🚀 #իվենթաPAN Weekly (150)
🎧 Օրերս համացանցի հայալեզու տիրույթում իրարանցում եղավ՝ հայտնի դարձավ, որ Զեմֆիրան վերջապես համերգ է տալու Երևանում, և սիրելի երգչուհուն լսելու համար պետք չէ հասնել հարևան Վրաստան, Ղազախստան կամ Եվրոպա։ Ճիշտ է, լուրը հայտնվեց հենց ապրիլի 1-ին, ու ոմանք մտածեցին, թե կատակ է, բայց ոչ՝ համերգի մասին հաղորդումը պաշտոնական է, հենց երգչուհու էջերով է տարածվել, օրը հայտնի է՝ հուլիսի 4, վայրը՝ նույնպես՝ բազմաչարչար «Հրազդան» մարզադաշտը, որը տեսել է «Ոսկե աշուն»՝ Թաթայով ու Ձախ Հարութով, բայցև՝ 50 Cent. հուսով ենք՝ ռուսական ռոքին ևս կդիմանա։ Տոմսերի վաճառքը մեկնարկելու է ապրիլի 8-ից, բայց արդեն իսկ ինչ-որ կեղծ կայքեր ու հարթակներ փորձում են տոմսեր վաճառել, ուստի զգոն եղեք։ Մնում է՝ իրական տոմսերը երիկամի գնով չլինեն։ Մինչև համերգը դեռ մի քանի ամիս կա, ուստի թարմացրեք հիշողությունը, վայելեք Զեմֆիրայի համերգը 2016-ին «Օլիմպիյսկի» դահլիճում, երբ Ռուսաստանը դեռ բավականին ազատ էր, երգչուհին էլ «ինոագենտ» չէր՝ https://youtu.be/Zp70Aod9Xtc
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
👩🎤 Բոլորս էլ պարբերաբար ուզում ենք սպանել այն հարևաններին, որ խանգարում են քնել։ Բայց դրա մասին երգ գրել միայն Զեմֆիրայի մտքով է անցել։ Իրականում երգն այդ մասին չէ, կամ միայն այդ մասին չէ. ընդհանրապես, Զեմֆիրայի երգերի իմաստներն այդքան միանշանակ չեն, հենց երգչուհին ինքն էլ ասում է, որ յուրաքանչյուր ունկնդիր կարող է և պետք է յուրովի մեկնաբանի դրանք, գտնի դրանց մեջ իրեն հոգեհարազատ բովանդակություն։ Այս մոտեցումն այնքան հաջողված է, որ արդեն մոտ երեք տասնամյակ մարդիկ լսում, հիանում և յուրովի մեկնաբանում են Զեմֆիրայի բոլոր երգերը։ PAN-ի այս կարդալիքով պատմում ենք ռուսական ռոքում իր ուրույն ոճը կերտած և ուրույն տեղը զբաղեցրած երգչուհու, նրա հեղոփոխական մոտեցումների, սկանդալներով ավարտվող համերգների, ընդամենը 4 րոպեում գրված երգերի, պարտքով գնված տոմսով Մոսկվա հասնելու և այն նվաճելու փորձերի ու «օտարերկրյա գործակալի» պիտակի մասին՝
📖 lav.pan.am/zemfira
🎛️ «Հայֆիլմում» կրկին ռեյվ է. այս անգամ ավելի ընտանեկան ու «պոլիգրաֆյան» ջերմ միջավայր նախընտրողները հավաքվելու են այդքան սիրված Stardust-ի իվենթին՝ https://tinyurl.com/4k8sv2a9
🎚️ Ակտիվ ու թեժ շաբաթ օր է սպասվում նաև TheOffice-ում, որտեղ միանգամից երեք սթեյջում կնվագեն տարբեր արտիստներ՝ https://tinyurl.com/mr6rkn2c
☕ Իսկ նրանց համար, ում մամաները գիշերները չեն թողնում գնալ ռեյվերի, կան հատուկ՝ առավոտյան ռեյվեր՝ սուրճի բաժակի շուրջ, ինչպիսին ամսի 6-ին կլինի Cava-ում՝ https://tinyurl.com/ysvvak4z
🎻 Ապրիլի 4-ին Կամերային երաժշտության տանը Mystery Ensemble նվագախումբը կկատարի սիմֆոնիկ ռոք. Queen, Muse, Rammstein, Metallica, Nirvana և այլ խմբերի երաժշտությունը կհնչի սիմֆոնիկ մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/5yknjsvc
🎺 Անցնենք ջազի. Ուլիխանյանում այս շաբաթ օրը ելույթ կունենա Arm.Strong Dixie խումբը, 9 երաժիշտ կտեղափոխի ձեզ 1930-ականների աշխարհ՝ https://tinyurl.com/3bkppb4t
🎙️ Իսկ ապրիլի 10-ին նույն վայրում կարող եք լսել ջազ՝ Արցախի պետական ջազ նվագախմբի մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/cczbasuk
🎵 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ջազային է լինելու ուրբաթը՝ Դավիթ Գյոդակյանի տրիոն իմպրովիզներ է անելու. մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/5j7wbdjf
🎶 Կիրակի օրը նույն վայրում ելույթ կունենա հայրաքաղաք Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ https://tinyurl.com/4atc5jj2
🎼 Ապրիլի 7-ին էլ տոնական համերգ է «Արամ Խաչատրյանում». բրիտանացի-նիգերիացի աշխարհահռչակ կատարող Օլա Օնաբուլեն հանդես կգա հայ երաժիշտների հետ՝ https://tinyurl.com/3a8z5et8
🎤 Տոնական է լինելու նաև Dvin Music Hall-ի համերգը. Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ելույթ է ունենալու ղազախա-ռուսական պոպուլյար A’Studio խումբը՝ https://tinyurl.com/yz8xyt9n
🛍️ Եվ վերջում մի անսպասելի իվենթ. այս շաբաթ օրվա ձեր շոփինգը Դալմայում կարող է ուղեկցվել գեղեցիկը վայելելով՝ Օպերայի և բալետի արտիստները կներկայացնեն «Կարմեն», «Կարապի լիճ» և «Դիմակահանդես» բալետներից հայտնի հատվածներ՝ https://tinyurl.com/3ukzff58
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ցանկացած միջոցառման տոմս՝ լինի դա համերգ, օպերա թե ստենդափ, այժմ կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N149)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan