🚀 #իվենթաPAN Weekly (151)
🎧 «Այս ի՞նչ ոչ հայեցի բաներ են կատարվում լուսանկարում՝ ինչ-որ անշնորհք բիձա ու դեմքը նկարած սատանիստ ջահել». կարող եք ասել դուք, բայց հույս ունենք, որ մեր ընթերցողները ճանաչում են Red Hot Chili Peppers-ի (կամ հայերեն ասած՝ «Կարմիր կծու չիլի բիբարներ») մենակատար Էնթոնի Քիդիսին և ռեփեր Post Malone-ին, կամ, եթե չեն ճանաչում, ապա գոնե չեն դատում voch hayeci ու satanayakan կատեգորիաներով։ 61-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը վստահաբար հիշվել է այս յուրահատուկ կոլաբորացիայով՝ ստաժավոր «բիբարները» կիսել են բեմը երիտասարդ, բայց արդեն շատ հայտնի ռեփերի հետ։ Post Malone-ի Rockstar հիթի կատարումից անմիջապես հետո իրական ռոքսթարները դուրս են եկել բեմ, ու բոլորով միասին կատարել են Dark Necessities լեգենդար հիթը։ Խոսքերն ավելորդ են, վայելեք՝ https://youtu.be/Q2r8luTFKE4
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🥋 Ժան-Կլոդ Վան Դամի «բանը բուրդ է», ինչպես կասեին մեր տատիկները. մարտարվեստների վարպետին ու հոլիվուդյան մարտաֆիլմերի ամենահայտնի հերոսներից մեկին մեղադրում են անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների ու թրաֆիքինգի ցանցի ներգրավված լինելու համար։ Այսպիսով, ևս մեկ «մանկության հերոս», կարծես, դադարում է հերոս լինել։ Եթե Վան Դամին ուղղված մեղադրանքները հաստատվեն, «չորսով» գնալու են տարիներով բանտ նստեն, իսկ վաղեմի բարի համբավի մասին կարելի է մոռանալ։ PAN-ի այս կարդալիքով պատմում ենք Վան Դամի այս ամենամեծ ու իր մանրամասներով սարսափելի սկանդալի, կարատեի չեմպիոն լինելու, «սև գոտու», Բելգիայից Հոլիվուդ հասնելու, բալետի դասերի և շպագատի տպավորիչ կարողությունների մասին՝
📖 lav.pan.am/vandamme
🎙️ Եթե լավ եք հասկանում՝ ինչ է խոսում ձեր խմած ընկերը, և բոլորից լավ եք կարողանում շփվել ձեր նոր թոթովող horkuri gandz-ի հետ, ապա ռուս ռեփեր Սկրիպտոնիտի համերգը հենց ձեզ համար է. ամսի 11-ին նրան կարող եք լսել Համալիրում՝ https://tinyurl.com/yrw76aww
🎛️ Նույն օրը HOW ակումբում Senyak Records և Woozy Tunes լեյբլները ռեյվ են կազմակերպելու՝ երկու սթեյջով ու հագեցած լայնափով՝ https://tinyurl.com/5djx38dx
🎸 Ամսի 11-ին Երևանում հիշելու են նաև բլյուզի բրիտանացի արքա Ջո Կոկերին, նրան նվիրված երեկոն կանցկացվի Hard Rock-ում. կարող եք հանել ձեր վերարկուները, բայց գլխարկները թողեք՝ https://tinyurl.com/4x8585mu
📽️ Այդ օրը «Առնո Բաբաջանյանում» հնչելու է կինոերաժշտություն՝ ազգային հնչյուններով՝ «Տիտանիկից» մինչև «Կտոր մը երկինք»՝ https://tinyurl.com/ww4cwx72
🎻 Իսկ ամսի 15-ին Համալիրում կարող եք վայելել բոլոր լեգենդար ռոք խմբերի՝ Queen-ից մինչև System of a Down երաժշտությունը՝ սիմֆոնիկի կատարմամբ, ու միաժամանակ բարի գործ անել. համերգի ամբողջ հասույթն ուղղվելու է ծանր հիվանդ երեխաների բուժմանը՝ https://tinyurl.com/54rrb6ts
🤘 Քանի խոսք գնաց ռոքից, հիշեցնենք, որ այս շաբաթ օրը Tonelab-ում փոքր մետալ ֆեստ է նախատեսված. բեմում հինգ խումբ է լինելու՝ https://tinyurl.com/5w2edyhr
🎼 Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում էլ Կամերային երաժշտության տանն ապրիլի 17-ին կհնչի ֆրանսիական երաժշտություն. հաճելի լուրերից այն է, որ մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է՝ https://tinyurl.com/2kkakbkc
🎺 Անցնենք ջազի. Ուլիխանյանում ուրբաթ օրը բեմում սահմաններ չճանաչող երեք տաղանդավոր երաժիշտ է լինելու՝ Վահագն Հայրապետյանը, Արտո Թունջբոյաջյանը և Արտյոմ Մանուկյանը՝ https://tinyurl.com/ytf4yywb
🎵 Իսկ ամսի 13-ին ջազ է հնչելու «Առնո Բաբաջանյանում». ջազային մատուցմամբ կարող եք վայելել The Beatles-ի սիրված ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/583kzstn
🏙️ Եվ վերջում էլ մի միջոցառում «հարուստ այթիշնիկների» համար. ապրիլի 11-12-ին Dubai Roadshow միջոցառման ընթացքում կարող եք ծանոթանալ Դուբայի անշարժ գույքի շուկայի առաջարկներին, ոնց էլ չլինի՝ Չարբախի մեկ սենյականոցից էժան մի բան կգտնեք՝ https://tinyurl.com/4bc76sc9
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս այս կիրակի գնալ Ari Stand-Up ակումբ ու վայելել հերթական «Մեծ թեման», որի հյուրն այս անգամ Comedy Woman նախագծի հեղինակ և ռեզիդենտ Նատալյա Եփրիկյանն է. տոմսերը կարող եք ձեռք բերել մի հպումով` այստեղից
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N150)
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan