ccedc7hb

🍒 Շիրակի մարզում մեկ այլ փառատոն էլ է սպասվում՝ Հատապտուղների փառատոնը Հայկավան գյուղում, թերևս այս ամռան «ամենահամեղ» միջոցառումներից մեկը՝ https://tinyurl.com/2jjndc6p

💃🏻 Վերադառնանք Երևան, որտեղ ամսի 26-ին բոլորը պարելու են. Կասկադի տարածքում, ինչպես միշտ, կանցկացվի զբոսաշրջիկների սիրելի՝ «Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի միջոցառումը՝ https://tinyurl.com/2fd2d2zw

🎛️ Ավանդականի փոխարեն՝ ժամանակակից պարերը գերադասողները կարող են այդ օրը գնալ Serena, որտեղ ելույթ կունենա աշխարհահռչակ էլեկտրոնային արտիստ Kora-ն՝ https://tinyurl.com/4ch2bd7m

🔊 Կամ, օրինակ, The Office, որն իր միջոցառումների սեզոնը փակել է, բայց այդ օրը հարթակ է հանդիսանալու CyberFolk նախաձեռնության համար. ի դեպ, face2face սեթեր են սպասվում՝ https://tinyurl.com/mrypdv7d

🌊 Իսկ շաբաթ օրը կարելի է գնալ Սևան՝ ոչ միայն լավ երաժշտություն լսելու ու պարելու, այլև՝ այդ ամենը հենց լաստանավով անելու. Revo-ն լճում իվենթ է անում՝ https://tinyurl.com/2r7termu

🎸 Ռոքի սիրահարների համար էլ է շաբաթը լավ օր. սիրելի Tonelab-ում այդ օրը Rozen Tal-ի մեծ համերգն է՝ https://tinyurl.com/mr22y3ej

🎷 Մաքուր օդ ու ջազ, էլ ի՞նչը կարող է ավելի լավ լինել. կարող է, եթե դրան ավելացնենք, որ ջազը կհնչի Արցախի պետական ջազ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/5axhwm7z

🎶 Նույն տաղանդավոր երաժիշտներին կարող եք լսել նաև հուլիսի վերջին օրը՝ ամսի 31-ին, արդեն «Ուլիխանյանի» ավելի փակ միջավայրում՝ https://tinyurl.com/mtsf3d3t


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ այսուհետ հավելվածում կգտնեք ցանկացած տեսակի միջոցառման տոմսեր՝ դասակարգված ու ավելի մեծ ընտրության հնարավորությամբ


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N116)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan