#իվենթաPAN
August 22

🚀 #իվենթաPAN (120)

🎧 Այս խիստ ոչ հայեցի լուսանկարում բրիտանական Rockbitch ռոք խումբն է, որն առավել հայտնի էր 80-ականներին և 90-ականներին։ Խումբը թեև վատ երաժշտություն չէր ստեղծում, բայց նախ և առաջ աչքի էր ընկնում իր սկանդալային ու էքսցենտրիկ ելույթներով. խմբի անդամները բեմ էին բարձրանում կիսամերկ, ԲԴՍՄ թեմատիկայի ատրիբուտներով, համերգների ընթացքում մերկանում և սեռական ակտի իմիտացիաներ (իսկ երբեմն և ոչ իմիտացիաներ) ստեղծում: Բայց ամենահետաքրքիրը տեղի էր ունենում վերջում՝ կուլիսների հետևում. ելույթի ժամանակ խմբի անդամները ոսկեգույն պահպանակ էին նետում դահլիճ, և այն բռնած հաջողակը կամ, գուցե, անհաջողակը համերգի ավարտին տարվում էր հետնաբեմ ու սեռական հարաբերությունների մեջ մտնում Rockbitch-ուհիների հետ։ Որևէ հստակ ելույթի հղում դնելու պատասխանատվություն վերցնել չենք ուզում, ուստի կիսվում ենք ձեզ հետ իրենց կայքի հղմամբ. դուք ընտրեք ըստ ձեր նախասիրությունների՝ https://tinyurl.com/384pm4sd


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🥹 Long time no see, ինչպես կասեին ինստագրամահայուհիները՝ մի քանի օրվա դադարից հետո նոր ֆոտո պոստելիս։ Մենք էլ էինք կարճ դադար վերցրել՝ մեր ուժերը վերականգնելու ու մի քիչ հանգստանալու համար, բայց մահացավ Ալեն Դելոնը, և չէինք կարող չանդրադառնալ այդ մեծ կորստին։ Ուստի PAN-ը պատմում է նախորդ դարի աշխարհի ամենացանկալի տղամարդու, ԽՍՀՄ բոլոր կանանց կուռքի և բոլոր տղամարդկանց «աչքի փշի» (որովհետև «հո դու Ալեն Դելոնը չես, որ քեզ սիրեմ»), ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի առանցքային կերպարներից մեկի, հայտնի սրտակեր ու սրտեր կոտրող Դելոնի՝ երշիկագործ լինելու, զինվորական ուղու, գեղեցկության պատճառով մերժվելու, համաշխարհային մեծ փառքի ու խնդիրների մասին՝
📖 lav.pan.am/alaindelon


Անցնենք մեր իվենթներին․

🎤 Ու միանգամից գնանք Եղեգնաձոր, որտեղ օգոստոսի 24-ին Քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա Եվրատեսիլից հետո էլ ավելի ակտիվ քննարկվող ԼԱԴԱՆԻՎԱ խումբը. համերգն անվճար է՝ https://bit.ly/4fVdOqz

🎸 Վանաձորում էլ մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի փառատոնը, որի շրջանակում ամսի 23-ին ելույթ կունենա «ԹմբաԹա» ֆոլկ-ռոք խումբը՝ https://bit.ly/46YPArv

🎵 Իսկ հաջորդ օրը վանաձորցիները կարող են վայելել «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի բացօթյա համերգը. երկու դեպքում էլ մուտքն ազատ է՝ https://bit.ly/3Mgnxu7

🎷 Տեղափոխվենք մայրաքաղաք, որտեղ Ուլիխանյանում ամսի 23-ին կարող եք վայելել ժամանակակից հայկական ջազ՝ https://bit.ly/3MeioTc

🎶 Օգոստոսի 28-ին նույն վայրում ելույթ կունենա Դեյվ Գեոդակյանի հայտնի քառյակը՝ https://bit.ly/3yRM2ux

🎙️ Իսկ հաջորդ օրն Ուլիխանյանում Dialog Project-ի հայկական ժամանակակից և հիփ-հոփ երաժշտության ակուստիկ համերգն է. վստահաբար հետաքրքիր է լինելու՝ https://bit.ly/3MijeP0

🎼 Նույն օրը Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմից կհնչի Կոմիտաս, Սայաթ-Նովա և Լեգրան՝ https://bit.ly/3Mi6mIO

🩰 Իսկ օպերայի և բալետի սիրահարները հնարավորություն ունեն վայելելու անմրցելի դասականը՝ «Դիմակահանդես» բալետը՝ https://bit.ly/3WQpS3Q

💃🏻 Կամ ամռան վերջին օրն էսթետիկ հաճույք պատճառելու ինքներդ ձեզ՝ դիտելով «Գայանե» բալետը՝ https://bit.ly/3WYYdO2


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս օգոստոսի 29-ին վայելել թեժ բրազիլական բոսա-նովայի և սամբայի ռիթմերը՝ Պետական ջազ նվագախմբի կատարմամբ


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N119)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan