🚀 #իվենթաPAN (137)
🎧 Իսկ դուք արդեն գնացե՞լ եք կորպորատիվին ու խմած պարել HR-ի այն քիչ ծանոթ մորքուրի հետ, արդեն հասցրե՞լ եք հաջորդ առավոտյան փոշմանել ձեր բոլոր արածների ու կենացների ընթացքում ասված խմած-սենտիմենտալ խոսքերի համար, ի վերջո, կանգնե՞լ եք Սիթիում բդի սրբազան հերթում, գնե՞լ եք ամեն ինչ ամանորյա սեղանի և հնարավոր գալիք արմագեդոնի պայմաններում մի քանի օր բունկերից դուրս չգալու համար (60 կգ լավաշ, 28 հատ մատնաքաշ և 16 բլոկ զուգարանի թուղթ)։ Ո՞նց թե, չե՞ք հասցրել։ Բա ու՞մ եք սպասում։ Թաթա Սիմոնյանը հետևում է ձեր ամանորյա պատրաստություններին, և Աստված մի արասցե, մի բան մոռացած լինեք, պատիժն իրեն սպասեցնել չի տա։ Իսկ մենք հատուկ ձեզ համար գտել ենք Թաթայի առաջին հեռուստաեթերը հեռավոր 1994-ից, երբ երգիչն իր «Ձմեռ պապ» երգով հայտնվեց 3-րդ ալիքի էկրանին՝ https://youtu.be/JEpZnFKZvec
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🗓️ Մինչ դուք ChatGPT-ին տանջում եք՝ «Սիքրեթ Սանտային ի՞նչ նվիրեմ մեր գործի տեղի հաշվապահին, ում կյանքում մի անգամ եմ տեսել» և «ձեռքիս դուրս ա տվել, ի՞նչ ես կարծում՝ մոտս ալերգիա ա, թե՞ քաղցկեղ» տիպի հարցերով ու ստանում համբերատար և քաղաքավարի պատասխաններ, մեկ այլ տեղում մարդիկ այդ նույն ChatGPT-ի պատճառով զրկվում են աշխատանքից, և դա օրինաչափ է ու սպասելի։ Այս տարին լի էր թե՛ օրինաչափ, թե՛ ոչ օրինաչափ իրադարձություններով՝ պատերազմներից մինչև բնական աղետներ, Թրամփի՝ նախագահ դառնալուց մինչև Ասադի փախուստ։ Ու մինչ ԱՄՆ ինչ-որ բանտում սպիտակում (միայն մազերով) ու նիհարում է ինչ-որ P. Diddy, Հայաստանի համար այս տարին կհիշվի անտրամաբանական թանկացումներով, տրանսպորտի համակարգի վատ աշխատանքով և Երևանի «տարերային սակուրապատմամբ» ու կեղտոտ օդով։ Մի խոսքով՝ խառը տարի էր. միայն մի բան է հստակ՝ Snoop Dogg-ի համերգն այդպես էլ չկայացավ։ PAN-ն այսօր ամփոփում է անցնող տարին՝
📖 lav.pan.am/2024
💃🏻 Ի՞նչ տարեվերջ՝ առանց ամանորյա Դանդաղ արտասահմանյանի. դեկտեմբերի 28-ին Բակ 75-ում կարող եք պարել Ալեգրովայի, Ասատրյանի, 50 Cent-ի ու Rammstein-ի և այլոց հիթերի տակ՝ առանց քաշվելու ու արդարանալու անգիր երգելով այդ բոլոր երգերը՝ https://tinyurl.com/f2wp2tw3
🎭 Նույն օրը կարող եք տեղափոխվել էլ ավելի հին՝ պատմական դարաշրջան՝ հագնելով համապատասխան զգեստներ և մասնակցելով A1 Art Space-ի պատմական դիմակահանդես-պարահանդեսին՝ https://tinyurl.com/yuy32sr7
🎶 Իսկ Ուլիխանյանում այդ օրը ֆանկային տրամադրություն է լինելու, ավելի ճիշտ՝ Jingle Bells MotherFunker-ային՝ https://tinyurl.com/c4ed6jry
🎤 Երևանից դուրս նույնպես տոնական է. օրինակ՝ Ջերմուկում այսօր և վաղը մեծ համերգներ և տոնավաճառ է սպասվում, ելույթ կունենան Ռեինկարնացիան, Ցայգը և այլ երաժիշտներ՝ https://tinyurl.com/56znntm9
🏛️ Գառնիում ևս կարող եք տոնական լիցքեր ստանալ. ու թեև տաճարն ավելի սովոր է «սատանայական DJ պոռնո վիճակներին», ամսի 28-ին այնտեղ ամանորյա հրաշք է սպասվում՝ https://tinyurl.com/k3ezut9c
🎸 Իսկ այ իրական «սատանայական պոռնոն», բայց առանց դիջեյների, սպասվում է դեկտեմբերի 30-ին՝ Tonelab-ում, որտեղ այս տարվա վերջին իվենթը կլինի, և բնականաբար՝ մետալ՝ https://tinyurl.com/bdh2x7vp
🔊 Ոչ պակաս «սատանայական», նույնիսկ satanayakan տրամադրություն է տիրելու Ամանորի գիշերը HOW-ում, որտեղ DeathBell Night է լինելու. բեմերից մեկում կհնչի տեխնո, մյուսում՝ հարդքոր տեխնո՝ https://tinyurl.com/y4w92fa4
🎚️ Եթե, այնուամենայնիվ, Ամանորի գիշերն ավելի բարի ու պուպուշ միջավայրում եք ուզում անցկացնել, կարող եք ընտրել ՊԷՈՒ-ի տարբերակը, որտեղ ևս իվենթը երկու սթեյջ կունենա՝ https://tinyurl.com/37et66k3
🎛️ Իսկ առավել դիմացկուններն այս Նոր տարին կդիմավորեն «Հայֆիլմում», որտեղ իրենց ջանքերն են միավորել MOCT-ն ու Rambalkoshe-ն. 2 օր, 3 սթեյջ, 30 ժամ նոնստոպ երաժշտություն, լիքը հայ և արտերկրացի արտիստներ՝ https://tinyurl.com/zxdc8mcr
🎙️ Եվ անցնենք արդեն գալիք տարվա սկզբի իվենթներին. ամսի 3-ին ձեր երեխաներին տարեք (կամ, եթե երեխա չունեք, դուք գնացեք) Միքայել Ոսկանյանի և MVF Band-ի Կախարդական համերգին՝ https://tinyurl.com/wh5kww9y
🎵 Նույն օրն Օպերայում կարող եք վայելել լեգենդար «Շչելկունչիկը»՝ 3D անիմացիաներով և լուսային էֆեկտներով՝ https://tinyurl.com/va9v4p4k
🎻 «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 6-ին տեղի կունենա սուրբծննդյան հոգևոր-դասական համերգ՝ իտալացի դիրիժորի ղեկավարությամբ՝ https://tinyurl.com/bdyxbs6p
🎊 Եվ իհարկե՝ ինչ ամանորյա տրամադրություն առանց ավանդական Home Alone-ի. սիրված ամանորյա ֆիլմի երաժտությունը կհնչի հունվարի 8-ին՝ «Արամ Խաչատրյանում»՝ https://tinyurl.com/42mjjeds
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N136)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan