#իվենթաPAN
August 29

🚀 #իվենթաPAN (121)

🎧 Լուսանկարում վստահաբար ճանաչել եք Gorillaz բրիտանական խմբի վիրտուալ կերպարներին, բայց այ արդյո՞ք ճանաչել եք իրական երաժիշտներին։ Այնպես է ստացվել, որ խմբի անդամների իրական դեմքերն այդքան էլ ճանաչելի չեն, փոխարենը նրանց վիրտուալ ալտեր էգոները չափազանց հայտնի են։ Coachella փառատոնի բեմում Gorillaz-ենք մեկ անգամ չէ, որ ելույթ են ունեցել, բայց ձեզ համար ընտրել ենք հենց այս կատարումը՝ թարմերից, որտեղ նրանք երգում են De La Soul հիփ-հոփ եռյակի հետ. ցավոք, եռյակի անդամներից Դեյվը դրանից ընդամենը երկու ամիս առաջ հեռանում է կյանքից։ Սակայն երաժիշտները, այնուամենայնիվ, փայլուն ելույթ են ունենում, վայելեք՝ https://youtu.be/c9RTJIrM57o


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🚨 Ունենալ հարյուր երեխա, բայց ոչ մեկին ալիմենտ չվճարել, ունենալ պոպուլյար մեսենջեր, որով, սակայն, ինչ հանցագործություն ասես կկատարվի, լինել մի քանի երկրի քաղաքացի, այդ թվում՝ պահպանողական Ռուսաստանի և ԱՄԷ-ի, բայց ձերբակալվել ազատական Ֆրանսիայում… Պավել Դուրովը շատ հակասական կերպար է, հակասություններով լի է նաև նրա կյանքը, որը հիմա ամբողջ աշխարհի, լիքը հայտնիների, միջազգային ԶԼՄ-ների ու հայաստանյան թմրավաճառների ուշադրության կենտրոնում է։ PAN-ը պատմում է Telegram-ի հիմնադրի, ռուսական Ցուկերբերգի, ապուշ մոտիվացիոն մտքերի հեղինակի և proud father of 100+՝ Դուրովի մասին՝
📖 lav.pan.am/alaindelon


Անցնենք մեր իվենթներին․

🫡 Ամառն ավարտվում է, ու դրա հետ մեկտեղ ավարտվում է նաև Paparazzi-ի դարաշրջանը երևանյան գիշերային կյանքում. շատերի սիրելի պարային վայրն օգոստոսի 31-ին իր վերջին իվենթը կանցկացնի՝ https://tinyurl.com/yjc5huxm

🎛️ Իսկ ռուսների թեթև ձեռքով բացված ՊԷՈւ-ն ակտիվորեն աշախտում է, ու ոչ միայն փակվել չի պատրաստվում, այլև աշնան առաջին օրը մեծ իվենթ է պլանավորում «Հայֆիլմում»՝ https://tinyurl.com/2p9j7y2v

🎤 Tonelab-ի բեմում օգոստոսի 30-ին թեժ է լինելու. DEGH և Sevagir խմբերը համատեղ մեծ համերգ ունեն՝ https://tinyurl.com/mr2u88kx

🎸 Կիրակի օրն էլ նույն վայրում մեկ տարվա դադարից հետո ելույթ կունենա MAD NATION-ը, որին կմիանա GYURZA խումբը. մեթալ է հնչելու՝ https://tinyurl.com/yc5xcs8s

🎷 Անցնենք ավելի հանգիստ երաժշտության. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամսի 30-ին ջազ է հնչելու՝ https://tinyurl.com/4kkwy7fc

🎻 Ամռան վերջին օրն էլ Ազատության հրապարակում «Սիմֆոնիկ Երևան» խորագրով ծրագրի շրջանակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգը՝ https://tinyurl.com/h8fp2rut

🎶 Հաջորդ օրը նույն վայրում և նույն պայմաններով սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը. մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/mr4a4jmw

🎹 «Ուլիխանյանում» էլ, ինչպես միշտ, ջազ է. սեպտեմբերի 3-ին, երբ Շուֆուտինսկին վերջապես կթերթի օրացույցը, Վահագնը, Արտոն և Արտյոմը հանգիստ սրտով կնվագեն՝ https://tinyurl.com/5bd6zww6

💃🏻 Նվագից էլ անցնենք պարերի. Ազատության հրապարակում օգոստոսի վերջին ուրբաթ օրը կարող եք սովորել հայկական ավանդական պարեր՝ https://tinyurl.com/52z2zfen

🎉 Իսկ հաջորդ օրն ամրապնդել ձեր գիտելիքները՝ Կասկադում վայելելով «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը՝ https://tinyurl.com/4swk3wfv

💐 Սիզնսի այգում էլ լավ միջոցառում կա դպրոցից առաջ տնտեսել ցանկացողների համար. Ծաղիկների փառատոնի շրջանակում գուցե կարողանաք ծաղկեփունջ ձեռք բերել ոչ երիկամի գնով և ուրախացնել ձեր երեխայի դասղեկին՝ https://tinyurl.com/2af7h7d6


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ սեպտեմբեր 1-ին «Առնո Բաբաջանյանում» ելույթ կունենա Թումոյի սաներից բաղկացած «Ուրու» բենդն իր յուրահատուկ հեղինակային երգերով


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N120)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan