🚀 #իվենթաPAN (132)
🎧 Լուսանկարում կքանստածն աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ, կիթառահար, դիջեյ և դրոդյուսեր Moby-ն է, իմացել է, որ Գրետան Հայաստանում է, որոշել է ինքն էլ գալ, հանկարծակի հայտնվել է Երրորդ մասում ու փորձում է յուրայինի տեղ անցնել, բայց դեռ այդքան էլ պրոֆեսիոնալ չի պպզում։ Ոչինչ, Մոբիի համար նման դժվարությունները ոչինչ են, կսովորի։ Եթե չեք հիշում Մոբիի անունն ու ճաղատ և լուսավոր գլուխը, հավանաբար ձեր կյանքում Նիկոլաս Քեյջը չի փորձել 60 վայրկյանում թռցնել «Էլեոնոր» անունով Ford Mustang-ը, Ջեյսոն Բորնը ոչ ոքի չի ծեծել, Ջեյմս Բոնդն էլ՝ չի գայթակղել։ 12 տարվա լռությունից հետո, որը Մոբին բացատրում է իր ծերությամբ ու ալարկոտությամբ, տաղանդավոր երաժիշտն այս տարի էպիկ համերգներ է տվել Play 25 տուրի շրջանակում՝ https://youtu.be/xSqL-_RSyJw
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
😖 Մտքում անընդհատ how dare you? գոռալով ու շատ ջղաձգված քայլում է Հայաստանով Գրետա Թունբերգը։ Շվեդ էկոակտիվիստն ու բնապահպանն ընդամենը մի քանի օր է` ինչ մեր երկրում է, բայց արդեն հասցրել է շնչել հանած կատալիզատորների ու համատարած ծառահատումների հետևանքով աղտոտվածության կրիտիկական շեմին հասած երևանյան օդը, տեսել է երկրի ճանապարհների ու բնության վիճակը… կամ, գուցե, բախտներս բերել է, և երիտասարդ ակտիվիստն այդ ամենը չի զգացել, չի նկատել, նաև չի լսել, թե ինչքան հաճախ են մեր երկրում տանջում կենդանիների։ Ինչևէ, Թունբերգն այստեղ լրիվ այլ նպատակով է ու, գուցե, կարողանա աշխարհի ուշադրությունը հրավիրել մեր խնդիրների վրա։ PAN-ը պատմում է տարիներ առաջ հայտնված՝ հյուսիկներով, ջղային ու վճռական այս աղջնակի մասին, որը հասցրել է մատ թափ տալ աշխարհի ուժեղների վրա՝
📖 lav.pan.am/thunberg
🎤 Սկսենք միանգամից նոյեմբերի ամենակարևոր համերգից՝ The Beautified Project-ի վերադարձից. նոյեմբերի 18-ին խմբի 20-ամյակին նվիրված համերգ է լինելու Տիկնիկայինում, ու տոմսերն արդեն sold out են, ուստի, եթե չեք հասցրել գնել, ձեզ պարզապես ջիջիլ ենք գցում՝ https://tinyurl.com/3pwt77ny
🎛️ Տիկնիկայինում մի էքսպերիմենտալ նախագիծ ունի նաև Հայկ Կարոյին. «Եռման կետ» շարքի առաջին իվենթը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ https://tinyurl.com/45e36xr7
🎚️ Էլեկտրոնային երաժշտությունը գրավել է ռոքի բոլոր ավանդական վայրերը. Տիկնիկայինից բացի, ToneLab-ում նույնպես էլեկտրոնային է հնչելու այս ուրբաթ՝ 7 տարի անց Հայաստան է վերադարձել Bei Ru-ն՝ https://tinyurl.com/4dfe5p4r
🔊 Իսկ ուրբաթ գիշերը կարող եք շարունակել TheOffice-ում. նույնիսկ շենքից դուրս գալու կարիք չի լինի՝ https://tinyurl.com/4d7y7yrx
🎵 Շաբաթ օրը մեկ այլ էլեկտրոնային երաժշտության նախագիծ՝ նախկին «պոլիգրաֆցիների» սիրելի Stardust-ը դառնում է 1 տարեկան. իվենթը կլինի «Հայֆիլմի» տարածքում՝ https://tinyurl.com/5n73pjkk
🎼 Այս օրերին Երևանում անցնում է նաև CYFEST 16-ը, որի շրջանակում ուրբաթ օրը «Առնո Բաբաջանյանում« կարող եք վայելել համերգ՝ նվիրված Ֆիլ Նիբլոքի հիշատակին. մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/5cxbyv6d
🎹 Նույն վայրում ամսի 18-ին դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա հատուկ համերգով, որի ամբողջ հասույթը կուղղվի Ազնավուրի անվան անտառի հիմնմանը՝ վերջինիս 100-ամյակի առթիվ՝ https://tinyurl.com/2s42pn6z
💯 Նոյեմբերի 21-ին ևս մեկ միջոցառում կա՝ նվիրված շանսոնյեի 100-ամյակին. մեծ համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ https://tinyurl.com/25ezsukr
🎶 Նույն օրը «Առնո Բաբաջանյանում» կլինի նրա հիշատակի երեկոն. համերգին կմասնակցի ջազ նվագախումբ, մենակատարներ և հատուկ հյուրեր՝ https://tinyurl.com/2y4695zb
🎷 Եվ ի՞նչ շաբաթ առանց ավանդական ջազի. նոյեմբերի 19-ին «Ուլիխանյանում» Վահագն Հայրապետյանը ելույթ կունենա իր տրիոյով՝ https://tinyurl.com/yckf8k52
🎙️ Իսկ ամսի 21-ին նույն վայրում արդեն կարող եք լսել Dialog Project-ի կենդանի կատարումները. բեմում կլինի 7 տաղանդավոր երաժիշտ՝ https://tinyurl.com/2mumta4r
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N131)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan