#իվենթաPAN
Yesterday

🚀 #իվենթաPAN (133)

🎧 Այս տարի Մայլի Սայրուսը ստացավ իր առաջին Գրեմմին՝ միանգամից երկու անվանակարգում. նրա Flowers երգը ճանաչվեց տարվա լավագույն ձայնագրությունն ու լավագույն սոլո փոփ-կատարումը։ Մինչ Գրեմմիի արժանանալն այս երգն արդեն հացրել էր գրավել բոլորի սրտերը՝ կայացած կանանցից մինչև կայացման ճանապարհին գտնվող տղամարդկանց. և եթե առաջինները հատկապես գնահատել էին երգի բառերի ֆեմինիստական ուղերձները, ապա վերջինները, ինչպես միշտ, նախ և առաջ Մայլիի գեղեցկությունն էին արժևորել։ Մշտապես կիսամերկ, բունտար, սեքսուալ և առանց սահմանների Սայրուսը թեև վերջին տարիներին պակաս էպատաժային է դարձել (տարիքն իրենն ասում է), Գրեմմիի շրջանակում շատ տպավորիչ ելույթ է ունեցել. վայելեք՝ https://youtu.be/qC2ZieUE30Q


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👯‍♀️ Բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի լուսանկարիչների, որոնց՝ լուսանկարիչ դառնալու միակ մոտիվացիան մերկ աղջիկ տեսնելն էր: Վստահ ենք՝ հիմա կարդում եք այս տողերը և մտաբերում նման մարդկանց. նրանք սոցցանցերում ակտիվորեն գրում են բոլոր երիտասարդ աղջիկներին ու առաջարկում անվճար ֆոտոսեսիա՝ հույսով, որ մի բան «կկպնի»։ Չեք հավատա, բայց նման «շուստռիներ» եղել են դեռ 19-րդ դարում. հենց այդ ժամանակ է սկսվել մերկ լուսանկարչության հաղթական արշավը՝ գրավելով, նախ, Ֆրանսիան ու Անգլիան։ PAN-ը պատմում է էրոտիկ լուսանկարչության ծագման, «ֆրանսիական բացիկների», էրոտիկան ավելի հասանելի, բայց միաժամանակ անհասանելի թանկ դարձնելու, մերկ կանանց լուսանկարներով հիանալը հիվանդություն համարելու և այլ հետաքրքիր «տկլոր» մանրամասների մասին՝
📖 lav.pan.am/merk


Անցնենք մեր իվենթներին․

🎸 Քանի խոսք գնաց «ոչ հայեցի» բաներից, արժե հիշատակել CELESTE ֆրանսիական ավանգարդ դարք հարդքոր/բլեք մեթալ խմբի երևանյան համերգը. այս սատանիստներին կարող եք լսել ուրբաթ օրը ToneLab-ում՝ https://tinyurl.com/2pza35je

🎤 Ի դեպ, նույն օրը Համալիրում տեղի կունենա Toto Cutugno Original Band-ի համերգը՝ նվիրված մեծանուն երգչի հիշատակին՝ https://tinyurl.com/bded8xsc

🎻 Համալիրում շաբաթ օրը կարող եք վայելել նաև Սիմֆոնիկ «Ռեինկարնացիա» համերգը, որի շրջանակում մի բեմում կհայտնվեն սիմֆոնիկ նվագախումբն ու «Ռեինկարնացիա» օրկեստրան՝ https://tinyurl.com/yaz2dp62

🎹 Նույն օրը մեծ համերգ է սպասվում նաև «Արամ Խաչատրյանում». դաշնամուրի սիրահարների համար կնվագեն Bel Suono տրիոյի դաշնակահարները՝ https://tinyurl.com/2w8evn7s

🎵 Նոյեմբերի 22-ին իտալացի դաշնակահար Անտոնիո Դի Կրիստոֆանոյի նվագը կարելի է լսել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում՝ https://tinyurl.com/28e7efyv

🎶 Կամերային երաժշտության տանը նոյեմբերի 23-ին Երգեհոնային երաժշտության փառատոն է լինելու. կհնչի Վիվալդի՝ https://tinyurl.com/4u6ctkhy

💯 Հաջորդ օրը «Արամ Խաչատրյանում» կկայանա աշխարհի ամենաերկարակյաց լարային քառյակի՝ Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը՝ https://tinyurl.com/2az5tp8u

🎷 Անցնենք ջազի. «Ուլիխանյանում» ուրբաթ օրը կհնչի ամերիկացի երաժիշտ Սոննի Ռոլինզի երաժշտությունը՝ Կարեն Գրիգորյանի քառյակի մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/ykstrh78

🔊 Ջազ է հնչելու նաև Ճարտարապետների միության համերգային դահլիճում, որտեղ կիրակի Հայաստանի պետական ջազ նվագախումբը կկատարի այս տարվա հոբելյար հայ կոմպոզիտորների գործերը՝ https://tinyurl.com/yh7jvy56

📷 Երաժշտությունից անցնենք վիզուալ արվեստի. բան չմնաց՝ Ազգային պատկերասրահում նոյեմբերի 28-ին կավարտվի Երևանի լուսանկարչական փառատոնը, հասցրեք գնալ՝ https://tinyurl.com/2bc6wk4b

🎭 Իսկ Դրամատիկական թատրոնում ուրբաթ օրը կարող եք դիտել «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը, որը վերջին տարիների ամենասիրվածներից է՝ https://tinyurl.com/3k95z6ea


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N132)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan