#իվենթաPAN
August 1

🚀 #իվենթաPAN (118)

🎧 Այս Օլիմպիադայի բացումն ակտիվորեն քննարկվեց՝ ԼԳԲՏ համայնքի մասնակցությունից մինչև Սնուփ Դոգի խարույկով վազքը, Սելին Դիոնի՝ հիվանդությունից հետո բեմ բարձրանալուց մինչև հայտնի կտավի բեմականացումը։ Բայց այս ամենի մեջ կուզենք առանձնացնել ևս մեկ գեղեցիկ պերֆորմանս՝ Լեդի Գագայի կողմից ֆրանսիական Mon Truc en Plumes երգի կատարումն ու անմոռանալի վարդագույն փետուրաշատ շոուն, որի պոմպոնները վերցվել են Le Lido կաբարեի արխիվներից։ Ի դեպ, Գագան վերջերս նշանվել է, և ասում են, որ նշանածն աբյուզիվ հակումներ ունի՝ խիստ է, վերահսկում է երգչուհու թե՛ անձնական կյանքը, թե՛ կարիերան։ Ուստի գուցե սա վերջին անգամն է, որ տեսնում ենք Գագային սեքսուալ բեմական զգեստով։ Դե ինչ, սպասենք նրա անանուն բողոքներին կանանց խմբերում, իսկ մինչ այդ վայելեք այս կատարումը՝ https://youtu.be/283jLyvUhQE


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🛍️ Երբ ամբողջ հայությունը գտել էր հնարք՝ Wildberries-ով իր ուզած զուգարանի թուղթն ու տամպոններն ավելի էժանով գնելու, ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը դեռ չգիտեր, որ դա հայերի կողմից իրեն հասցված վնասի դեռ աննշան մասն է։ Իսկ այսօր երկու հայ բիզնեսմեն Բակալչուկի օջախում կռիվ են գցել ու նրա ձեռքից տանում են կնոջը և բիզնեսը, ինչպես ինքն է հայտարարում։ PAN-ը պատմում է Wildberries-ի շուրջ թեժացող կրքերի, ՌԴ ամենահարուստ կնոջ ու նրա ամուսնու բաժանության, դրանում ռուսաստանահայ բիզնեսմենների հնարավոր դերի, «օջախը փրկելու» Կադիրովի ու Տիմատիի փորձերի և ՌԴ-ում տարվա սպասվող ամենամեծ գործարքներից մեկի մասին՝
📖 lav.pan.am/bakalchuk


Անցնենք մեր իվենթներին․

🍷 Դիլիջանում այս weekend մեծ գինարբուկ է սպասվում՝ DILIJAN WINE FEST-ը, որը, հուսով ենք, կանցնի առանց խմած կռիվների. 40+ գինետուն, վարպետաց դասեր, գինու համտեսներ և այլ անելիքներ, ու այդ ամենը՝ Դիլիջանի մաքուր օդին՝ https://tinyurl.com/2ba7p6bf

🎛️ Կիրակի օրը հերթական satanayakan DJ porno-ն է լինելու Գառնու տաճարում. հեդլայները շվեյցարացի արտիստ Jimi Jules-ն է՝ https://tinyurl.com/2wvw9nyj

🕺🏻 Տեղափոխվենք Երևան, իսկ ավելի կոնկրետ՝ Համալիր, որտեղ ոչ առաջին թարմության Սերգեյ Ժուկովն օգոստոսի 2-ին իր արդեն ոչ այնքան երիտասարդ երկրպագուհիներին կխոստանա տանել «за 100 морей», դե մնացածն էլ գիտեք՝ https://tinyurl.com/ym59rns5

🎸 Նույն օրը՝ ռուսական պոպսայի փոխարեն բրիտանական ռոք նախընտրողները կարող են Tonelab-ում լսել Բիթլզ խմբի երգերը՝ վինիլներով՝ https://tinyurl.com/22ju26m4

🎤 Իսկ հաջորդ օրը նույն վայրում արդեն կենդանի համերգ է լինելու. մի շարք ռուսական բենդեր, դուետներ ու արտիստներ կնվագեն live սեթեր՝ https://tinyurl.com/y5c2ktxt

🤘🏻 Նույն օրը ռուսական շունչ է տիրելու նաև Stop Club-ում, որտեղ death-thrash մեթալ է հնչելու՝ https://tinyurl.com/5n8c3kyp

🎙️ Օգոստոսի 4-ին Platform-ում ելույթ կունենա ուկրաինական 5'Nizza դուետը, որը հանդես է գալիս հիփ-հոփ, ռեգգի և ֆանկ ոճերում՝ https://tinyurl.com/yeykbemj

🎷 «Ուլիխանյանում» էլ օգոստոսի 6-ին կարող եք լսել որակյալ ջազ՝ մեր Վահագն Հայրապետյանի տրիոյի և նյույորքցի սաքսոֆոնահար Գրանտ Սթյուարտի կատարմամբ՝ https://tinyurl.com/ynsrt6yn

🎵 Տեղափոխվենք Գաֆէսճեան արվեստի կենտրոն, որտեղ այս ուրբաթ կարող եք բացահայտել մինիմալիզմը երաժշտության մեջ՝ ունկնդրելով Կոնսերվատորիայի երաժիշտների կատարումները՝ https://tinyurl.com/4bw4y3b5

🩰 Առաջիկայում Երևանում հյուրախաղերով հանդես կգա «Սանկտ Պետերբուրգի բալետը», իսկ դա նշանակում է, որ օգոստոսի 6-8-ին Օպերայում կարող եք վայելել
«Շոպենիանա» և «Կարմեն Սյուիտ» բալետները՝ https://tinyurl.com/bdtxz62s

📚 Եվ մեկ ոչ երաժշտական իվենթ. օգոստոսի 7-ին Ռադիոտանը կարելի է հանդիպել հայ ժամանակակից գրողների հետ՝ քննարկելու գրականությունը, գրքեր մակագրելու և գինի խմելու նրանց հետ՝ https://tinyurl.com/e2hjrj4t


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ շաբաթ օրը Դալմայի պարկինգում կարող եք լսել Սիրուշոյին, լուսանկարվել Ավետ Բարսեղյանի հետ և պարել Սարոյի երգերի տակ


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N117)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan