#իվենթաPAN
August 8

🚀 #իվենթաPAN (119)

🎧 Լուսանկարում Թրևիս Սքոթն է. առանց լույսի ու ջրի մի քանի ժամ մնացած և անընդհատ Վեոլիա ու ՀԷՑ ապարդյուն զանգել փորձող ռեփերն իր կարմիր Nike Jordan Jumpman Jack սպորտային կոշիկներով «շնորհքով ներխուժում է» կամայական տեսչական մարմին, որը պիտի վերահսկի այդ երկու կառույցի աշխատանքն ու պաշտպանի քաղաքացիների շահերը, բայց, չգիտես ինչու, չի անում դա։ Օրեր առաջ Թրևիսը պատմական համերգ է տվել Միլանում՝ բաց երկնքի տակ հավաքելով ավելի քան 80,000 երկրպագուի։ Ի դեպ, քաղաքում որոշ մարդիկ ահազանգել են երկրաշարժի մասին, այնինչ պարզապես այդ 80 հազարը միաժամանակ թռվռում էին ռեփերի համերգին։ Սա առաջին դեպքը չէ, որ Սքոթը կարողանում է մեծ շոուից բացի, նաև երկրաշարժ անել՝ https://youtu.be/4XNEDSNg-Hc


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


💵 Այդպիսի աներես տուրիստներ կան, չէ՞, որոնց պատմում ես, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոներությունը, բայց նրանք, կարծես, չեն տպավորվում։ Նման դեպքերում օգնության է հասնում ծանր հրետանին՝ գունավոր հեռուստացույցի գյուտը, բանկոմատի ստեղծումը, ՄԻԳ ռազմական օդանավը և, ի վերջո, դոլարի կանաչի գյուտը։ Բայց պարզվում է՝ այս վերջինն այդքան էլ միանշանակ չէ։ PAN-ը պատմում է դոլարի կանաչ գույնի գյուտի մութ կողմերի մասին, անհասկանալի տարեթվերի, տարբեր գույների, կեղծ թղթադրամների, գաղտնի արտոնագրերի ու շատ տաղանդավոր Սերոբյանի մասին, որի շնորհիվ ամբողջ հայությունը պարծենալու ևս մի կարևոր պատճառ ունի (Արթուր Ալեքսանյանի հաղթանակներից ու Քիմ Քարդաշյանի հետույքից զատ)՝
📖 lav.pan.am/serobyan


Անցնենք մեր իվենթներին․

🎶 Այս անգամ մեր իվենթաշատ ճանապարհորդությունը կսկսենք Գյումրուց. Ամսի 10-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահի կախարդական միջավայրում կհնչի «Հող Արթուն» նախագծի կախարդական երաժշտությունը՝ https://tinyurl.com/34vubn9k

🌱 Օգոստոսի 11-ին հայրաքաղաքում կտոնեն Երիտասարդության միջազգային օրը՝ տարբեր խորագրերով աշխատարաններով ու մեծ բացօթյա համերգով՝ https://tinyurl.com/nhfxzunu

🍇 Օգոստոսի 17-18-ին էլ նույն վայրում կանցկացվի խաղողի փառատոնը՝ խաղողի տրորման արարողություն, գինու համտես, ավանդական պարեր և երաժշտություն՝ https://tinyurl.com/2r4a63w7

🥳 Տեղափոխվենք Իջևան, որտեղ կանցկացվի Ֆեստիվառը. ու եթե Գյումրիում հեդլայները Թաթան էր, ապա այստեղ՝ վրացի Դաթոն՝ https://tinyurl.com/2y5wmrcm

🎤 Ու քանի խոսք գնաց վրացիներից, տեղափոխվենք Երևան, որտեղ ամսի 9-ին Serena–ում հայտնի վրացի արտիստ ու հայերի սիրելի Tamada-ն է ելույթ ունենալու՝ https://tinyurl.com/2s3f9zjk

🎑 Երգող աստղերից շեղվելու և երկնային աստղերով հիանալու լավ հնարավորություն կա այս weekend-ին Բյուրականում. աստղաթափ է սպասվում՝ https://tinyurl.com/2s35nne8

🎛️ Թափվող աստղերը երևալու են նաև Դիլիջանի երկնքում, և աստղաթափը կարող է ուղեկցվել որակյալ dj սեթերով, live-ով ու stardust-ում տիրող սիրառատ տրամադրությամբ՝ https://tinyurl.com/44re4y4j

🎸 Իսկ օգոստոսի 16-ից 18-ը Դիլիջանի «Կորած տեղում» կարող եք կտրվել բոլորից և վայելել հայկական, վրացական ու ռուսական բենդերի ռոքը՝ https://tinyurl.com/2393cchd

🎚️ Վերադառնանք մայրաքաղաք, որտեղ օգոստոսի 10-ին «Հայֆիլմում» լավ ռեյվ է սպասվում, որը կիրակի առավոտյան կտեղափոխվի բակի հատված՝ https://tinyurl.com/yuvvfp5v

👨🏻‍🎤 Հայի բախտը մեզ հետ է. Snoop Dogg-ն այդպես էլ չեկավ, փոխարենը՝ Xcho-ն արդեն երկրորդ անգամ է գալիս, թե՞՝ երրորդ՝ https://tinyurl.com/3c73c4c5

🎷 Անցնենք ջազի. Ուլիխանյանում այս շաբաթ կարող եք վայելել Արցախի պետական ջազ նվագախմբի կատարումները՝ https://tinyurl.com/428mhhyx

🎹 Իսկ Օպերայի տանիքում օգոստոսի 17-ին կնվագի Վահագն Հայրապետյանը և այլ տաղանդավոր երաժիշտներ՝ https://tinyurl.com/yhrdzp6h

🔊 Նույն օրն էքսպերիմենտալ ու յուրահատուկ համերգ է սպասվում Arhvestanots-ում, որտեղ երաժիշտները կնվագեն կապված աչքերով ու դիրիժորի ուղղորդմամբ՝ https://tinyurl.com/2pjjpvy8

🎊 Վերջում էլ երկու խիստ հայկական իվենթ. օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը՝ ազգային զգեստներով և խաղերով՝ https://tinyurl.com/yevtuhwt

💃🏻 Իսկ օգոստոսի 16-ին Անգլիական զբոսայգում կարող եք սովորել ու պարել ազգային պարեր՝ https://tinyurl.com/3v3mshjp


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ Հայաստան-Լատվիա խաղին մնացել է մեկ ամսից էլ քիչ, իսկ տոմսերն իրենք իրենց չեն գնի


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N118)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan