#իվենթաPAN
October 10

🚀 #իվենթաPAN (127)

🎧 Այս անգամ որոշել ենք օրիգինալ ու կրեատիվ գտնվելու փոխարեն ընկնել նոստալգիայի գիրկը՝ վերհիշելով այն անհոգ ժամանակները, երբ ավելի երիտասարդ էինք, բջջային հեռախոսները՝ ավելի գեղեցիկ ու իրարից տարբերվող, Diddy-ն էլ դեռ մարդասպան-ստրկատեր սրիկա չէր, այլ ԱՄՆ ամենախոստումնալից պրոդյուսերներից մեկն ու հայտնի և հարուստ ռեփեր։ Հենց այդ տարիներին է ծնվել նրա ամենահայտնի հիթերից մեկը, որը մինչ օրս ժպիտ է առաջացնում բոլոր միլենիալների դեմքերին՝ Last Night-ը, որտեղ Diddy-ն հանդես է գալիս Քեյշա Քոուլի հետ։ Առաջարկում ենք մի պահ կտրվել առօրյա «գաղջից», մոռանալ բոլոր սկանդալներն ու տհաճ նորությունները և մտովի տեղափոխվել հեռավոր 2007, երբ այս երգը նոր էր դուրս եկել՝ https://youtu.be/AxFhwtwiw6o


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


💄 Շարունակում ենք մեր #PANDiddy շարքը: Մտածու՞մ էիք՝ կատա՞կ ենք անում. ոչ, իհարկե. որոշել ենք այս թեժ թեման ամբողջությամբ քամել, ինչպես Diddy-ն էր քամում… լավ, հեչ։ Այս անգամ PAN-ը պատմում է տխրահռչառ ռեփերի կանանց մասին։ Հայտնի է, որ Diddy-ի ուշադրության կենտրոնում հայտնված կանայք լավ ավարտ չէին ունենում՝ կամ ծեծվում էին, կամ բռնաբարվում, կամ մահանում անհասկանալի հանգամանքներում, կամ էլ հայտնվում ճաղերի հետևում։ Բացառություն չէ եղել նույնիսկ Ջեննիֆեր Լոպեսը, որը, մի քանի տարի ընկերություն անելով Դիդդիի հետ, շատ հետքրքիր արկածներ է գտել իր ապահովագրած «լոպեսի» համար ու մի քանի ժամ անցկացրել բանտում, որովհետև մինչ այդ իր բոյֆրենդի հետ եղել է փոխհրաձգության կենտրոնում՝ ակումբում։ Բայց մնացած ընկերուհիների բախտն ավելի քիչ է բերել՝
📖 lav.pan.am/diddy3


Անցնենք մեր իվենթներին․

🥳 Այս շաբաթվա կարևորագույն իվենթը «Էրեբունի-Երևանն» է. Երևանի օրն այս տարի նշվելու է բազմաթիվ համերգներով ու փառատոներով

🎷 Այսպես, Ազնավուրի հրապարակում էստրադային համերգ կլինի, Ազատության հրապարակում՝ դասական, Կասկադում, ինչպես միշտ, կհնչի ջազ՝ Մալխասի, Համասյանի և այլ հայտնիների մասնակցությամբ, Դիանա Աբգարի այգում ռոքային տրամադրություն կլինի ու դրան ուղեկցող գարեջրի փառատոն, իսկ Հյուսիսայինում գինի կհորդա. Սախարովի հրապարակում սպորտային տրամադրություն է տիրելու, իսկ օրվա ավարտին Հրապարակում մեծ համերգ է սպասվում՝ https://tinyurl.com/ytjvz43h

🎹 Անցնենք մյուս՝ ավելի համեստ իվենթներին. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ամսի 11-ին ելույթ կունենա ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն՝ https://tinyurl.com/2e6ay33f

🇫🇷 Ի դեպ, Ֆրանսիայի մասին. շաբաթ օրը Francofest-ն է, որի շրջանակում կարող եք բացահայտել ֆրանկոֆոն ժամանակակից արվեստի աշխարհը՝ https://tinyurl.com/46u4d9ct

🎈 Մեկ այլ՝ ավելի գունեղ և ուրախ փառատոն էլ է լինելու այդ օրերին՝ «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը՝ ավելի քան 20 օդապարիկով ՀՀ-ից և արտերկրից՝ https://tinyurl.com/2xruhzx3

🚲 Շաբաթը փառատոնաշատ է լինելու. Ենոքավանում կանցկացվի Yell Sport Fest-ը՝ մրցավազքով, հեծանվավազքով, թիմային խաղերով և յոգայի դասերով՝ https://tinyurl.com/54dyk8m8

🐇 Տեղափոխվենք Մարմաշեն, որտեղ Ճագարների փառատոն է սպասվում. այդ՝ առաջին հայացքից cute թվացող միջոցառումը, իհարկե, հավես է և ուրախ, բայց մինչև այն պահը, երբ հիշում ես, որ պուպուշ ճագարներին վերջում ուտելու են՝ https://tinyurl.com/vycmzuvp

🤖 Եվ վերադառնանք Երևան, որտեղ հոկտեմբերի 12-ին կանցկացվի AI Conf արհեստական բանականության համաժողովը. հուսանք՝ գոնե այս անգամ «տարածաշրջանի ամենատեխնոլոգիական երկրում» լույսերը չեն անջատվի՝ https://tinyurl.com/4t5kydny

🎧 Եվ վերջում էլ մի քանի միջոցառում՝ էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար. Back&Forth նախագիծն ուրբաթ օրը կնշի իր 1-ամյակը TheOffice-ում՝ https://tinyurl.com/yc5rscja

💿 Իսկ հաջորդ օրը Cyber Folk-ն առաջին անգամ իվենթ կանի ՊԷՈՒ-ում. դիջեյ սեթեր, շարժական երաժշտական լաբորատորիա, ինտերակտիվ աշխատարաններ և այլն՝ https://tinyurl.com/yfxavhns

🌃 Նույն օրն իվենթ ունի նաև Rambalkoshe-ն. այս անգամ հերթական shindig-ը կանցկացվի Մերգելյանի կտուրին, որպեսզի վայելեք թե՛ երաժշտությունը, թե՛ գիշերային Երևանի տեսարանը՝https://tinyurl.com/56mru8v3


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N126)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan