#իվենթաPAN
September 12

🚀 #իվենթաPAN (123)

🎧 Հիմա կարող եք ասել՝ «ախր, PAN ջան, մենք էս նկարը դեռ մի շաբաթ առաջ ենք տեսել, «Էդվարդ Նալբանդյան» մի՛ արեք», բայց բանն այն է, որ Linkin Park-ի նոր վոկալիստի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև այս լուսանկարը, սկսել է տարածվել հենց անմիջապես մեր նախորդ շաբաթվա դայջեսթի հրապարակումից հետո։ Իսկ մենք՝ որպես այդ լեգենդար խմբի մեծ սիրահարներ, պարզապես չէինք կարող առիթը բաց թողնել ու չանդրադառնալ թեմային։ Նկարը տեսել եք, հասկացանք, իսկ այ բուն համերգը լսե՞լ եք. վստահ չենք։ Ուստի բերել ենք ձեզ ամբողջական համերգը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին` Լոս Անջելեսում, ու որի բեմից հենց խմբի երկրպագուներն իմացել են խմբի նոր անդամների մասին։ Ի դեպ, գնահատեք Էմիլի Արմսթրոնգի ելույթը՝ https://youtu.be/IL1nlWOciL0


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👩🏻‍🎤 Արդեն սովոր ենք, որ Netflix-ի ֆիլմերում և սերիալներում բոլորիս հայտնի՝ տղամարդ կերպարները փոխարինվում են կանանցով, սպիտակամորթները՝ սևամորթներով, սթրեյթերը՝ գեյերով։ Linkin Park խմբի ֆաները բողոքում են, որ տենդենցը հասել է նաև ռեալ կյանք. բոլորի սիրելի Չեսթեր Բենինգթոնին փոխարինելու է եկել Էմիլի Արմսթրոնգը։ Իհարկե, խմբի նոր վոկալիստի սեռն ամենաքննարկվող թեմաներից է, բայց միակը չէ։ PAN-ը պատմում է անփոխարինելի Չեսթերին փոխարինելու փորձի, Էմիլիի անվան շուրջ սկանդալների, 7 տարվա լռությունից հետո վերադարձած խմբի սպասվող ալբոմի, երկրպագուների թեժ քննարկումների ու Բենինգթոնի որդու արդար զայրույթի մասին՝
📖 lav.pan.am/linkinpark


Անցնենք մեր իվենթներին․

🎛️ Աշուն է, իսկ դա նշանակում է, որ Երևանում ռեյվերի նոր սեզոնը բացված է. «Հայֆիլմում» MOCT-ը երեք սթեյջում երկու օր շարունակ տպավորիչ լայնափով իվենթ է կազմակերպում այս weekend՝ https://tinyurl.com/2ya49s94

🎸 Կրկին երկու օրով ոչ պակաս թեժ, բայց արդեն ռոքային փառատոն է սպասվում ToneLab-ում, որտեղ Rozen Tal խումբն իր ընկերների հետ կնշի 9-ամյակը՝ https://tinyurl.com/4ee3wvuh

🎤 Իսկ հին ու բարի Stop-ում կիրակի օրը հին ու բարի Lav Eli-ն է ելույթ ունենալու. ասեղ գցելու տեղ չի լինի՝ https://tinyurl.com/52whp2mp

🎙️ Funkabout շարքի համերգները չե՞ք կարոտել. ամսի 15-ին «Ուլիխանյանի» բեմում կլինի բոլորի սիրելի Միշը՝ Նալբանդյան եղբայրների հետ՝ https://tinyurl.com/bdcf3abn

🎼 Շուտով Կոմիտասի ծնունդն է, իսկ դա նշանակում է, որ վարդապետին նվիրված համերգների պակաս չի լինի. շաբաթ օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կարող եք լսել «Չլսված Կոմիտաս»՝ https://tinyurl.com/4mmrpdr8

🎻 Իսկ ամսի 18-ին «Արամ Խաչատրյանում» Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կհնչեն համաշխարհային դասական կատարումներ՝ https://tinyurl.com/3ajyr674

🎵 Նույն վայրում՝ Օպերայում, հաջորդ օրը կարող եք վայելել Շառլ Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» հայտնի մյուզիքլը՝ https://tinyurl.com/bddp8eks

🎶 Մեծն շանսոնյեի պատվին նույն օրը նրա երգերը կարելի է լսել Կամերային երաժշտության տանը՝ պետական կամերային երգչախմբի մատուցմամբ՝ https://tinyurl.com/muu8eb55

🍇 Բարձր արվեստից անցնենք ավելի «հողեղեն» իվենթների. սեպտեմբերի 14-15-ին մեծ Բերքի տոն է սպասվում՝ գյուղական կյանքի և ավանդույթների մասին պատմող փառատոն՝ https://tinyurl.com/48f7cbzx

🖼️ Նույն օրերին Կասկադում կարող եք տեսնել ու գնել Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և Արցախի արհեստագործ վարպետների ձեռագործ աշխատանքներ՝ https://tinyurl.com/8kznp2je

🎉 Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը նույնպես այդ օրերին է, բայց ոչ թե մայրաքաղաքում, այլ Գյումրի-Դիլիջան-Արենի երթուղով՝ https://tinyurl.com/ypupn882

🍆 Իսկ ամենավերջում մի լրիվ «փախած» իվենթ. Art Kvartal-ում կարող եք վայելել «մարմին-ֆալոսներին» նվիրված ցուցադրությունը, որը, թերևս լավագույնս կներկայացվի մեր այսօրվա սոցիալական, ֆինանսական և քաղաքական ինստիտուտների վիճակը՝ https://tinyurl.com/3pm4rwvt


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N122)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan