#իվենթաPAN
December 19, 2024

🚀 #իվենթաPAN (136)

🎧 Լուսանկարում Jay-Z-ն ու P.Diddy-ն են՝ մտահոգ դեմքերով, երբ իմացել են, թե գալիք տարում միջին վիճակագրական օրինապաշտ ՀՀ քաղաքացին որքան է վճարելու տրանսպորտի համար՝ շարունակելով շախմատի ձիու դիրքով երթևեկել, որքան է վճարելու իր հարկերից՝ շարունակելով շնչել ծայրահեղ կեղտոտ ու վտանգավոր օդը, որքան է վճարելու բոլոր թանկացումների արդյունքում շղթայական թանկացման հետևանքով ճոխություն դարձած՝ առաջնային անհրաժեշտության իրերի ու սննդի համար, որքան է ծախսելու հայաստանյան ցածր որակի կյանքի վրա, ինչպես է գնելու Երևանում բնակարան Մոնակոյի արժեքներով՝ առանց եկամտահարկի վերադարձի… Ամերիկացի ամենահարուստ ռեփերները խույվորել են այս նորություններից ու չեն հասկանում՝ ոնց ենք մենք այստեղ կարողանում այդ ամենի տակից դուրս գալ 120,000 աշխատավարձով։ Այս կապակցությամբ վայելեք Jay-Z-ի 2009-ի համերգը Մեդիսոնից՝ https://youtu.be/Zc2UJ0nf71Q


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


💩 P. Diddy-ի թեման դեռ շատ ջուր կքաշի. այսօր արդեն իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի կեսբերան բարև են տվել ռեփերին, սոցցանցերի դիվանային զորքերի կասկածի տակ են։ Ու եթե սկզբնական շրջանում Բեյոնսեի ու Jay-Z-ի անունների շուրջ քննարկումները դավադրապաշտական տեսությունների մակարդակի էին, ապա վերջերս Բիի ամուսնու դեմ կոնկրետ հայց է ներկայացվել՝ նա մեղադրվում է 13 տարեկան աղջկա բռնաբարության մեջ. իհարկե՝ Դիդդիի հետ համատեղ։ #PANdiddy շարքի մեր այս լոնգրիդով պատմում ենք՝ ինչ նոր իրադարձություններ են ծավալվում սկանդալային ռեփերի շուրջ, ինչում է մեղադրվում Jay-Z-ն, ով է պահանջում ռեփերների համար մահապատիժ և ինչու այս պատմության մեջ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ինչպես թվում է՝
📖 lav.pan.am/jayz


Անցնենք մեր իվենթներին․

🎉 Ամանորյա ամենամեծ տոնավաճառը՝ BIG Christmas Market-ը, արդեն սկսվել է, և այս տարի անցկացվում է Մերիդիանում՝ https://tinyurl.com/3d6urwvr

🎁 Դեկտեմբերի 21-ին և 22-ին նախատոնական տոնավաճառ է անցկացնում նաև Թումոն, ուստի ձեր կոլեգաների համար Սիքրեթ Սանտայի նվերները կարող եք գնել այստեղից՝ https://tinyurl.com/htc95kkf

🍲 Էլ ի՞նչ Ամանոր առանց հայկական ուտեստների. Խաչքարերի պուրակում դեկտեմբերի 20-30-ը կանցկացվի «Տարեհաց» տոնավաճառը, որի շրջանակում կարող եք գտնել ձեր սրտի ԲՏ (if you know what we mean)՝ https://tinyurl.com/2s47m26u

🕯️ Անցնենք երաժշտական միջոցառումների. Կամերային երաժշտության տանն ուրբաթ բացառիկ երեկո է լինելու՝ ֆիլմերի հայտնի սուրբծննդյան մեղեդիները կհնչեն հազարավոր մոմերի լույսերի ներքո՝ https://tinyurl.com/4kdzsh5k

🎭 Իսկ դեկտեմբեր 25-ին Առնո Բաբաջանյանում իսկական դիմակահանդես-պարահանդես է լինելու. կարող եք գեղեցիկ հագնվել և գտնել ձեր սրտի արքայազնին (ոչ թե ԲՏ-ն)՝ https://tinyurl.com/4x4vxp7f

🎻 Արամ Խաչատրյանում դեկտեմբերի 22-ին կհնչի ավանդական «Շչելկունչիկը»՝ Ֆիլհարմոնիկի կատարմամբ և 3D անիմացիաներով՝ https://tinyurl.com/35vk744h

🎷 Նույն վայրում դեկտեմբերի 25-ին կհնչի «քրիստմսյան» ջազ՝ Պետական ջազ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/ys5m8wz9

🎶 Իսկ ջազի տանը՝ Ուլիխանյանում ամսի 26-ին կհնչեն լատինամերիկյան հնչյուններ՝ Արթուր Սաթյանի քվինտետի կատարմամբ՝ https://tinyurl.com/3vvrha7e

🎛️ Ռոքի տանն էլ՝ Tonelab-ում, շաբաթ օրը մինչև կեսգիշեր կհնչի էլեկտրոնային երաժշտություն, ընդ որում՝ ոլորտի առաջատարների մատուցմամբ՝ https://tinyurl.com/y4jfsztb

🎙️ Բայց դե ի՞նչ Tonelab առանց Rozen Tal-ի՝ տարվա ավարտական համերգի. խումբը բեմ կբարձրանա 2.5 ժամանոց հագեցած ծրագրով՝ https://tinyurl.com/yf6ccnw3


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N135)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan