#իվենթաPAN
January 16

🚀 #իվենթաPAN (139)

🎧 Լուսանկարում հայտնի երգիչ The Weeknd-ն է այն բանից հետո, երբ իմացել է, թե ինչ բարդ ու անհասկանալի ընթացակարգերի միջով պիտի անցնի միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին՝ այս տարվանից սկսած իր բոլոր եկամուտները հայտարարագրելու համար։ Միլիոնավոր դոլարների կարողություն ունեցող ու դրանից մի կլորիկ գումարի հարկեր վճարող Weeknd-ը չի հասկանում՝ ինչ կարիք կա օրուգիշեր հացի փռում 115,000 դրամի դիմաց աշխատող ու երբեմն ՌԴ-ում ապրող իր խոպանչի եղբորից 5000 ռուբլի փոխանցում ստացող տիկին Մարետի առանց այդ էլ բարդ կյանքն էլ ավելի բարդացնել։ Բայց Weeknd-ը հո չգիտի, որ տիկին Մարետի այդ զոհողությունն աննպատակ չի անցնի` դրանով կհեշտանա ՊԵԿ-ի որևէ աշխատակցի կյանքը։ Լավ, եկեք կտրվենք այս խառն ու տխուր թեմայից և վայելենք մեզ ապրումակցող Weeknd-ի` նախորդ տարվա լավագույն համերգներից մեկը՝ https://youtu.be/tGTajWFlzgs


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🔥 Բեն Աֆլեքն իր «ֆիրմային» դժգոհ-տխուր-կյանքից հոգնած դեմքով նստած է մեքենայի մեջ, ասես ոչ թե մեքենայով է աշխատանքից վերադարձել տուն, այլ երևանյան տրանսպորտով՝ անցնելով փողը կուլ տվող ու տոմսը չտվող տերմինալի, QR-ը չկարդացող սարքի և ցրտին 40 րոպեով ուշացած ավտոբուսի դժոխքի միջով։ Բայց այս անգամ Բենի դեմքի արտահայտությունը տեղին է. նա վերադարձել է տուն ու հայտնաբերել, որ ամբողջ քաղաքը կրակի մեջ է։ Լոսի հրդեհները վերջին շաբաթվա ամենաքննարկվող թեման են. հարյուրավոր միլիարդների վնասներ, մարդկային զոհեր, միլիոնանոց տները կորցրած հայտնիներ, հազարավոր տեղահանվածներ, իրենց ամբողջ ունեցվածքը կորցրած, բայց ընտանի կենդանիներին փրկած երջանիկ դժբախտներ… Հրեշտակների քաղաքից եկող լուրերն ու կադրերը սարքափելի են, հատկապես, երբ հիշում ես, որ այդտեղ բազմաթիվ մեր հայրենակիցներ են ապրում։ PAN-ը ներկայացնում է ԱՄՆ պատմության մեջ թերևս ամենամասշտաբային անտառային հրդեհների քրոնիկոնը՝
📖 lav.pan.am/LAfires


Անցնենք մեր իվենթներին․

🏛️ Սկսենք ակնահաճո միջոցառումից. Գրականության և արվեստի թանգարանում ուրբաթ օրը կարող եք տեսնել այն կարպետը, որը հանճարեղ Փարաջանովը նվիրել է ոչ պակաս հանճարեղ Մարկոյին՝ https://tinyurl.com/ywy486hh

👊🏻 Եթե սիրում եք նայել ոչ թե արվեստի գործերին, այլ բիրտ ուժի դրսևորմանը, ձեզ ավելի շատ կհետաքրքրի հայազգի մենամարտիկ Արման Ծառուկյանի մարտն ընդդեմ գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի՝ UFC-ի չեմպիոնական գոտու համար. կարող եք դիտել ամսի 19-ին` Holiday Inn-ում՝ https://tinyurl.com/mryn87rz

🎷 Անցնենք լսելու վայելքներին. «Ուլիխանյանում» այս ուրբաթ կնվագի Modern Jazz Quartet-ը՝ https://tinyurl.com/8b9mvsmm

🎤 Իսկ ամսի 21-ին նույն բեմում կփայլի բոլորի կողմից արդեն շատ սիրված Արցախի պետական ջազ նվագախումբը՝ https://tinyurl.com/yt57a7by

🎶 Բարոկո երաժշտության սիրահարները կարող են ամսի 23-ին գնալ Կամերային երաժշտության տուն և վայելել հնագույն երաժշտությունը՝ «Տաղարան» համույթի կատարմամբ՝ https://tinyurl.com/86nff6fh

🎙️ Իսկ այ նորագույն երաժշտությունը կարելի է լսել հունվարի 17-ին Թումոյում, որտեղ «Կանգուն» և «Ուրու» ուսանողական բենդերը կներկայացնեն իրենց դեբյուտային ալբոմները. ինչպես ասում են՝ ճանապարհ երիտասարդներին՝ https://tinyurl.com/y6epa9n4

🎂 Ի դեպ, մյուս երիտասարդների մասին. բոլորիս «լայքած ու մեծացրած» «Ցայգ» ֆոլկ ռոք խումբն ամսի 24-ին ToneLab-ում կտոնի իր 5-ամյակը, պատկերացնու՞մ եք՝ https://tinyurl.com/msrfvjtd

🔊 Նույն վայրում այս շաբաթ օրն իր 2025-ը կսկսի GURUMIRAN-ը, ով ասպարեզում է արդեն մոտ 20 տարի՝ https://tinyurl.com/4dmmavba

🎛️ Վերջում էլ անցնենք ռեյվերին. «Հայֆիլմում» այս ուրբաթ տարվա առաջին քլաբնայթն է լինելու, որի պատվավոր հյուրերը հարևան Վրաստանից արտիստներն են լինելու՝ https://tinyurl.com/msaxfkt4

🎚️ Իսկ շաբաթն ու կիրակին երևանյան ռեյվերները կանցկացնեն Ջրվեժում, որտեղ Gortsaran.fm-ի ձմեռային առաջին սեսիան է լինելու. տուտուզները սառեցնելու ռիսկը մեծ է, բայց ի՞նչ չես անի սիրած երաժշտության համար՝ https://tinyurl.com/be3uf4x7


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N138)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan