🚀 #իվենթաPAN (135)
🎧 Ի՞նչ կարող էր միավորել Թրամփին, Մասկին և Փաշինյանին (բացի սկանդալային ու քննարկվող հայտարարություններից). դե, իհարկե, Մակրոնի հրավերով Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը գտնվելու հնարավորությունը։ Եվ մինչ աշխարհի ուժեղներն ու մեր վարչապետը հետևում էին այդ պատմական իրադարձությանը հենց էպիկենտրոնից՝ առաջին շարքերից, մեզ՝ սովորական մահկանացուներիս ոչինչ չի մնում, քան անել նույնը՝ առցանց։ Հուրախություն մեզ՝ այդ հիասքանչ միջոցառումը մանրամասնորեն տեսանկարահանվել է տարբեր կողմերից, ու այսօր կարող ենք դիտել համապարփակ անդրադարձը՝ պաշտոնական մասով, հայտնիների ժամանման կադրերով, ելույթներով և լուսային շոուով՝ https://youtu.be/o2cWEqJscKY
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
⚜️ «Նույնիսկ ավելի լավ է, քան 900 տարի առաջ». այս խոսքերով է մեկնաբանել Դոնալդ Թրամփը Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը։ Դե եթե Թրամփն է ասում, ուրեմն մի բան կա։ Հատկապես, որ Նոտր Դամի վերականգնման վրա ծախսված ռեսուրսներն ահռելի են. միլիոնավոր եվրոներ, 1200 հաստաբուն կաղնի, 2000 մասնագետ 250 ընկերությունից։ Եվ այս ամենը՝ 5 տարում, ինչպես և խոստացվել էր Մակրոնը տաճարի հրդեհի «սև» օրը (պարզվում է՝ երկրների առաջնորդները երբեմն կատարում են իրենց խոստումները)։ PAN-ը պատմում է աշխարհի ամենաճանաչելի տաճարներից մեկի՝ Նոտր Դամի պատմությունը՝ կառուցումից մինչև մեծ հրդեհ, բարդ վերականգնումից մինչև շքեղ վերաբացում՝
📖 lav.pan.am/notredame
🎉 Մինչ աշխարհը շնչակտուր և արտասվելով հետևում էր Նոտր Դամի վերաբացմանը, մեզ մոտ վառեցին տոնածառի լույսերը և արդեն պատրաստվում են Ամանորին. ամանորյա ամենամեծ տոնավաճառն այս տարի կանցկացվի Մերիդիանում՝ https://tinyurl.com/3d6urwvr
🥃 Ի՞նչ ամանոր՝ առանց հայկական ավանդական կոնյակի. դեկտեմբերի 14-ին և 15-ին ARARAT թանգարանում բաց դռների օրեր են, որոնց ընթացքում կարելի է ոչ միայն բացահայտել հետաքրքիրը, այլև հատուկ գներով գնել խմիչք՝ https://tinyurl.com/ycpfc89r
🎛️ Եվ ի՞նչ ուրբաթ 13՝ առանց ռեյվի. այդ օրը «Հայֆիլմում» MOCT-ը, Bohemnots Radio-ն և DOD Promo-ն կմիավորվեն՝ երկու սթեյջով ու հագեցած լայնափով իվենթի համար՝ https://tinyurl.com/2pwta8kk
🎚️ Լայվ էլեկտրոնային երաժշտություն է հնչելու նաև ամսի 14-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում. Rambalkoshe, 4 ժամ, 5 արտիստ՝ https://tinyurl.com/yb9ycssw
🤘 Իսկ Tonelab-ում այդ օրը «սատանիստական» տրամադրություն է տիրելու. մեկ բեմում՝ Curse of Death համերգի շրջանակում կմիավորվի հայկական երեք մետալ խումբ՝ https://tinyurl.com/msrkacc4
🎸 Հայկական ռոքի օջախում՝ Stop ակումբում, կիրակի ռոքնռոլային տրամադրություն է տիրելու. բեմն իրենց էներգիայով կլիցքավորեն FairWind-ի տղաները՝ https://tinyurl.com/4b4nw9rn
🎻 Անցնենք ավելի հանգիստ, դասական երաժշտության. Գաֆէսճեանում այս շաբաթ օրը ելույթ կունենա Կոնսի կամերային-գործիքային ամբիոնը՝ https://tinyurl.com/mr3heaae
🎶 «Առնո Բաբաջանյանում» դեկտեմբերի 17-ին Վարդապետի 155-ամյակին նվիրված համերգ է՝ Հայկ Պետրոսյանով, «Երևան» և «Լիլլա» քառյակներով՝ https://tinyurl.com/ymap833n
💯 Նույն օրն Արամ Խաչատրյանում տեղի կունենա Aznavour 100 բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը կուղղվի պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարներին՝ https://tinyurl.com/2ub3p47b
🎵 Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ է լինելու նույն վայրում նաև հաջորդ օրը՝ արդեն ոչ բարեգործական՝ https://tinyurl.com/59vjnpe9
🎷 Իսկ ամսի 19-ին Ուլիխանյանում, ինչպես միշտ, ջազ է հնչելու՝ միայն մեկ տարբերությամբ՝ այս անգամ Արցախի պետական ջազ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/3zj76eby
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N134)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan