🚀 #իվենթաPAN (124)
🎧 Մադոննայի ու Բրիթնիի այս iconic համբույրը քննարկվեց երկար տարիներ և մինչ օրս համարվում է VMA մրցանակաբաշխության ամենավառ իրադարձություններից մեկը։ Ընդ որում, մոտակայքում «Կորեայի որբի» դեմքով կանգնած Ագիլերայի համար սա գուցե փոքր-ինչ նեղվելու պատճառ է, քանի որ նա ևս իր բաժին Մադոննայի համբույրից էր ստացել, բայց դա ոչ ոքի այդքան չի տպավորել, որքան հենց Բրիթնիի հետ համբույրը։ Դե, գուցե, պատճառն այն է, որ այդ ժամանակ Բրիթնին իր փառքի գագաթնակետում էր, և ինչ-որ խորհրդանշական բան կար փոփի թագուհու ու փոփի արքայադստեր համբույրի մեջ։ Ինչևէ, հեռավոր 2003-ի այս էպիկ ելույթը երբեք ավելորդ չէ վերանայել ու վերհիշել, մի քիչ նոստալգիայի գիրկն ընկնել և ուրախանալ, որ այ հիմա դուք հաստատ թե՛ Մադոննայից, թե՛ Բրիթնիից լավ տեսք ունեք՝ https://youtu.be/Obpe_-eja10
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🪩 Ժուկով-ժամանակով՝ dial-up-ի մութ ու ցուրտ տարիներին (տիկտոկերները չեն հասկանա), երբ կամ դու էիր մտնում ինտերնետ, կամ մաման էր տան հեռախսով զանգում ընկերուհուն, իսկ մի երգը կարող էր ներբեռնվել երկու օրում, MTV ալիքն իսկական փրկություն էր։ Հենց այդտեղից էինք տեղեկանում երաժշտական նորությունների մասին, դիտում վերջին տեսահոլովակները, իմանում՝ ինչ եղավ Բրիթնիի ու Ջասթինի հարաբերությունների հետ և սովորում տգեղ հագնվել՝ քարիկներով ջինսեր գոտկատեղից ներքև, վարդագույն փոռիկներով տոպեր (2000-ականներն այդ առումով անտանելի էին)։ Այսօր MTV-ի անվանումն ավելի շատ կապվում է VMA մրցանակաբաշխության հետ, և PAN-ը պատմում է դրա ամենահավես պահերի մասին՝ Մադոննայի ու Բրիթնիի «ոչ հայեցի» համբույրից մինչև Էմինեմի «կլոններ», հղի Բիյոնսեից մինչև Սվիֆթից արձանիկ «խլել» փորձող Քանյե՝
📖 lav.pan.am/vma
🏛️ Մեզ բոլորիս պատմական ու աստվածային օրեր են սպասվում՝ Անահիտ աստվածուհու այդքան սպասված գլխի ու ձեռքի ցուցադրությունը բացվում է շաբաթ օրը և կշարունակվի մինչև մարտ՝ https://bit.ly/3XO3WrE
🎻 Այս օրերին քաղաքում նաև շարունակվում է սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը. Թումոյի այգում մինչև սեպտեմբերի 24-ը կարող եք վայելել Սանկտ Պետերբուրգի, Լա Սկալա թատրոնի և հենց մեր նվագախմբերի կատարումները՝ https://bit.ly/4d75Kk4
🎷 Անկախության օրը «Ուլիխանյանում» ևս սպասվում է խորհրդանշական ելույթ. կնվագի Արցախի պետական ջազ նվագախումբը՝ https://bit.ly/3B7ZCLh
🎵 Նույն վայրում ամսի 26-ին կարող եք լսել Yerevan Calling նախագծի ամբիցիոզ և հայտնի երաժիշտներին՝ https://bit.ly/3MRgyZ2
🎼 Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը մոտենում է իր ավարտին. ամսի 20-ին «Արամ Խաչատրյանում» կհնչեն հայ և չեխ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ https://bit.ly/4dfoduG
🔊 Չեխական երաժշտությունից անցնենք սկանդինավյանի, և ոչ թե դասականի, այլ՝ սկանդինավյան ֆոլկի և գոթիկայի տարրերով՝ Fjellheim նախագծի համերգին, որը տեղի կունենա «Առնո Բաբաջանյանում»՝ https://bit.ly/4e3SoGy
🎛️ «Ոչ հայեցի» իվենթների թեման շարունակենք TheOffice-ում ռեյվերի սեզոնի բացմամբ. ոչ այնքան հաջող դիլիջանյան փառատոնից հետո սեզոնի բացումից սպասելիքները մեծ են՝ https://bit.ly/4dfonlM
📽️ Մի կարճ ընթացքով տեղափոխվենք Գյումրի, որտեղի ԼՈՖԹ-ում կարևոր միջոցառում կլինի՝ «Պատերազմի դեմքերը» Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրությունների ծրագիրը՝ https://bit.ly/3Zr9cD1
🧑🏻🏫 Իսկ Երևան կրկին վերադառնում է Emerge միջազգային տեխնիկական համաժողովը՝ բազում հայտնի դեմքերով, խոսնակներով, ստարտափների համար հնարավորություններով և ուրախ փարթիներով՝ https://bit.ly/4eurC9Y
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N123)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan