#իվենթաPAN
September 5

🚀 #իվենթաPAN (122)

🎧 Նկարի միջի այս գեղեցկուհին՝ Բեյոնսեն, դարձավ 42 տարեկան, իսկ դու դեռ հիշում ես նրա «աղջիկ վախտերը», երբ նոր էր սկսել հանդիպել Jay-Z-ի հետ, ու, հավանաբար, մտածում, որ դու էլ ես դեռ նույն երիտասարդն ու առույգը և կարող ես նույն էնտուզիազմով շարժվել Single Ladies երգի տակ։ Շտապենք հիասթափեցնել. Բեյոնսեն դեռ կարող է այդպես շարժվել, բայց այ դու, հավանաբար, այսօր մի քանի անգամ ինքնաբերաբար «ախ» ես արել տեղից վեր կենալիս։ Լավ, չխոսենք տխուրից. ամերիկյան R&B-ի թագուհին անցած տարի Renaissance անվանումով մի հիանալի շրջագայություն սկսեց՝ տպավորիչ շոուներով, նոր երգերով և վառ կերպարներով։ Առաջարկում ենք վայելել տարբեր քաղաքներում նրա ելույթներից մեկտեղած այս տեսանյութը և ապրել ձեր փոքրիկ ռենեսանսը՝ https://youtu.be/c9RTJIrM57o


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🤦🏻‍♀️ «Հուսով եմ՝ մի օր ես մի քանի աղջիկ կունենամ կամ, եթե աղջիկ էլ չէ, ապա գոնե թող «տրանս» լինեն, որովհետև ես ունեմ լիքը հիանալի կոշիկներ, պայուսակներ և պատմություններ, որոնք պետք է արժևորել». այսպես է Բլեյք Լայվլին արտահայտվել ավելի քան 10 տարի առաջվա իր հարցազրույցներից մեկում։ Այդ ժամանակներից հետո տրանսգենդերների հասցեին «տրանս» բառն օգտագործելը վիրավորական է համարվում, բայց դեպքը նոր են սկսել ակտիվ քննարկել, քանի որ այժմ Լայվլին սկանդալների կիզակետում է։ PAN-ը պատմում է Դեդփուլի հայտնի կնոջ ֆիլմի շուրջ ծավալված քննարկումների, Լայվլիի սկանդալային հայտարարությունների, կոպիտ պահվածքի ու հնարավոր «չեղարկման» մասին՝
📖 lav.pan.am/itendswithus


Անցնենք մեր իվենթներին․

📚 Իսկ մեզ փառատոնաշատ օրեր են սպասում. այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունը Գրքի փառատոնն է, որի կարիքը բոլորս հաստատ ունենք՝ https://tinyurl.com/49acymft

🍷 Դիլիջանում շաբաթ օրը տեղի կունենա Արվեստների և արհեստների միջազգային փառատոնը. գինի, գարեջուր, լավաշ, վարպետության դասեր և ավելին՝ https://tinyurl.com/va7smrwt

🎛️ Երաժշտական փառատոնների պակաս էլ չի լինի. Դիլիջանում է նաև TheOffice-ի եռօրյա O3 մեծ փառատոնը՝ տասնյակ արտիստներով ու Կոմպոզիտորների տանը՝ https://tinyurl.com/mrey6d83

🎵 Ռեյվերից խուսափողների համար կա այլ՝ ավելի հայեցի ու հանգիստ միջոցառում՝ Սայաթ-Նովա փառատոնը Հաղպատում՝ «Ռեինկարնացիա»-ի մասնակցությամբ՝ https://tinyurl.com/484wann6

🎷 Իսկ հայրաքաղաքում ամսի 7-ին առաջին անգամ ելույթ կունենա Արցախի պետական ջազ նվագախումբը՝ https://tinyurl.com/mrybjwks

🤗 Վերադառնանք Երևան, որտեղ նույնպես արցախյան տրամադրություն է տիրելու. «Երազ» այգում շաբաթ օրն արցախցիները և բոլոր ցանկացողները կարող են հավաքվել՝ միասին մեկ օր ապրելու Արցախի շնչով ու մշակույթով՝ https://tinyurl.com/4mrajef3

🎶 Երևանում ամսի 9-ից սկսվում է Yerevan Music Week-ը. մեկ շաբաթ շարունակ մոտ 70 արտիստ ելույթ կունենա այդ միջոցառման շրջանակում՝ https://tinyurl.com/4vbpsr9v

🎻 Իսկ դասական երաժշտության սիրահարների համար այդ օրերին՝ ամսի 12-ից, կբացվի Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ https://tinyurl.com/r4m8ysjs

🎚️ Ի դեպ, դասականը կարելի է ու երբեմն պետք է համադրել արդիականի հետ. հենց այդպիսի փորձ է արվելու սեպտեմբերի 11-ին՝ Վիվալդիի երաժշտությունը DJ ռեմիքսով ներկայացնելու շրջանակում՝ https://tinyurl.com/bdvwxnn9

🎤 Նույն օրը ջազի սիրահարների պաշտելի «Ուլիխանյանում» մի բեմում կմիավորվեն Արտոն, Արտյոմը, Ավագն ու Արմանը՝ https://tinyurl.com/2dn9kwbe

🎸 Եվ եզրափակենք, թերևս, Tonelab-ում կայանալիք՝ հունական բլեք մետալի ներկայացուցիչներ Yoth Iria խմբի համերգով, որին կընկերակցեն նաև հայ և վրացի բենդեր՝ https://tinyurl.com/2cfscb25


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս, անգամ՝ օպերայի և բալետի, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով այստեղից


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N121)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan