🚀 #իվենթաPAN (126)
🎧 Ամբողջ աշխարհի համար գուցե գաղտնիք էր, բայց հո մենք՝ հայերս միշտ գիտեինք, որ այդ փչացած հոլիվուդներում «satanayakan DJ pornoner» են տիրում, և վերջապես ամեն ինչ ջրի երես դուրս եկավ՝ գագաներով, բեյոնսեներով, լոպեսներով և բոլոր մնացած մասնակիցներով։ Diddy-ի մասին գիտեին նաև հայ աստղերը, մասնավորապես՝ Մանչն ու Վլեն, պարզապես չէին կարող բաց տեքստով մեզ ամեն ինչ ասել ու, ինչպես Էմինեմը և 50 Cent-ը, փորձում էին տեղ հասցնել ինֆորմացիան իրենց երգերի միջոցով։ Չեք հավատու՞մ. մենք այդպես էլ գիտեինք, դրա համար եկել ենք վառ ապացույցով՝ «հեռացել է իմ փերին, արցունքներն իմ աչքերին, բաժանման այդ վայրկյանին՝ Di Di, Diddy…»։ Ինչի՞ մասին է սա, եթե ոչ երգչուհի Ալիայի սպանության»։ Վայելեք She Knows-ի մեր մրցակից երգը՝ https://youtu.be/gLez3Gyk_xY
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🍿 Հոլիվուդում իսկական «պոռնո» է տիրում, ընդ որում՝ բառի թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով։ Ամբողջ աշխարհը քննարկում է P Diddy-ին և նրա հետ կապված իրական ու դեռ դավադրապաշտական տեսությունների մակարդակով հայտնի հանցանքները՝ մարդկանց առուվաճառքից մինչև բռնաբարության դեպքերով օրգիաներ, մանկապղծությունից մինչև սպանություններ։ Քննարկումները ցունամիի պես հասել են նաև հայկական տիրույթ և մտել բոլորի առօրյա՝ սրբել-տանելով մեր լոկալ թեմաները։ Ուստի PAN-ը որոշել է սկիզբ դնել #PANDiddy շարքին՝ պատմելով, թե ինչում են մեղադրում հայտնի ռեփերին՝ 2Pac-ի սպանությունից մինչև Բիբերի հանդեպ ոտնձգություններ, թե ինչ են գտել նրա տանը (լուբրիկանտի հազարավոր շշեր ու դիլդոներ), և թե ովքեր են այդ ամենի մեջ թաթախված՝
📖 lav.pan.am/diddy2
👨🏿🎤 Ում ասես, որ չեն տեսել Diddy-ի «սպիտակ» փարթիներին, բայց հուսով ենք, որ Ջեյսոն Դերուլոն այդ ամենին չի մասնակցել. նրան կարող եք ամսի 4-ին լսել Հրապարակում բոլորովին անվճար՝ WCIT համերգի շրջանակում՝ https://tinyurl.com/mvpv42d6
😎 WCIT-ն այս տարի DigiTec-ի հետ է գործակցում, իսկ վերջինս ավանդաբար կանցկացվի Մերիդիանում, որտեղ այս ուիքենդ կարող եք միանգամից տեսնել հայկական տեխնոլոգիական գիգանտներին և ոչ միայն՝ https://tinyurl.com/3kssbanw
🔬 Այդ ամենին զուգահեռ Ազատության հրապարակում շարունակվում է Գիտության շաբաթը, որի թեման արդեն փոխվել է, բայց ևս մեկ փոփոխություն առջևում է՝ https://tinyurl.com/ytsw39zj
✊🏻 Գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 6-ին կանցկացվի Artsakh STEAM Fest 2024-ը՝ իր հագեցած ծրագրով՝ https://tinyurl.com/3eek53v7
🎷 Արցախցիներն այս շաբաթ ակտիվ են ոչ միայն գիտության ասպարեզում, այլև՝ երաժշտության. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ելույթ կունենա Արցախի ջազ նվագախումբը՝ https://tinyurl.com/ym7dmpfd
🎤 Իսկ հոկտեմբերի 8-ին Հայաստանում ելույթ կունենա համաշխարհային աստղ Պլասիդո Դոմինգոն. նա հանդես կգա մեր Ֆիլհարմոնիկի հետ՝ Թոփչյանի ղեկավարությամբ՝ https://tinyurl.com/4w362e47
🎵 Անցնենք մեր տեղական աստղերին. բոլորի սիրելի FairWind խումբը դառնում է 17 տարեկան և այդ առիթով մեծ համերգ է տալու Hard Rock-ում ամսի 4-ին՝ Ջեյսոն Դերուլոյի համերգից տանելով բոլոր գեղեցիկ աղջիկներին՝ https://tinyurl.com/mry39hfr
🎶 Եվ անցնենք փառատոներին. լսե՞լ եք NOPA-ի՝ ձայնային արվեստի և երաժշտական էքսպերիմենտների փառատոնի մասին, որը կսկսվի ուրբաթ ու կանցկացվի տարբեր տեղերում, այդ թվում՝ «Հայֆիլմ»-ում՝ https://tinyurl.com/yy53deaf
🍷 Բայց հայերը, իհարկե, ավելի շատ սիրում են ուտել-խմելու փառատոները. օրինակ՝ «Արենի Գինու փառատոնը», որն այս շաբաթ օրը կանցկացվի արդեն 16-րդ անգամ՝ https://tinyurl.com/mr25nmwt
🍗 Կամ Քյուֆթայի փառատոնը, որը երկար դադարից հետո հոկտեմբերի 8-ին կանցկացվի երկրորդ անգամ Էջմիածնում` https://tinyurl.com/2a7umapb
🎭 Վերջում էլ` մի հետաքրքիր իվենթ, որը նվիրված է Փարաջանովի 100-ամյակին՝ «Դիմականանդես Փարաջանովի ամառանոցում». բաց մի թողեք՝ հոկտեմբերի 5-ին ԼՈՖԹ-ում՝ https://tinyurl.com/2dtrrfu8
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N125)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan