🚀 #իվենթաPAN (125)
🎧 Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրն է, իսկ դա մի հիանալի առիթ է հայկական մշակույթի առանցքային կերպարներից մեկին հարգանքի տուրք մատուցելու և վերհիշելու կամ, գուցե, կյանքում առաջին անգամ լսելու Վարդապետի պահպանված ձայնագրությունները (այո, այդպիսիք կան, ու քիչ չեն)։ Եվ ոչ միայն Կոմիտասի, այլև նրա դպրոցի ակնառու ներկայացուցիչ, օպերային երգիչ Արմենակ Շահմուրադյանի։ Լսե՛ք, վայելե՛ք, բացահայտե՛ք ձեզ համար նորը, որպեսզի մյուս անգամ, երբ Սուպեր Սաքոն կամ ցանկացած ոք տարօրինակ հայտարարություններ անի «հայկական մուղամի» և «ծռած նոտաների» մասին, լինեք տեղեկացված ու հանկարծ չընկնեք այդ կիսագրագետ թակարդը՝ https://youtu.be/vLsbjRrtsOk
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🔬 Հեռավոր 90-ականներին ու 2000-ականներին՝ «Մեր բակի» հայփի գագաթնակետին, երբ գողական ենթամշակույթն էլ ավելի տարածված էր, գիտնականի կերպարն անխնա ծաղրանքի էր ենթարկվում, և ոչ միայն գիտնականի՝ ցանկացած «ինտելիգենտի»։ Թերևս, դրա հետևանքներն ենք այսօր մարսում բոլորս՝ գիտության ոլորտում լճացումից մինչև լատինատառ ու ռուսատառ «պսկովահայերենի» լեգիտիմացում, կերատինային մազերով ու խախտումներ անող «նիվիստներից» մինչև սոցցանցերում հայհոյախառը հաղորդակցվող «40 տարվա մանկավարժներ»։ Բայց եկեք տխուրի մասին չխոսենք։ PAN-ը պատմում է ամբողջ աշխարհում գիտության հանրահռչակմանն ուղղված հետաքրքիր միջոցառումների մասին, և այդ ֆոնին՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա, որը, հուսով ենք՝ ինչ-որ բան կփոխի բոլորիս կյանքում՝
📖 lav.pan.am/science2
🧑🏻🔬 Համազգային Գիտության շաբաթը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 6-ը. հիմնական վայրը՝ Ազատության հրապարակ, ինչը թույլ կտա վայելել նաև այդ առիթով փոփոխված Օպերայի պաստառները՝ https://tinyurl.com/ytsw39zj
👨🏻🏫 Եվս մեկ նշանակալի իրադարձություն գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում. Հայաստանը երկրորդ անգամ հյուրընկալում է WCIT միջազգային կոնգրեսը՝ https://tinyurl.com/49yvtap7
🖼️ Անցնենք մյուս կարևոր առիթին. Կոմիտասի ծննդյան օրվա կապակցությամբ Կոմիտասի թանգարանում Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանին նվիրված ցուցահանդեսն է բացվել՝ https://tinyurl.com/4msn65cy
🎶 Ուրբաթ օրը Կամերային երաժշտության տանը «Տաղարան» համույթը կկատարի «Նվիրում վարդապետին» համերգային ծրագիրը՝ https://tinyurl.com/2v2xf5uc
🎼 Հոկտեմբերի 2-ին «Առնո Բաբաջանյանում» ևս կհնչի Կոմիտաս՝ Հայկ Պետրոսյանի և այլ երաժիծտների կատարմամբ՝ https://tinyurl.com/mr32bp29
🎤 Հայկական ժողովրդական երգերը երկրորդ շունչ են ստանում այս օրերին նաև «Հող Արթուն» էթնիկ/էլեկտրոնային նախագծի շնորհիվ. հոկտեմբերի 27-ին նրանց համերգն է How-ում՝ https://tinyurl.com/36wy2pnk
🎷 Հոկտեմբերի 3-ին Ուլիխանյանում New Quintet-ի կատարմամբ կարող եք լսել ժամանակակից և մոդեռն ջազ՝ յուրահատուկ մատուցմամբ՝ https://tinyurl.com/2s3zwsym
🎵 Իսկ Stop-ում կիրակի օրը սպասվում է «նախկինների» վերադարձը, ավելի ճիշտ՝ «Բամբիռի» նախկինների, ավելի կոնկրետ՝ Ջագ Բամբիռի. բաց մի՛ թողեք՝ https://tinyurl.com/yfex8ac8
🎛️ Շաբաթ և կիրակի թեժ է լինելու նաև «Հայֆիլմում». MOCT-ը հերթական անմոռանալի ռեյվն է ծրագրել՝ լավ տեղացի և օտարերկրացի արտիստներով՝ https://tinyurl.com/y26ck3z3
🛩️ Եղվարդի օդանավակայանում էլ կանցկացվի հինգերորդ Air Fest-ը՝ միավորելով լավ ժամանցն ու երաժշտությունը, և փոքր ավիացիան՝ https://tinyurl.com/yc5mu7rn
🎞️ Իսկ եթե «Ոսկե ծիրանի» օրերին չեք հասցրել դիտել Երևանի մասին պատմող Yerevanilla կարճամետրաժ ֆիլմերի շարքը, առաջիկա օրերին կարող եք լրացնել այդ բացը՝ https://tinyurl.com/4pwa97a7
🍯 Կամ, օրինակ, գնալ «Երազ» այգի ու քաղցրացնել ձեր դառն աշխատանքային առօրյան՝ «Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառին՝ https://tinyurl.com/bdhxuaew
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N124)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan