🚀 #իվենթաPAN (134)
🎧 Վերջին տարիներին ծագումով ալբանացի երգչուհի Dua Lipa-ն գրավել է փոփ երաժշտության սիրահարների սրտերը և տարատեսակ վարկանիշային աղյուսակների առաջատար դիրքերը։ Երգչուհին ունի հաճելի ձայն, յուրահատուկ երգեր և, ինչը ոչ պակաս կարևոր է, գրավիչ արտաքին։ Լիպան առանձնանում է նաև իր «ոչ ալբանացի» համարձակ կերպարներով և ընդգծված, աչքի ընկնող սեքսուալությամբ։ Նրա համերգները սովորաբար մարդաշատ են, տոմսերն արագ sold out են լինում, և նա ցանկալի հյուր է երաժշտական առաջատար փառատոններում։ Հենց այդպիսիներից մեկից՝ 2022-ին Բրատիսլավայում անցկացված LoveStream փառատոնից մի հատված էլ առաջարկում ենք դիտել, այստեղ երգչուհին աննկարագրելի է՝ https://youtu.be/JHBxhxMEhD0
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🦵🏻 Մարդկության գոյության, թերևս, ամենասկզբից էլ մարդու մերկ մարմինը կարևորվել է ու գտնվել ուշադրության կենտրոնում. դրա մասին են վկայում մերկ մարդկանց պատկերող հնագույն որմնանկարները, Պոմպեյի պեղումներում հայտնաբերված էրոտիկ քանդակները, Կամասուտրայի ստեղծումը, Վերածննդի շրջանի մերկ բնորդուհիները և, ի վերջո, վերջին դարերի մերկ լուսանկարները։ Այսօր մերկությունն ավելի հասանելի է՝ պարզապես մտեք Ինստագրամ, և տարբեր կողմերից ձեզ «վրա կտան» տարբեր մոդելների հետույքները՝ անպայման որևէ խորիմաստ մտքի ուղեկցությամբ։ Ու եթե տղամարդիկ փնտրում են և հեշտությամբ գտնում կիսամերկ կանանց նկարներ, ապա կանանց համար դա հաճախ անակնկալ է, ոչ միշտ՝ հաճելի, որը կարող է անսպասելի գալ որևէ անծանոթ տղամարդու անկոչ «դիքփիքի» տեսքով։ PAN-ը շարունակում է պատմել մերկության մասին՝ այս անգամ ավելի խորքից (պատմության խորքից, ոչ թե այն, ինչ դուք մտածեցիք)՝
📖 lav.pan.am/merk2
🔞 Մերկության այս համատեքստում պարզապես չէինք կարող չանդրադառնալ Չարենցի թանգարանում դեկտեմբերի 6-ին բացվող «Մաքուր ու մերկ» ցուցահանդեսին. Չարենցի 18+ անտիպներ, մերկության գեղագիտական ընկալումներ, սեռականություն և այն ամենը, ինչ արգելում է Արմեն Հարեյանը՝ https://tinyurl.com/2yhhr4tk
🎄 Տոներն են մոտենում, տոներն են մոտենում… Սիզնս այգում դեկտեմբերի 1-ին վառելու են տոնածառի լույսերը. դեռ այս մեկով յոլա գնացեք, մինչև քաղաքապետարանը վառի Հրապարակի տոնածառի լույսերը՝ https://tinyurl.com/4w59nn4t
🎛️ Ի դեպ, քանի խոսք գնաց քաղաքապետարանից ու վառելուց. քանի դեռ այդտեղից եկել ու փակել են TheOffice-ը, երևանցի ռեյվերներին այս պահին մնացել է միայն «Հայֆիլմի» հարթակը, որտեղ էլ շաբաթ օրը լավ իվենթ կա՝ https://tinyurl.com/ycyn5tdv
👨🏿🎤 Երբ մի դուռ փակվում է՝ մյուսը բացվում է. այս անգամ բացվել է Craig David-ի դուռը, երգիչը դեկտեմբերի 2-ին առաջին անգամ գալիս է Երևան՝ համերգ տալու ու հազիվ մի հավեսով համեղ ուտելու՝ https://tinyurl.com/5h7jzjkw
🎸 Համեղ ուտելիքն ու ջերմ ընդունելությունը, վստահաբար, իրենց տեղն ունեն համշենական Meluses խմբի՝ Երևան արդեն որերորդ ամգամ վերադառնալու որոշման մեջ՝ https://tinyurl.com/hatjhp9n
🎹 Շաբաթ օրը Կամերային երաժշտության տանը ևս դրսից հյուրեր են սպասվում, իտալացի և ուկրաինացի արտիստները կմասնակցեն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության փառատոնին՝ https://tinyurl.com/38z8a64d
💯 Անցնենք մեր հայ երաժիշտներին. Ռադիոյի տանը նոյմբերի 30-ին տեղի կունենա «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված մեծն շանսոնյեին՝ https://tinyurl.com/3d4uxkwa
🎤 Դեկտեմբերի 1-ին «Ուլիխանյանում» ելույթ կունենա Աղվան Պապոյանը, ում, գուցե, վաղուց չեք լսել, և նրա ընկերները՝ https://tinyurl.com/bdehf2ed
🎵 Ամսի 5-ին նույն վայրում կարող եք լսել Ամիրյան Միշի և Նալբանդյան եղբայրների Funkabout նախագիծը՝ https://tinyurl.com/kwjb6scr
💃🏻 Տարին մոտենում է ավարտին, և Պարի պետականը որոշել է պարել այս տարվա իր վերջին պարը. դեկտեմբերի 1-ին Օպերայում անսամբլը հանդես կգա «Պարում է Պարի պետականը» համերգային ծրագրով՝ https://tinyurl.com/bdd7ekf7
🦉 Եթե օգտվում եք հարկային արտոնություններից, եկամտահարկի վերադարձով առանց մտածելու տուն եք գնում, լանչին սնվում եք գործատուի հաշվին, օֆիսում էլ ինչ-որ տեղ ունեք PlayStation, այս իվենթը ձեզ համար է. շաբաթ օրը տեղի կունենա IT Intellectual Cup-ը՝ https://tinyurl.com/2hdnbd6h
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N133)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan