#իվենթաPAN
January 9

🚀 #իվենթաPAN (138)

🎧 Լուսանկարից բոլորիս բարևում և իր «ծխած» ժպիտն է ուղղում Սնուփ Դոգը, այն Սնուփ Դոգը, որին սպասում էինք երկու տարի առաջ, որի չգալու համար վճարեցինք $6 մլն, և որի չկայացած համերգի անհասկանալի $6 մլն-ը ԿԳՄՍՆ-ն այսօր հետ է ուզում։ Սնուփ Դոգի անհոգ ժպիտը վկայում է, որ նա նույնիսկ տեղյակ չէ մեր ներքին խմորումներից. «Ваши ожидания - ваши проблемы», ինչպես ասում էր Արշավինը։ Ու քանի որ Սնուփին Երևանում տեսնելու բոլոր հույսերը վերջնականապես հօդս ցնդեցին, որոշել ենք ձեզ հիշեցնել նրա հին համերգներից մեկը՝ Avalon-ի կենդանի համերգը, որը ռեփերի լավագույններից է համարվում։ Վայելեք բոլորովին անվճար՝ https://youtu.be/6_h75JXBnSo


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🎀 2025-ը սկսվեց, և սա այս տարվա առաջին իվենթաPAN-ն է։ Ու թեև տարին նոր է սկսվել, արդեն զգացվում է, որ այդքան էլ թեթև չի անցնելու. Լոսում հրդեհներ են, հարյուրավոր հայեր են տարհանվել, Հոլիվուդը կրակի մեջ է բառի բուն իմաստով, աշխարհում բավականին խառը քաղաքական և ռազմական իրավիճակ է, Իլոն Մասկն էլ անյտեղ է գժվել՝ տղա-աղջիկ խառնել, Հայաստանի դրոշի գույներով գուլպաներ ունեցող՝ Կանադայի հեռացող վարչապետի վրա մատ է թափ տալիս, Թրամփն էլ ուզում է Կանադան իրենով անել։ Այս ամենի ֆոնին որոշել ենք չբարդացնել մեր և ձեր առանց այդ էլ բարդ առօրյան և առաջին լոնգրիդով անդրադառնալ համեմատաբար թեթև՝ Նոր տարվա չարազեղենի մնացորդի հետ լավ գնացող թեմայի. PAN-ը պատմում է «Ոսկե գլոբուսի» մասին՝ Դեմի Մուրի առաջին մրցանակից մինչև Վաչեի այնտեղ հայտնվելը՝
📖 lav.pan.am/goldenglobe82

Անցնենք մեր իվենթներին․

🎎 Քանի որ տոնը նախ և առաջ երեխաներինն է, սկսենք մանկական միջոցառումից. հունվարի 12-ին Խնկո Ապոր գրադարանում ձեր փոքրիկները կարող են մասնակցել «Մարդուկ-Ջարդուկը» ամանորյա ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը՝ https://tinyurl.com/yywayjj3

🎵 Նույն օրը մեծերը կարող են դիմավորել Հին Նոր տարին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ Կոմիտասի և այլ կոմպոզիտորների կողմից գրառված երգերի և ավանդական պարերի ուղեկցությամբ՝ https://tinyurl.com/2seyft66

🎪 Իսկ ամսի 15-ին Սիզնսի այգում կփակվի ամանորյա տոնավաճառը, կլինի կրկեսային ներկայացում, շոու ծրագիր, երաժշտություն և այլն. և այդպիսով կարող եք դադարել շնորհավորել բոլորի «անցած տոները»՝ https://tinyurl.com/3s6py8mj

🎤 Անցնենք ոչ տոնական միջոցառումներին. եթե ժամանակին դիտել եք «Կլոնը», ապա ձեր կյանքում հաստատ եղել է բամբ ձայնով «լունա տուուու՜», և գիտեք՝ ով է հունվարի 14-ին Համալիրում համերգ տվող Ալեսանդրո Սաֆինան՝ https://tinyurl.com/2zcbymwp

🪩 Եթե նրան չգիտեք, ապա հաստատ գիտեք Անդիին, Ձախ Հարութին և 70-80-ականներին պոպուլյար այլ հայ ու իրանցի երգիչներին, ում երգերը թնդում էին հարսանիքներին. ՊԷՈՒ-ում Discotchari նախագիծն այս շաբաթ վերհիշելու է այդ ժամանակները՝ https://tinyurl.com/2p3m89b6

🤘🏻 Իսկ ToneLab-ում վերհիշելու են այդ թվերի ռոքի լեգենդներին. տարվա առաջին վինիլային երեկոն նվիրված կլինի Black Sabbath-ին, Metallica-ին և այլոց՝ https://tinyurl.com/36yraasf

🎶 Շաբաթ օրը նույն վայրում վերհիշելու են ոչ այդքան վաղ անցյալը, երբ այդ տարածքում գործում էր UPtown-ը. կնվագեն ափթաունցիներ, կհնչի ափթաունյան երաժշտություն՝ https://tinyurl.com/kre6699z

🎷 Կիրակի կարող եք վայելել ջազ` քաղաքի ամենաջազային «Ուլիխանյանում», ամենաջազային Վահագն Հայրապետյանի տրիոյի կատարմամբ՝ https://tinyurl.com/yck9trbu

🎙️ Իսկ ամսի 16-ին նույն վայրում բոլորի ուշադրության կենտրոնում կլինի Արցախի պետական ջազ նվագախումբը, որը, կարծես, իր տեղը գտել է երևանյան բեմերում՝ https://tinyurl.com/58ctc5xw

🎻 Նույն օրը կարելի է նաև գեղեցիկ հագնվել և վայելել Վիեննա Գալայի համերգը «Արամ Խաչատրյանում», որտեղ Շտրաուսի հանրահայտ վալսերը՝ պարերի ուղեկցությամբ, կհնչեն Ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ https://tinyurl.com/4t9hrtwf


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N137)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan